Նոր Աֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նոր Աֆոն
աբխ.՝ Афон Ҿыц, վրաց.՝ ახალი ათონი, հունարեն՝ Νέος Άθως
ԵրկիրԱբխազիա Աբխազիա/Վրաստան Վրաստան
ԵրկրամասԱբխազիայի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԳուդաութի շրջան/Գուդաութի մունիցիպալիտետ
ՂեկավարՖելիքս Դաութիա
Հիմնադրված է3-րդ դար թվականին
Առաջին հիշատակում3-րդ դար
Այլ անվանումներՏրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աֆոնի
Բնակչություն1․518[1] մարդ (2011)
Ազգային կազմաբխազներ, ռուսներ, հայեր, հույներ, վրացիներ
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 840 2458xxx
Փոստային ինդեքսներ6900
Ավտոմոբիլային կոդABH
Նոր Աֆոն (Աբխազիա)##
Նոր Աֆոն (Աբխազիա)
Նոր Աֆոն (Վրաստան)##
Նոր Աֆոն (Վրաստան)

Նոր Աֆոն (վրաց.՝ ახალი ათონი՝ Նոր Աթոն, աբխազերեն՝ Афон Ҿыц, հուն․՝ Νέος Άθως), քաղաք Աբխազիայի Գուդաութայի շրջանում, գտնվում է ռուսական սահմանից 80 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 1539 մարդ (2020)[2]։

Նախկինում քաղաքը կոչվել է Տրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աֆոնի։ Գտնվում է Սև ծովի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անակոպիական ամրոց

Քաղաքն ունի հնադարյան պատմություն։ Առաջին հիշատակումները պատկանում են III դարին։ Այդ ժամանակ այն կոչվում էր Անակոպիա (Տրախեա) և եղել է խոշոր առևտրային կետ։ Հնագիտական պեղումները վկայում են Անակոպիայի բնակիչների նյութական մշակույթի բարձր մակարդակի մասին։ V դարում աբխազները Իվերիա լեռան վրա կառուցել են ամրոց, որն անվանել են Իվերիայի ամրոց[3]։

VII դարի վերջում կառուցվել է ամրոցի պատերի արտաքին շերտը։

VIII դարի վերջում աբխազական իշխան Լևոն II-ը՝ օգտվելով Բյուզանդիայի ներքին անկարգություններից, իրեն հայտարարել է Աբխազիայի անկախ թագավորության թագավոր։ Նրա օրոք Անակոպիան դարձել է Աբխազիայի թագավորության մայրաքաղաքը և մնացել է մայրաքաղաք մինչև թագավորական նստավայրի Քութայիս տեղափոխվելը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Աֆոնում գտնվում են բազմաթիվ տեսարժան վայրեր, բնական և պատմական հուշարձաններ։ Դրանցից են՝

  • Նոր Աֆոնի վանք և վանքային համալիր
  • Պսիրցխա գետի կիրճում գտնվող Սիմոն Կանանացի առաքյալի տաճարը
  • Իվերիա լեռան վրա գտնվող հնադարյան տաճարի և Անակոպիական ամրոցի ավերակները
  • Իվերիա լեռան տակ և Նոր Աֆոնի արվարձաններում գտնվում են մի շարք կարստային քարանձավեր[4], այդ թվում նաև 1961 թվականին բացված Նոր Աֆոնի քարանձավը
  • Պսիրցխա գետի ջրերով սնվող լճակների համակարգով մերձծովյան զբոսայգի (կարապներով հայտնի լիճը)
  • Ջրվեժ և էլեկտրակայան, կառուցված 1902 թվականին

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման խոնավ մերձարևադարձային է, տարեկան միջին ջերմաստիճանը 16,3 °C, ամռանը՝ +30 °C-ից +32 °C, ձմռանը՝ +9 °C-ից +11 °C: Ջուրը տաքանում է մինչև 26-28 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 3235 մարդ[5], որոնցից 44,0%-ը կազմում էին ռուսները, 23,1%-ը՝ աբխազները, 7,6%-ը՝ վրացիները։

2003 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմել է 1308 մարդ[6], 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1518 բնակիչ, որոնցից 904-ը՝ աբխազներ (59,6 %), 365-ը՝ ռուսներ (24,0 %), 123-ը՝ հայեր (8,1 %), 24-ը՝ ուկրաինացիներ (1,6 %), 22-ը՝ հույներ (1,4 %), 18-ը՝ վրացիներ (1,2 %), 62-ը՝ այլ ազգի ներկայացուցիչներ (4,1 %)[1]։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Перепись населения Абхазии 2011. Гудаутский район
  2. http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
  3. Georgia in Antiquity: A History of Colchis and Transcaucasian Iberia, by David Braund, p. 54
  4. «New Athos Cave at showcaves.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
  6. Этнокавказ Население Абхазии 2003
  7. «Между городами Новый Афон и Сремски-Карловцы подписан Договор о сотрудничестве». Apsnypress. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.