Գվանդրա
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Գվանդրա | ||
վրաց.՝ გვანდრა
| ||
| 43°02′40″N 40°55′06″E / 43.04444°N 40.91833°E | ||
| Երկիր | ||
| Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
| Համայնք | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն | |
| ԲԾՄ | 60 մ | |
| Բնակչություն | 1750 մարդ (1989) | |
| Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ | |
|
| ||
Գվանդրա (նաև` Կվանդրա, վրացերեն՝ გვანდრა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 60 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 151 բնակիչ, հիմնականում հայեր, աբխազներ և վրացիներ[1][2]։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում ապրում էր 1750 մարդ[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ ակումբ, գրադարան և բուժկայան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 668)։ |
| ||||||||||||||||||||||||||||||
