Ռումինիայի դրոշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռումինիայի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Ռումինիա |
Նշան | 🇷🇴 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | հունիսի 26, 1848 |
Գույներ | cobalt blue?, դեղին և orange-red? |
Պատկերված է | դաշտ |
Ռումինիայի դրոշ (ռումիներեն՝ drapelul României), կապույտ, դեղին, կարմիր (ձախից աջ), հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 2։3 է։
Իրենից ներկայացնում է երեք ուղղահայաց գույներ, եզրերին՝ կապույտ ու դեղին, մեջտեղում կարմիր գույնը։
Ռումինիայի պետական խորհրդանիշ համարվող դրոշի գույները առաջին անգամ հանդիպում են Վալախիայի թագավոր Միքայել Քաջի օրոք (1593-1601թթ..): Կա նաև վարկած որ այդ գույները օգտագործվել են Մոլովայի թագավոր՝ Ստեփան Մեծի օրոք (1457-1504): Կապույտ-դեղին-կարմիր ստանդարտը դարձավ խորհրդանիշ1821թ.-ի հեղափոխության համար, որը գլխավորում էր Տուդոր Վլադիմիրեսկը։
1866-1948 թ-ին Ռումինիայի դրոշը իրենից ներկայացնում էր մի պարզ եռագույն:1948-1989 եռագույնի վրա պատկերված էր ազգային զինանշանը։
Ռումինիայի ազգային դրոշի գույներին համապատասխանում են հետեւյալ հասկացություններն՝
Կապույտ-ազատություն (Libertate);
Դեղին-օրենք (Dreptate);
Կարմիր- եղբայրություն (Frăție):
Ամեն տարի հուլիսի 26-ին ռումինացիները տոնում են դրոշի օրը։ Ռումինիայում այն նշում են 1998թ.-ից։ Հենց այդ օրն էլ Կապույտ-դեղին-կարմիր եռագույնը դարձավ պետական դրոշի գույները:
|