Վրաստանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստանի դրոշ
Flag of Georgia.svg
Տեսակ ազգային դրոշ
Երկիր Վրաստան
Իրավասության տարածք Վրաստան
Flags of Georgia Վիքիպահեստում

Վրաստանի դրոշը (ხუთჯვრიანი დროშა, Հնգխաչյա դրոշ) զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պետական խորհրդանիշներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թ.-ին։ Մինչ խորհրդարանի հաստատումը որպես պետական դրոշ, այն օգտագործվում էր Միխեիլ Սաակաշվիլու Ազգային շարժման կողմից։ Կազմված է 1 մեծ և 4 փոքր խաչերից։ Մեծ խաչը խորհրդանշում է Աստծուն, իսկ 4 փոքրերը՝ ավետարանիչներին։

Վրաց հետազոտող Իոսիֆ Բիչիկաշվիլին նշում է, որ հինգ խաչերի պատկերներ Վրաստանի տարածքում հայտնաբերվել են Նեկրեսի եկեղեցու ավերակներում (6 - րդ դարից ոչ ուշ), Բոչորմայի (10 - 11 դդ.) և Չխարիի (13 - 14 դդ.) սբ. Գեորգի եկեղեցիների ճակատին, Դմանիսի եկեղեցում (14 - 15 դդ.) և այլն։

Ներկայիս դրոշի հաստատման համար ընդունվել է «Դրոշի մասին» օրենքը։ Համաձայն այդ օրենքի երկրորդ հոդվածի.

Հոդված 2
1. Վրաստանի Հանրապետության պետական դրոշը սպիտակ գույնի ուղղանկյուն պաստառ է, որի կենտրոնում պատկերված է կարմիր մեծ խաչ, իսկ չորս անկյուններում՝ նույնպես կարմիր գույնի այսպես կոչված «Բոլնիսի խաչի» տեսքով նույնանման խաչիկներ։
3. Դրոշում օգտագործվում է կարմիր գույնի #FF0000 երանգը։ Արգելվում դրոշում կարմիր գույնի այդ երանգի փոփոխումը։

Դրոշի կառուցվածքը։

Ռազմական դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]