Օզուրգեթի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Օզուրգեթի գավառ
Озургетский уезд

Զինանշան
Coat of Arms of Kutais Governorate.png
Քութայիսի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էՔութայիսի նահանգ
Ներառում է23 համայնք
ՎարչկենտրոնՕզուրգեթ
Խոշորագույն քաղաքՕզուրգեթ
Հիմնական լեզուՎրացերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)90․326
Ազգային կազմՎրացիներ (95 %)
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Տարածք2,033
Kutais Governorate Ozurgetsky uezd.svg
Kutaysskaya guberniya.jpg
Հիմնադրված է1846 թ.
Պատմական շրջան(ներ)Գուրիա

Օզուրգեթի գավառ, վարաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1846-1918 թվականներին մտել է Քութայիսի նահանգի կազմի մեջ։

Գավառի կենտրոնը Օզուրգեթ քաղաքն էր։ Ներառել է ժամանակակից Գուրիայի մարզը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1846 թվականին՝ պատմական Գուրիայի իշխանության տարածքում։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

գուրիացիները ապստամբության ժամանակ՝ Անտոն Գոգաշվիլիի գլխավորությամբ

1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության ընթացքում Օզուրգեթի գավառում բռնկվել է հուժկու գյուղացիական ապստամբություն։ Ստեղծվել է Գուրիայի հանրապետությունը (1905 նոյեմբեր-1906 հունվար), որը, թեև իր կարճ կյանքին և գործունյա ու կենսունակ չլինելուն, առաջին հանրապետությունն էր Անդրկովկասի տարածքում։

1918 թվականին Օզուրգեթի գավառը Քութայիսի նահանգի կազմում մտել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կազմի մեջ, իսկ 1921 թվականից՝ Խորհրդային Վրաստանի կազմի մեջ։ Ընթացքում կրել է որոշակի փոփոխություններ

1930 թվականին գավառը բաժանվում է երեք շրջանի՝ Օզուրգեթի, Լանչխութի և Չոխատաուրի։ 1934 թվականին Օզուրգեթն անվանափոխվել է «Մախարաձե»՝ տեղացի կոմունիստ հեղափոխական Ֆիլիպ Մախարաձեի անունով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 90326[1] մարդ, այդ թվում՝

Գավառի կենտրոն Օզուրգեթ քաղաքում բնակվել է 4710 մարդ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառի կազմում եղել են 23 գյուղական համայնքներ[3]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]