Ուազաբաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ուազաբաա
վրաց.՝ უაზაბაა
Կոորդինատներ: 43°03′05″ հս․ լ. 40°58′37″ ավ. ե. / 43.05139° հս․. լ. 40.97694° ավ. ե. / 43.05139; 40.97694
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՇրջանՍուխումի շրջան
ԲԾՄ220 մ
Բնակչություն130 մարդ (1989)
Ազգային կազմհայեր, աբխազներ, վրացիներ
Ժամային գոտիUTC+4
##Ուազաբաա (Աբխազիա)
Red pog.png

Ուազաբաա ( վրաց.` უაზაბაა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 15 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 220 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 97 մարդ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին` 130 մարդ[2]: Գյուղում բնակվում են հայեր, աբխազներ, նաև վրացիներ։

Բնակչությունը զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և թռչնաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ-կինո։

Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից` 1885 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png