Վրաստանի խորհրդարան
| Վրաստանի խորհրդարան | |
|---|---|
| Տեսակ | |
| Տեսակ | միապալատ խորհրդարան |
| Պատմություն | |
| Հիմնադրված | 1992[5][6] |
| Ղեկավարում | |
| Խոսնակ | Կախա Կուչավա սկսած Ապրիլի 24, 2021 |
| Կազմը | |
| Նստատեղեր | 150[7][8] |
| Քաղաքական խմբավորումներ | Վրաստանի կառավարություն
Ընդդիմություն |
| Ընտրություններ | |
| ընտրակարգ | 73՝ մեծամասնական համակարգով 77՝ համամասնական համակարգով |
| վերջին ընտրություններ | հոկտեմբերի, 2012 |
| Հանդիպումների վայր | |
| parliament.ge | |
Վրաստանի խորհրդարան (վրաց.՝ საქართველოს პარლამენტი[10] ), Վրաստանի գերագույն օրենսդիր մարմինը։
2012 թվականից Վրաստանի խորհրդարանի նոր շենքը գտնվում է Քութայիսում։
Համաձայն Վրաստանի սահմանադրությանը՝ խորհրդարանը կենտրոնական օրենսդիր իշխանության ճյուղ է, որի լիազորությունները սահմանափակվում են Աջարիայի և Աբխազիայի ինքնավար հանրապետությունների խորհրդարաններով։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի խորհրդարանի գտնվելու վայրը հանդիսանում է Քութայիս քաղաքի նոր շենքը՝ Աբաշիձեների փողոց 26 հասեցում։ Մինչ այդ խորհրդարանը գտնվել է Թբիլիսի քաղաքի հին շենքում, Ռուսթավելիի պողոտայում։ Հին շենքը կառուցվել է 1938-1953 թվականներին Վիկտոր Կոկորինի և Գեորգի Լեժավի նախագծով։
Կարգավիճակ և կանոնակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա ժամանակներում Վրաստանի խորհրդարանը գումարվում է երկու նստաշրջանով. գարնանային (փետրվար-հունիս) և աշնանային (սեպտեմբեր-դեկտեմբեր)։ Իրար հաջորդում են լիակազմ նիստեր և աշխատանքներ կոմիտեներում։
Վրաստանի խորհրդարանի օրենսդիր իշխանությունը, համաձայն Վրաստանի ահմանադրության, սահմանագծվում է խորհրդարանի օրենսդիր իշխանությամբ ինքնավար հանրապետությունում՝ Աբխազիայում և Աջարիայում։
Գործող կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարանը միապալատ է, բաղկացած 150 անդամներից՝ պատգամավորներից, որոնցից 77-ը ընտրվում են համամասնական ընտրական համակարգով, 73-ը՝ մեծամասնական՝ ներկայացնելով իրենց ընտրական շրջանները։ Պատգամավորները ընտրվում են չորս տարի ժամկետով։
2016-2020 թթ.-ի գումարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունների մասաթիվ՝ 2016, հոկտեմբերի 29
Խորհրդարանի խոսնակ՝ Իրակլի Կաբախիձե
Ֆրակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մարտ
- Մեծամասնություն՝ 1 Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան, 2 Վրացական երազանք-Պահպանողականներ, 3 Ձեռնարակատերեր, 4 Կանաչներ, 5 մարզերի զարգացման համար, 6 Սոցիալ դեմոկրատներ
- Փոքրամասնություն՝ 7 Եվրոպական Վրաստան, 8 Ազատության շարժում-Եվրոպական Վրաստան, 9 Ազատության շարժում-շրջաններ
- Անկախ ֆրակցիաներ՝ 10 Ազգային շարժումներ
- Անկախ ֆրակցիաներ՝ Պատրիոտների դաշինք
Նախորդ կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012-2016
[խմբագրել | խմբագրել կոդը]ԸՆտրությունների ամսաթիվ՝ 2012, հոկտեմբերի 1
Խորհրդարանի խոսնակ՝ Դավիթ Ուսուպաշվիլի
Ֆրակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ցանկ | Առաջնորդ | Տեղ | % | Ձայներ |
|---|---|---|---|---|
| Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան | Բիձինա Իվանիշվիլի | 85 | 56,67 % | 1184612 |
| Միավորված ազգային շարժում | Միխայիլ Սաակաշվիլի | 65 | 43,33 % | 873233 |
2016 թվականի հուլիս
- Մեծամասնություն՝ 1 Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան 2 Հանրապետականներ, 3 Պահպանողականներ,4 Ազգային ֆորում, 5 Ձեռնարկատերեր, 6 Անկախ դեմոկրատներ, 7 Անկախ դեմոկրատները հանուն ուժեղ շրջանների
- Փոքրամասնություն՝ 8 Միավորված ազգային շարժում, 9 Մեծամասնականներ, 10 Շրջաններ
- Անկախ ֆրակցիաներ՝ 11 Ազատ դեմոկրատներ
- Ֆրակցիաներում չընդգրկված պատգամավորներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ მუხლი 36 // საქართველოს კონსტიტუცია (վրաց.) — 1995.
- ↑ საქართველოს პარლამენტი (վրաց.)
- ↑ Articles 36–38 // Constitution of Georgia — 1995.
- ↑ Parliament of Georgia
- ↑ საქართველოს რესპუბლიკის პარლამენტი; თბილისი, 1992 წლის 18 დეკემბერი // საქართველოს პარლამენტის მუდმივი კომისიების შესახებ (վրաց.) — 1992.
- ↑ 1992–2004 წლებში III, IV და V მოწვევის პარლამენტის წევრი // ზურაბ ჟვანიას თავისუფლების საპარლამენტო ორდენით დაჯილდოების შესახებ (վրաց.) — 2023.
- ↑ Article 37 // Constitution of Georgia — 1995.
- ↑ Georgia — Parliament
- 1 2 3 http://www.civil.ge/eng/article.php?id=28157
- ↑ Under the constitution of Georgia, Article 8, Abkhazian language is the second state language along with Georgian in the Autonomous Republic of Abkhazia. http://parliament.ge/index.php?option=com_content&view=article&id=180&Itemid=85&lang=en
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրաստանի խորհրդարան» հոդվածին։ |
| ||||||