Սիղնաղ (վրաց.՝ სიღნაღი, նաև Սղնախ[1][2][3]), քաղաք Վրաստանում, լեռան լանջին, Կախեթի մարզ պատմական շրջանում։ Քիզիղի պատմաշխարհագրական շրջանի կենտրոնն է։ Փուլփուլ դասավորված է՝ միացնելով ոլորուն դիք փողոցները։ Բնակչությունը՝ ▼1446 մարդ (2023)[5]։
Հայտնի է համանուն ամրոցով, որը մտնում է Վրաստանի ամենահայտնի և խոշոր ամրոցների ցանկում։ Սիղնաղի ամրոցի պատերը հրաշքով պահպանվել են և այսօր շրջապատում են քաղաքի հին հատվածը և դուրս գալիս քաղաքից դուրս։ Ամրոցի պատն ունի 28 աշտարակ, որտեղից բացվում է հիանալի տեսարան Ալազանի հովիտ։
Քաղաքում կա վրացի օպերային երգիչ Վանո Սարաջիշվիլուն նվիրված հուշարձան։ Բոդբեի վանքը գտնվում է Սիղնաղից 2 կմ հեռավորության վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 449)։