Մառնեուլ
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Մառնեուլ | |||||
վրաց.՝ მარნეული | |||||
| |||||
Մառնեուլի փողոցներից մեկը | |||||
| Երկիր | |||||
| Մխարե | Քվեմո Քարթլի | ||||
| Մունիսիպալիտետ | Մառնեուլի | ||||
| Համայնք | Մառնեուլի մունիցիպալիտետ | ||||
| Այլ անվանումներ | մինչև 1952 - Սարվան | ||||
| Տվյալ կարգավիճակում | 1964 թվականից | ||||
| ԲԾՄ | 420±1 մետր | ||||
| Բնակչություն | ▲24 928 մարդ (2023)[1] | ||||
| Ազգային կազմ | վրացիներ,ադրբեջանցիներ,հայեր | ||||
| Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի Իսլամ Հայ Առաքելական Եկեղեցի | ||||
| Ժամային գոտի | UTC+4 | ||||
| Հեռախոսային կոդ | +995-357 | ||||
| Փոստային դասիչ | 3000-20 | ||||
| Պաշտոնական կայք | marneuli.gov.ge | ||||
|
| |||||
Մառնեուլը (վրաց.՝ მარნეული), քաղաք է Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▲24 928 մարդ (2023)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մառնեուլի Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Մինչև 1952 թվականը բնակավայրը կրում էր Սարվանի (վրաց.՝ სარვანი; ադրբ.՝ Sarvan) անվանումը։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1964 թվականին։ Իսկ 2008 թվականի օգոսոտսի 8-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ ռուսական ինքնաթիռները ռմբակոծման էին ենթարկել քաղաքի օդանավակայնը, ինչի արդյունքում զոհվել էր 3 մարդ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1989 թվականի համախորհրդային մարդահամարի տվյալների Մառնեուլ քաղաքում բնալվում էր 27 557 մարդ[3]։ Ըստ Վրաստանի Կառավարության պաշտոնական տվյալների քաղաքի բնակչությունը 2006-ին կազմում էր 20,1 մարդ, որոնցից 83,1% ադրբեջանցիներ են[4]։ Նաև Մառնեուլի մոտակայքում գտնվում է մի քանի հայկական գյուղ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մառնեուլում գործում է մի քանի փոքր ձեռնարկությունենր՝ պահածոնների գործարան, պանրի և ձեթի գործարան, արդուզարդի ֆաբրիկա և երկաթբետոնե արտադրանքի գործարան։
Ոչ-կառավարական կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում են հետևյալ ոչ-կառավարական կազմակերպությունները՝
- «Ադրբեջանցիների մշակութային կենտրոն»
- «Գեյրյաթ»
- «Երիտասարդական կենտրոն»
- «Մառնեուլի համայնաքային ռադիո»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառնեուլ» հոդվածին։ |
|
| |||||||||||||||||||||
