Շիծկվարա
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Շիծկվարա | ||
վրաց.՝ შიცკვარა
| ||
| 43°03′27″N 40°54′46″E / 43.05750°N 40.91278°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Սուխումի շրջան | |
| ԲԾՄ | 200 մ | |
| Բնակչություն | 1169 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ | |
|
| ||
Շիծկվարա ( վրացերեն՝ შიცკვარა - Շիցկվարա), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի ափին, Սուխումից 15 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 200 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 917 բնակիչ, հիմնականում հայեր, վրացիներ, թաթարներ և աբխազներ[1][2], իսկ 1989 թվականի հաշվառումներով, գյուղում ապրում էր 1169 մարդ[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, շերամապահությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ և հանգստյան տուն։
Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1935 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 496)։ |
