Վրաստանի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրաստանի զինված ուժեր
Flag of the Georgian Armed Forces.svg
Դրոշ
ՏեսակԶինված ուժեր
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
Հիմնադրված էդեկտեմբերի 20, 1990
ԿառուցվածքGeorgian Land Forces?, National Guard of Georgia?, Coast Guard of Georgia?, Special Forces Brigade?, Georgian Air Force? և Georgian Naval Forces?
Կայքmod.gov.ge
Military of Georgia Վիքիպահեստում

Վրաստանի զինված ուժերը կազմված են՝ ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային զինված ուժերից (ընդհանուր թվաքանակը՝ 30 հազար)։ Բացի այդ, կան ներքին զորքեր, սահմանապահ զորքեր, ազգային գվարդիա։ Ցամաքային զորքերում կա 6 բրիգադ։ Առավել նշանակալից իրադարձություն է ամերիկյան ռազմական հրահանգիչների մասնակցությունը վրացական հատուկ ստորաբաժանումների պատրաստման գործում (պաշտոնապես ահաբեկչության դեմ պայքարելու համար)։

Երկու տարվա ընթացքում նրանք պատրաստել են 4 «կոմադոս» գումարտակ, ընդհանուր առմամբ 2500 զինծառայողներով (յուրաքանչյուր գումարտակում մոտ 560 զինծառայող և 180 զինվոր` մեքենայացված մեկ վաշտում): Վրաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են պատրաստել ևս 2000 վրացական զինծառայողների։ Վրացական զինծառայողները պատրաստվում են Թուրքիայում և իրենց երկրում։ Վրաստանի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է, վերջին 3 տարում աճել է մոտ 4 անգամ։

Վրացական բանակի ցամաքային զորքերում կա 100-ից ավելի տանկ, 80 ՀՍՄ և 110 ԶՓ, 21 համազարկային կրակի հրթիռային համակարգ «Գրադ», մոտ 110 դաշտային հրետանու հրանոթ։ Ռազմաօդային ուժերում կա 10 գրոհային «ՍՈՒ-25», 10 ուսումնական ինքնաթիռ` «Լ-39», 42 ուղղաթիռ։ Հակաօդային պաշտպանությունում՝ 7 զենիթահրթիռային կայանք «Ս-125», ամերիկյան արտադրության շարժական զենիթահրթիռային համակարգ՝ «Ստինգեր», ռուսական «Իգլա-1», «Սարերս -2», «Ստրելա-3»։ Ռազմածովային ուժերում կա մոտ 30 հրթիռային, պահակային և դեսանտային կատեր։

Վրաստանի ազգային գվարդիայի առջև խնդիր է դրված՝ արտակարգ իրավիճակների ժամանակ օգնել ժողովրդին անցկացնելու զորահավաք, ստորաբաժանումները համալրել անձնակազմով։

2008 թվականի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմում վրացական զինված ուժերը կրեցին զգալի կորուստներ, զորքերի բարոյահոգեբանական վիճակը ցածր է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական Զինվորական Պատրաստություն 9