Օզուրգեթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օզուրգեթ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Օզուրգեթ | |||
ოზურგეთი | |||
| |||
Օզուրգեթի կենտրոնական հրապարակը | |||
Կոորդինատներ: 41°56′0″ հս․ լ. 41°59′0″ ավ. ե. / 41.93333° հս․. լ. 41.98333° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մխարե | Գուրիայի մարզ | ||
Շրջան | Օզուրգեթի շրջան | ||
Այլ անվանումներ | Մախարաձե | ||
Տվյալ կարգավիճակում | 1840 թվականից | ||
ԲԾՄ | 90 մետր | ||
Պաշտոնական լեզու | Վրացերեն | ||
Բնակչություն | 21000 մարդ (2002) | ||
Ազգային կազմ | Վրացիներ | ||
Տեղաբնականուն | օզուրեթցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային ինդեքսներ | 3500[1] | ||
Օզուրգեթը | |||
| |||
Օզուրգեթ (վրաց.՝ ოზურგეთი), քաղաք Վրաստանում: Գտնվում է Գուրիայի մարզում, համանուն շրջանի վարչական կենտրոնն է։
Բովանդակություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1934-1989 թվականներին քաղաքը կոչվում էր «Մախարաձե»՝ հեղափոխական ու քաղաքական գործիչ Ֆիլիպ Մախարաձեի անունով[2][3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կարգավիճակ Լանչխութը ստացել է 1840 թվականին։ Ռուսական կայսրության կազմում եղել է Գուրիայի գավառի վարչական կենտրոնը (այժմ ընդգրկում է ողջ Գուրիայի մարզը)։ Հաճախ այն կոչվում էր քաղաքի անունով՝ «Օզուրգեթի գավառ»:
1930-1990 թվականներին Վրացական ԽՍՀ Օզուրգեթի շրջանի վարչական կենտրոնն էր[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը հասել է 20 636 մարդու, մեծամասնությունը՝ վրացիներ (94 %)։ Բնակվում են նաև հայեր (4 %), ռուսներ (1.5 %), և այլ ազգեր[5]:
Տարի | 1897 | 1911 | 1922 | 1936 | 2002 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 4710 | 7341 | 5526 | 11419 | 18705 | 20636 |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գտնվում են երկրաբանական թանգարան ու դրամատիկական թատրոն։ Թանգարանի կողքին դրված է Իոսիֆ Ստալինի կիսանդրին, իսկ թանգարանում պահվում է Նապոլեոն Բոնապարտի սուրը, ինչպես նաև՝ բազմաթիվ տպագիր գրքեր։
Օզուրգեթում գտնվում է նաև Թեյի ու մերձաարևադարձային մշակաբույսերի ինստիտուտ։ Վերջինս քաղաքի հարավային՝ Անասեուլ թաղամասում է։ Մինչև 2006 թվականը քաղաքում գործել է տրոլեյբուս։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օզուրգեթում գտնվում է երկաթուղու կայարան, որը ճյուղավորվում է Թբիլիսի- Բաթում հիմնական երկաթգծից։ Ամենամոտ նավահանգիստը Բաթումն է, որտեղ էլ գտնվում է ամենամոտ օդանավակայնը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- www.ozurgeti.org.ge — Օզուրգեթի շրջանի պաշտոնական կայք
- www.guria.gov.ge — Գուրիայի մարզի պաշտոնական կայք
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
- ↑ Սովետական Մեծ Հանրագիտարան
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (խմբ. Ա. Թ. Ավետիսյան), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1989, էջ 471 — 471 էջ. — 20000 հատ, ISBN 9785545000296։
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 14. Куна — Ломами. 1973. 624 стр.
- ↑ სტატისტიკური ინფორმაცია ოზურგეთის მუნიციპალიტეტის ტერიტორიული ერთეულების შესახებ, თანდართული ფაილი
|