Իոն Իլիեսկու
| Իոն Իլիեսկու | |
| Կուսակցություն՝ | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն, Ազգային փրկության ռազմաճակատ, Democratic National Salvation Front? և Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ[1], Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարան[1] և Մոսկվայի պետական համալսարան |
| Մասնագիտություն՝ | ճարտարագետ, քաղաքական գործիչ, հեղափոխական, ոչ գեղարվեստական գրող, պրոպագանդիստ, ակտիվիստ, նախագծող ճարտարագետ և գրող |
| Դավանանք | Ազատամտականություն[2] և աթեիզմ[2] |
| Ծննդյան օր | մարտի 3, 1930[3][4][5][…] |
| Ծննդավայր | Oltenița, Ilfov County, Ռումինիայի թագավորություն[6] |
| Վախճանի օր | օգոստոսի 5, 2025[7][6] (95 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա[8] |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Alexandru Iliescu?[1] |
| Ամուսին | Nina Iliescu? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Իոն Իլիեսկու (ռումիներեն՝ Ion Iliescu, մարտի 3, 1930[3][4][5][…], Oltenița, Ilfov County, Ռումինիայի թագավորություն[6] - օգոստոսի 5, 2025[7][6], Բուխարեստ, Ռումինիա[8]), ռումինացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության սենատոր։ Զբաղեցրել է Ռումինիայի նախագահի պաշտոնը (1990-1996, 2000-2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1930 թվականի մարտի 3-ին Օլտենիցա քաղաքում։ Հայրը` Ալեքսանդրու Իլիեսկուն, եղել է երկաթուղային, եղել այն ժամանակ ընդհատակում գործող կոմունիստական կուսակցության անդամ։
1955 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի, սովորել Բուխարեստի պոլիտեխնիկական ինստիտուտում[12][13]։ Ազատ տիրապետել է ռուսերենին, անգլերենին։ Եղել է Կոմունիստական երիտասարդության միության (1944), Ռումինիայի կոմունիստական կուսակցության (1953) անդամ։ Ռումինիայի կոմկուսի քաղբյուրոյի անդամության թեկնածու է եղել (1969-1974)։ 1957 թվականին ընտրվել է Ազգային մեծ հավաքի անդամ։ Աշխատել է Ուսանող կոմունիստների միավորումում, ղեկավարել կոմկուսի քարոզչության բաժինը (1965-1968)։ 1967 թվականին նշանակվել է Կոմունիստական երիտասարդության միավորման առաջին քարտուղար և երիտասարդության հարցերի նախարար[13]։ 1970-ական թվականների կեսերին Նիկոլաե Չաուշեսկուն ի դեմս նրա տեսավ մրցակցի և նրան դուրս մղեց քաղաքական գործունեությունից[14]։ 1984 թվականին հեռացվել է զբաղեցրած բոլոր պաշտոններից ու կոմկուսից[13]։ Դրանից հետո արդեն Չաուշեսկուն բարեկամական զգացմունքներ է տածել նրա նկատմամբ ու այլևս չի հետապնդել։
1979 թվականին նշանակվում է իր մասնագիտությամբ` զբաղեցնելով ջրային տնտեսության ազգային խորհրդի քարտուղարը։ Սակայն ինժեներ Իլիեսկուն քննադատել է Դանուբ-Սև ծով ջրանցքի ոչ գրագետ նախագիծը, որի հեղինակը Չաուշեսկուն էր։ Նախագծի համաձայն` Դանուբի ջրերը պետք է հետ շրջեին, սակայն դա բնականաբար չի իրականացվում, և փորված ջրանցքը դառնում է անպիտան։ Ծրագրին հակառակվելու համար Իլիեսկուն պաշտոնի նոր իջեցմամբ է հատուցում։ 1984 թվականին նա դառնում է Բուխարեստի` գիտատեխնիկական գրականության հրատարակչության տնօրեն, և հենց այս պաշտոնում էլ դիմավորում Ռումինական հեղափոխությունը[15]։
1989 թվականին Իլիեկուն գլխավորում է բողոքի ալիքը, որն ուղղված էր Չաուշեսկուի դեմ, իսկ վերջինիս տապալումից հետո ձևավորում Ռումինիայի ազգային փրկության ճակատը (ԱՓՃ) ու դառնում նրա քարտուղարը։ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին հրատարակչության նախկին տնօրենը աչքերի տակ քրոնիկ անքնությունից առաջացած մուգ գծերով դեմքով ռումինացի հեռուստադիտողների համար կարդում էր Ազգային փրկության ճակատի անդամների անվանացանկը, որն ավարտվում էր իր անունով։ 1990 թվականին ԱՓՃ-ն վերածվում է կուսակցության` պահելով իշխանական գործառույթը, ինչն առաջացնում է ժողովրդական զանգվածների բողոքը։ Սրա կապակցությամբ Իլիեսկուն առաջադրվում է Ռումինիայի նախագահի պաշտոնում և ընտրվում։ 1990 թվականի Արտենեուլ Ռոմին պալատում Իլիեսկուն ընդունում է անհավատալի բարձր տոկոսով (ընտրողների 85 %-ը քվեարկել էր նրա օգտին) հաղթանակի շնորհավորանքները[15]։

1992 թվականին երկրորդ անգամ վերընտրվում է Ռումինիայի նախագահի պաշտոնում։ 1995 թվականից Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի պատվավոր դոկտոր է[16]։ 1996 թվականին պարտվում է ընտրություններում, որտեղ հաղթանակ է տանում Էմիլ Կոնստանտինեսկուն։ Իլիեսկուի ղեկավարած կուսակցությունը դառնում է ընդդիմադիր, իսկ չորս տարի անց հաղթանակով վերադառնում իշխանության։
Իլիեսկուն կառավարման ժամանակ իր հակառակորդների հանդեպ բազմիցս կիրառել է ավտորիտար մեթոդներ։ Մասնավորապես, իր նախորդի` Չաուշեսկուի նման Բուխարեստ է բերել երկաթե ամրաններով զինված հանքափորների` ընդդիմադիրների ցույցերը ճնշելու նպատակով։ Սրա կապակցությամբ նրա հանդեպ դատական գործ է հարուցվել` մարդկության դեմ հանցանքի մեղադրանքով։ Իլիեսկուն մեղադրվել է 1990 թվականի հունիսին չորս հանքահորների մահվան և մոտ 1.000 մարդու վիրավորվելու մեջ (Իլիեսկուի կառավարման շրջանում անկարգությունների ու ցույցերի արդյունքում զոհվել է մոտ 800 մարդ)։ Չնայած ռումինական դատարանի` գործը փակելու ջանքերին` 2015 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռումինիային պարտադրել է վերսկսել հետաքննությունը։ Դատարանի առաջ են կանգնել նաև նախկին վարչապետ Պետր Ռոմանը և նախկին փոխվարչապետ Ժելու-Վոյկան Վոյկուլեսկուն[17][18]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դոստիկ» շքանշան (Ղազախստան, սեպտեմբերի 5, 2003)[19]
- Կրկնակի սպիտակ խաչի օրդեն (Սլովակիա, սեպտեմբերի 9, 2002)[20]
- «Անկախություն» շքանշան (Ադրբեջան, հոկտեմբերի 6, 2004)[21]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 2,0 2,1 La 80 de ani, Ion Iliescu este în continuare un ateu convins: «Iisus a fost un rebel»Citeşte întreaga ştire: La 80 de ani, Ion Iliescu este în continuare un ateu convins: «Iisus a fost un rebel» — Libertatea, 2010.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 5,0 5,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Ion Iliescu, ancien président de la Roumanie et homme de la transition démocratique, est mort à 95 ans (ֆր.) — 2025.
- ↑ 7,0 7,1 7,2 Digi24 Ion Iliescu a murit la vârsta de 95 de ani — 2025.
- ↑ 8,0 8,1 8,2 Euronews Romania Ion Iliescu a murit la vârsta de 95 de ani — 2025.
- ↑ Modtagere af danske dekorationer — Danish Royal Family.
- ↑ Iliescu S.E. Ion decorato di Gran Cordone (իտալ.)
- ↑ Resolución N° 446/996. ENTREGA DE MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY. ION ILIESCU. RUMANIA — National Directorate of Official Printings and Publications, 1996.
- ↑ Enciclopedia universală Britannica, B., Ed. Litera, vol.7
- ↑ 13,0 13,1 13,2 Ежегодник БСЭ 1990 года. — М.: СЭ, 1990. — С. 536
- ↑ Sebetsyen, Victor (2009). Revolution 1989: The Fall of the Soviet Empire. New York City: Pantheon Books. ISBN 0-375-42532-2.
- ↑ 15,0 15,1 Ион Илиеску, президент Румынии - Архив - ТАСС
- ↑ Почетные доктора МЭИ
- ↑ Первого президента Румынии обвинили в преступлениях против человечности (ռուս.)
- ↑ Экс-президент Румынии Илиеску обвинен в преступлениях против человечности (ռուս.)
- ↑ Указ Президента Республики Казахстан от 5 сентября 2003 года № 1180 «О награждении орденом „Достык“ I степени И. Илиеску».
- ↑ Rad bieleho dvojkríža, I. trieda Արխիվացված 2011-05-15 Wayback Machine(սլովակ.)
- ↑ İon İliyeskonun «İstiqlal» ordeni ilə təltif edilməsi haqqında Արխիվացված 2012-03-30 Wayback Machine(ադրբ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոն Իլիեսկու» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 3 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Օգոստոսի 5 մահեր
- 2025 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Ռումինացի ճարտարագետներ
- Ռումինացի պետական գործիչներ
- Ռումինիայի կառավարության անդամներ
- Ռումինիայի քաղաքական գործիչներ