Քարոզչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան քարոզչական պաստառ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, որի նպատակն էր բնակչության շրջանում քարոզել ռազմական գործողությունների ֆինանասավորումը ,և որը զգացմունքային մեծ ազդեցություն է թողել ամերիկացիների վրա։ Այս պաստառում ճապոնացի տղամարդը, որը իբրև թե հարձակվել է Ամերիկայի միացյալ նահանգների վրա, ցանկանում է բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ ամերիկուհու հետ։

Քարոզչություն (ֆր.՝ propagande, անգլ.՝ Propaganda), գործողությունների ամբողջություն, որը կիրառվում է միտքը, գաղափարը, գաղափարախոսությունը, ուսմունքը ամենատարբեր միջոցներով տարածելու համար և խթանում է թիրախային լսարանի ներսում տվյալ վարքի ընդունմանը։ Այդ մեթոդները կիրառվում են բնակչության վրա ազդելու համար[1][2]։ Քարոզչությունը կարող է օգտագործվել գովազդներում, քանի որ վերջիններիս նպատակն է փոխել մարդկանց ընտրությունները, կարծիքները և վերաբերմունքը այս կամ այն առարկայի նկատմամբ։ Գովազդը օգտագործում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք օգտագործվում են քարոզչությանը կողմից[3][4]։ Չնայած գովադի և քարոզչության միջև առկա նմանություններին՝ մասնագիտական գրականության մեջ մեծապես քննարկվում են դրանց բնորոշ առանձնահատկությունները[5][6][7][8][9][10][11][12][13]։ Քարոզչությունը որպես գիտություն ուսումնասիրվել է 20-րդ դարի սկզբից սկսած[14], հիմնականում պատմության ինչպես նաև հոգեբանության (մասնավորապես սոցիալական հոգեբանության[15]) և հատկապես զանգվածային լրագրության մեջ։

Քարոզչություն տերմինի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի Փետրվարի 18-ին Բեռլինի սպորտային պալատի ելույթում Գեբբելսը հորդորում է ժողովրդին միանալ տոտալ պատերազմին։ Պաստառները մատնանշում են․ «Տոտալ պատերազմը՝ ամենակարճ պատերազմն է»

Միջնադարյան լատիներենում propagandapropagare բայի բայական ածականն էր, որը բառացիորեն նշանակում էր «այն ինչ պետք է տարածված լինի»[16]։ Տրենտիի ժողովից (1545-1563 թվականներ) հետ 1622 թվականին կաթոլիկ հավատքի վերականգնման համար Հռոմի պապ Գրիգոր XV -ի նախաձեռնությամբ ստեղծվեց միաբանություն Ժողովուրդներին Ավետարանը քարոզելու համար, որը կոչվեց «Հավատքի քարոզչության սրբազան միություն»։ Վերջինս համախմբեց կարդինալների կոմիտե, որի նպատակն էր քրիստոնյա քարոզիչների օգնությամբ քրիստոնեության քարոզումը, ովքեր ուղարկվեցին տարբեր երկրներ Ավերտարան քարոզելու նպատակով։

Քարոզչություն տերմինը 20-րդ դարից սկսած փոխեց իր իմաստը՝ ստանալով ավելի բացասական իմաստ հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որը պետություններին ներքաշվեց հակամարտություն մեջ և որի ընթացքում հակամարտող կողմերը չարաշահեցին տեղեկատվության վերահսկումը և իրենց բնակիչների «գլուխներ լցրեցին» այդ ժամանակին հատուկ ապատեղեկատվությամբ[17], ինչը ավելի բուռն կերպով շարունակվեց Երկրորոդ hամաշխարհային պատերազմի ընթացքում ևբռանապետական պետությունները, քարոզում էին իրենց սեփական պետական համակարգերը։ Դրա վառ օրինակներից էր Նացիստական Գերմանիան, որտեղ գոյություն ուներ քարոզչության կոմիտե Յոզեֆ Գեբելսի գլխավորությամբ, ով որպես քաչոզչության նախարար 20-րդ դարի երկրորդ կեսին նպաստեց տերմինի բացասական իմաստի ամրապնդմանը[18]։ Միևնույն ժամանակ արհմությունները և քաղաքական կուսակցությունները շարունակեցին մինչև 20-րդ դարի յոթանասունական թվականներ քարոզչության բաժիններ ստեղծել, մինչև որ «քաղաքական հաղորդակցություն» արտահայտությունը եկավ փոխարինելու այս տերմինը, որն արդեն ամբողջությամբ բացասական էր դարձել, քանի որ կապված էր ամբողջատիրության գաղափարի հետ[19]։

Քարոզչության տիպաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզչությունը տարբեր նպատակներ է հետապնդում, որոնք կարող են լինել քաղաքական, տնտեսական, կրոնական կամ ռազմական։ Այն փորձում է կողմնորոշել հասարական կարծիքը, ձևափոխել թիրախավորված անձանց գործողությունները (գրաքննությունը կարող է ևս համարվել քարոզչության ձև, քանի որ գրաքննության ընթացքում կարող են ջնջնել այն տեղեկատվությունները, որոնք որ իշխանությունները չեն ցանկանում հրապարակել)։ Քարոզչությունը նաև մշակում է տեղեկություններ անձանց մասին, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներով ընդհուպ դիվերսիայի, անկարգություն ստեղծելու միջոցով։ Պատերազմի ընթացքում քարոզչությունը օգտագործվում է թշնամուն անմարդկային դարձնելու և ատելության հրահրելու համար, վերահսկելով դրա հասարակական ընկալումը։ Սա կարող է ներառել ապակողմնորոշիչ մեղադրանքներ, ինչպիսիք են զրպարտությունը։

Բանակի համար քարոզչությունը կարելի է դասակարգել ըստ աղբյուրի.

  • «սպիտակ քարոզչություն», որի աղբյուրը հավաստի է
  • «սև քարոզչությունը», որի աղբյուրը այսպես կոչված բարեկամական է, բայց իրակաում այն թշնամական է
  • «մոխարագույն քարոզչությունը», որի աղբոյւրը այսպես կոչված չեզոք է, բայց իրականում այն թշնամական է

Սոցիալական քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզչությունը շատ է զարգացել հոգեբանական պատերազմի ծագումից հետո։ 1962 թվականին Ժակ Էլույլը առանձնացրեց երկու տիպի քարոզչություն[20]։ Քաղաքական քարոզչություն, որը շատ հին է և որի գործող մեթոդները այժմ ընդհանուր առմամաբ հայտնի են և նոր տիպի՝ սոցիալական քարոզչություն:

Առաջին՝ քաղաքական(կառավարությունների, կուսակցությունների և լոբբինների) քարոզչությունը տարբերվում է երկրորոդից՝ սոցիալական քարոզչությունից։ Քանի որ վերջինս ավելի քիչ տեսանելի է և մոտ է սոցիալականացմանը։ Էլույլը հակադրում է քաղաքական քարոզչության «ուղիղ», «դիտավորյալ» և «հարկադրական» բնույթը (այն, որը մենք հիմանականում հանդիպում ենք տոտալիտար ռեժիմներում) «լայն», «ավելի անորոշ», «գաղափարական», «ցրված», «չգիտակցված» և «ինքնաբուխ» սոցիալական քարոզչության բնույթի հետ։ Այս մեկը հակասում է բազմակարծիք ժողովրդավարության քարոզչությանը։ Վերջինս կիրառվում է գովազդներում, կոմերցիոն կինոնկարներում և ընդհանրապես դպրոցական կրթության, սոցիալական մեդիայում ...Մասամբ ոչ դիտավորյալ, այս քարոզչությունը հիմնված է մի շարք գործողությունների վրա, որոնք գործում են ներդաշնակ ինչպես մի ամբողջություն որպեսզի ներշնչեն որոշակի ապրելաձև [21]։

Պատմական ակնարկ քաղաքական քարոզչության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնինոս Պիոսի (151 թվական) ժամանակաշրջանի մղոնաքարի Ժամանակակից կրկնօրինակ, Հաագա։

Անտիկ քաղաքակրթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական քարոզչությունը տեսանելի երևույթ էր հին քաղաքակրթություններում և որը իր տեղն է գտել առասպելներում, ճառերում, ելույթներում, պոեզիայում, պամֆլետներում և փոքրիկ քաղաքական աշխատություններում բայց նաև գրական ստեղծագործություններում։ Այս ժամանակահատվածի ընթացքում գործող քաղաքական քարոզչության մեջ տարբերակվում էր երկու տեսակ քարոզչություն, որոնցից առաջինը այսպես կոչված բացասական քարոզչությանը կամ ըստ Էլլուլի քննադատում և վարկաբեկում է հակառակորդին և երկրորդը ՝ այսպես կոչված դրական քարոզչություն։

Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հունսատանում հռետորությունը համարվում էր քարոզչության հիմնական ուղղություններից մեկը։ Մ․թ․ա 351 թվականին Դեմոսթենեսը կազմում է իր առաջին՝« Philippique» անունը կրող աշխատությունը, որտեղ նա ներկայացնում է Փիլիպոս II Մակեդոնացուն որպես բարբարոսի և հարբեցողի։ Փիլիպոս II Մակեդոնացու այս տեսակ հակաքարոզչությունը համարվում էր ընդունելի մինչև XIX-րդ դարը[22]։

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմում ևս հռետորությունը քարոզչության հիմնական ձևն էր։ Մ․թ․ա 44-ից 43 թվականներին Ցիցերոնը վերցնելով Դեմոսթենեսից իր ՝ «Philippique » աշխատության վերանագիր նա իր աշխատության մեջ իրականացնում էր Մարկոս Անտոնիոսի հակաքարոզչությունը։ Աշխատության մեջ նա բազմիցս հայհոյում է նրան, անվանելով Մարկոսին գլադիատոր, ոճրագործ, ավազակ, խռովարար, հարբեցող և վերջապես սպառնալիք, որը տապալելու է հանրապետությունը։ Մ.թ.ա 44-ից 30 թվականներին, երբ քաղաքական մրցակցության մեջ էին Օկտավիանոսը և Մարկոսը , նրանք օգտագործում էին այս տեսակ քարոզչությունը[23][24]։ Պալատում կայսերական երկրպագությունը եղել է կայսերական քարոզչության միջոցներից մեկը[25]։ Մետաղադրամներն[26] և ուղեսյունները[27] օգտագործվում էին քարոզչություն իրականացնելու նպատակով։ Հռոմեական կայսրերը մայթերի երկայնքով կանգնեցնում էին երկու մետր բարձրություն ունեցող սյուններ, որոնց վրա գրված էր կայսեր անունը։ 1997 թվականին Հաագայի շրջանի Ջուինգսե Վելդ քաղաքում փրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են այդպիս չորս սյուն, որոնցից յուրաքանչյուրը կառուցվել է տարբեր կայսրերի օրոք[28]։ Այնուամենայնիվ, Պոլ Վեյնը կարծում է, որ այս «ճարտարապետական քարոզչության» միջոցով հռոմեացի կայսրերը փորձում էին ցույց տալ իրենց միապետական շքեղությունը և իշխանությունը, քան քարոզչություն իրականացնել, քանի որ նրանց գլխավոր նպատակը ոչ թե ժողովրդին հավոզելն էր այլ իրենց ուժն և հզորությունը ցուցադրելը[29][30]։

Նապոլեոն Բոնապարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Բոնապարտը որպես քարոզչական միջոց օգտագործում էր իր արտաքինը[31] ՝ երկծայր գլխարկը, թիկնոց, ձեռքը դրված որովայնի հատվածում, սառը և վճռական հայացքը։ Նա նաև հայտնի էր իր ցածր հասակով այս իսկ պատճառով նրան անվանում էին «փոքրիկ կապրալ»։ Իր կողմակիցները պաշտում էի նրան, քանի որ չնայած նրան, որ նա առաջնորդ էր նա գտնվում էր միևնույն հարթության վրա իր զինակիցների հետ։ Նապոլեոնը իշխանությունը նվաճելու գործում մեծ կարևորություն էր տալիս քարոզչությանը։ Դեռևս Իտալական արշավանքի (1796-1797) ընթացքում երբ նա դեռ միայն գեներալ Բոնապարտն էր, նա օգտվում էր Իտալական բանակի տեղակագրերի ազդեցությունից։ Օրինակ՝ նա Արկոլի համար մղվող ճակատամարտում ներկայացավ ձեռքին մի դրոշ։ Այնուհետև իշխանությունը նվաճելուց հետո նա ընդլայնում է իր քարզչական միջոցները այն իրականացնելով Մեծ Բանակի տեղեկագրերի միջոցով։ Նա օգտագործում էր մամուլը ձևափոխելով փաստերը ի օգուտ իրեն կամ իր մարդկանց փառաբանելու համար։ ինչպես օրինակ մամուլում կարող էր հայտնվել` «Բոնապարտի և իր առաքինի մարդիկ» վերնագրով ամսագրի։ Ժակ Լուի Դավիդի և Անտուան-Ժան Գրեսի նկարները, այդ ժամանակաշրջանի պաստառները, երգերը և շատ ավելին ուշ Սուրբ Հեղինեի հիշատականը նպաստեցին Նապոլոնի անձի քարզչությանը։

Նապոլեոնը շրջանառության մեջ դրեց իր դրոշմանկարով մետաղադրամներ։ Մետաղադրամների վրա նա պատկերված էր անտիկ ժամանակներում ինչպես Հուլիոս Կեսարը, նա նաև կրում էր դափնե պսակ, որը Հին Հռեմում խորհրդանշում էր հաղթանակ[32]։ Մետաղադրմաները օգտագործվում էին բոլորի կողմից, շրջանառության մեջ դնելով մեծ գեներալի պատկերը, որը համեմատելի էր Հուլիոս Կեսարի հետ։ Որպես ուրիշ խորհրհանիշ նա օգտագործում էր արծիվը, որը ևս հզորություն էր խորհրդանշում։ Քարոզչական միջոցներից մեկը պալատական արարաողակարգերն էին։ Նա կազմակերպում էր հսկայական արարողություններ, որտեղ նա պետք է ներկա լիներ[31] և որտեղ գլխավորը նա էր։ Սրան հակառակ անգլիացիները հականապալեոնական քարոզչություն էին իրականցնում վարկաբեկելով նրան, բայց ի վերջո այդ հակաքարոզչությունը ծառայում էր ի օգուտ նրան, քանի որ նույնիսկ նրա թշնամիները խոսում են նրա մասին[31]։ Իր մահից հետո նրա գեներալների վկայությունների և հուշանվերների վաճառքը իրականացնող առևտրականները սկսեցին լեգնդներ հորինել Նապոլեոնի մասին։

Արդի քաղաքական քարոզչության ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX-րդ դարում արդյունաբերական հեղաշրջնումը հանգեցնում է մի նոր` բանվորական աշխատուժի ստեղծմանը, որը փնտրում էր հնարավոր բոլոր ուղիները իր ձայնը լսելի դարձնելու համար։ Սոցիալիզմը կազմավորվելով ստեղծում է մի բառապաշար, որը ստացավ «ուսմունք» անվանումը և որը տարածվեց բանվորների շրջանում։ Սոցիալիստական շարժման առաջնորդները ձգտում են աշխատողների մեջ մտնցել իրենց իրավիճակի մասին գիտակցումը, որպեսզի նրանց հավաքական գործողություններ կատարենին[33]։ Դարասկզբին իշխանությունը պետք է հաշվի նստեր այդ նոր խավի հետ, ինչն էլ հիմք դրեց «ամբոխների հոգեբանությունը» ստեղծմանը[34], որի վերաբելյալ Գուստավ Լը Բոնը անդրադարձ է կատարել իր «Զանգվածային մանիպուլյացիայի հիմունքներ»-ը գրքում։

Ժամանակակից քաղաքական քարոզչության դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերլ-Հարբորի հարձակման նախօրեին հակապատերազմական կարգախոս, որում ասվում էր «Ինչու ենք մենք պայքարում» (1942 թվական), որի նպատակն էր փոխել հասարակական կարծիքը այդ հարցի վերաբերյալ։

1898 թվական` Միացյալ Նահանգների ռազմատենչ քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի անկախության համար ապստամբության ժամանակ ամերիկյան մամուլը ակտիվ քարոզչություն սկսեց ընդդեմ Իսպանիայի պատերազմի։ Մեդիամագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթին մեծ հռչակ բերեց իր Կուբայում գտնվող նկարազարդողի` Ֆեդերիկ Ռեմինգտոնի հայտին պատասխանը, ով համարում էր, որ Հավանայում տեղի ունեցող իրադարձություննները չեն արդարացնում պատերազմը. «Դուք պատկեր եք տալիս, ես պատերազմ եմ տալու»։

ԱՄՆ-ի հայտնի թերթերի այս ռազմատենչ քարոզչությունը մեծ դեր է խաղաց պատերազմական գործողություններում և որն էլ ստիպել է նախագահ Ուիլյամ Մաք-Քինլի հարձակման անցնել՝ մի բան, որ նա չէր ցանկանում անել։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզչական մեթոդները առաջին անգամ գիտական ճանապարհով դասակարգվել և կիրառվել է ակնարկագիր Վոլտեր Լիպպմանի և Հանրային կապերի խորհրդական Էդվարդ Բերնայի կողմից 20-րդ դարի սկզբին[35]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը աշխատանքի վերցրեց Լիպպմանին և Բերնային, որպեսզի նրանք փոփոխեն մեկուսանալու ամերիկյան ավանդական քաղաքական վարքագիծը։ Սա ենթադրում էր, որ Միացյալ նահանգները միջամտելու էր այլ երկրներում տեղի ունեցող հակամարտություններին։ Դրա համար նա դիմել է նաև Հանրային տեղեկատվության կոմիտերին, որը գլխավորում էր լրագրող Ժորժ Կրելը, դրանով իսկ Վիլսոնը « սեփականաշնորհում էր» պատերազմի քարոզչությունը։ Կրելի քարոզչական կենտոնը, Լիպպմանը և Բերնայը վեց ամսում ինտնեսիվ այնպիսի աշխատանք կատարեցին, որ առաջացրեց հակագերմանական հիստերիա։ Վերջինս ստեղծեց այնպիսի տպավորություն, որ ամերիկյան արդյունաբերությունը ունի այնքան միջոցներ, որ կարող է օգտագործել հասակական կարծիքի և ընդհանուր երկրի վրա ազդեցություն ունենալ համար։ Բերնայը ստեղծեց «խմբի ոգի» և «ինժեներական համաձայնություն» տերմինները, որոնք կարևոր հասկացություններ են կիրառական քարոզչության մեջ։ Բրիտանացիները իրենց կողմից 1914 թվականի սեպտեմբերին ստեղծեցին Պատերազմի քարոզչության բյուրոն, որը իր շուրջը հավաքեց գրական աշխարհի հայտիններին։

Լորդ Արթուր Պոնսոնբին, ով անգլիացի արիտսոկրատ, սոցիալիստ և խաղախասեր էր 1928 թվականին իր գրքում ամփոփեց բոլոր այն քարոզչական մեթոդները, որոնք օգտագործվել էին հակամարության ժամանակ, ներառելով նաև իր սեփական երկրի մեթոդները.

Պետք է հավատալ.
  • որ մեր ռազմաճակատը չէր ցանկանում պատերազմ
  • որ պատերազմի պատասխանատուն թշնամին է
  • որ դա բարոյապես ճիշտ չէ և դատապարտելի է
  • որ պատերազմը ունի ազնիվ նպատակներ
  • որ թշնամին կատարում է դիտավորյալ վայրագությունները և ոչ թե մենք
  • որ թշնամին ավելի մեծ կորուստներ է կրել քան մենք
  • որ Աստված մեզ հետ է
  • որ արվեստը և մշակույթը թույլատրում և հավանություն են տալիս մեր պայքարին
  • որ թշնամին է օգտագործում անօրինական զենք և ոչ թե մենք
  • և որ նրանք, ովքեր կասկածի տակ են դնում այս ինը կետերը կամ թշնամիներ են կամ ստի զոհեր (քանի որ թշնամին ի տարբերություն մեզ տեղեկացնելու քարոզչություն է իրականացնում)

Պատմաբան Աննա Մորիելլին կարծում էր, որ այս ցուցակը կարելի էր օգտագործել նույնիսկ 20-րդ դարի վերջում տեղի ունեցած հակամարտությունների ընթացքում։ Կետերից ոմանք ընդգծում են նաև արդի և այդ ժամանակաշրջանի հակամարտությունների նմանությունները։

Երկու համաշխարհային պատերազմների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստները լայնորեն օգտագործում էին քարոզչական մեթոդները, որպեսզի ի դեմս Հիտլերի գան իշխանության։ Ապագա բռնապետին այդ առումով աջակցում էր Յոզեֆ Գեբելսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը թատերաբեմ էր մշտական քարոզչության համար, որը օգտագործվում էր որպես պատերազմական զերք ինչպես նացիստների այնպես էլ Անտանտի երկրների կողմից։

Մուսոլինի նրանցից առաջ 1920-ական թվականներին էր հասկացել քարոզչության կարևորությունը և «Իլոպոլո Իտալիա» թերթում ունեցած սեփական ներդրումների հիման վրա նա ստեղծեց մշակույթի նախարարություն, որը 1925 թվականից սկսած ծառայում էր որպես քարոզչական գործիք։

Մուսոլինյան և ֆաշիստական քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսոլինին իշխանության եկավ 1922 թվականի և Հռոմ այցից հետո նա շատ լավ հասկացավ ժամանականից գովազդի ու տպագիր մամուլի դերը և սկսեց այն օգտագործել քաղաքական նպատակներով։ Բացի սրանից իր քարոզչությունը շարունակում է գրող Գաբրիել դ'Աննուսիոն, ով ճարպիկ ազգայնական քարոզիչ էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն նա իր տաղանդը և համբավը օգտագործում էր նաև բազմաթիվ գովազդներում(մասնաորապես վերմուտի և այս սպիրտային խմիչքների գովազդներում)։ Մուսոլինյան քարոզչության միջոցներից մեկը անձի պաշտամունքն էր։ Մուսոլինիի անձի պաշտամունքը իրականացվում էր այսպես կոչված հնչեղ բառերով նրան անվանում էին «նախախնամական մարդ», «ֆաշիստ գերմարդ» և այլն։ Նա նաև օգտագործում էր հաղորդակցության բոլոր միջոցները` գրավոր մամուլը, կինեմատոգրաֆիան, պաստառները, պատերին նկարող նկարիչներին, քանդակագործներն և գեղանկարիչներին(նա քարոզչության նպատակով մեծապես օգտագործում էր Մարինետտիի ֆուտուրստական դպրոցի ներկայացուցիչների աշխատանքներ)[36], ովքեր իրեց տաղանդը օգտագործում էին ֆաշիստական ռեժիմը գովաբանելու և քազոզելու մեջ։ Որպես քարոզչական նյութ օգտագործվում էին նաև բացիկներ և նամականիշներ[37]։ Մուսոլինիիի վարչակարգի ընթացքում գրավոր մամուլը, ռադիոն , կինեմատոգրաֆիան վերահսկվում էին մշակույթի նախարարաության կողմից։ Այդ գործը վստահված էր նաև Դինո Ալֆիերիին, Ալեսանդրո Պավոլինիին, և Ֆերնանդո Մեզզասոմնիսին։ Մշակույթի նախարարությունը վերահսկում էր նաև երկրում շրջանառվող ողջ տեղեկատվությունը։ Նրանք շատ բծախնդիր էին, որը հաճախ հասնում էր անհեթեթ և չափազանցված մակարդակի։ Այդպիսի վերահսկողությունը շարունակվեց ամբողջ ֆաշիստական ռեժիմի ընթացքում։

Խորհրդային քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում մասնավորապես Ստալինի կառավարման ժամանակաշրջանում (1924-1953) տոտալիտար վարչակարգը օգտագործում էր այդ ժամանակաշրջանի բոլոր հնարավոր քարոզչական միջոցները․

  • Պաստառներ, որոնք քարոզում և գովաբանում էին ինդուստրիալիզացիան, պլանային տնտեսությունը և հողերի կոլեկտիվացումը։ Պաստառների մի մասը քարոզում էր Կարմիր բանակում զինվորների հավաքագրումը
  • Հացահատիկի արտադրության վիճակագրությունը կեղծված էր 1930-ական թվականների տեղի ունեցած սովի ընթացքում
  • «Ինքնաբուխ» ցույցեր և մեծ շքերթներ էին տեղի ունենում ինչպես օրինակ 1935 թվականին Մոսկվայում տեղի ունեցած շքերթը կամ 1930 թվականին Մոսկվայի Կարմիր հրապարակում պիոներների կողմից կազմակերպված շքերթը։ Ինչպես նաև ամեն տարի մայիսիս 1-ին և նոյեմբերի 7-ին տեղի ունեցող երթերը
  • Լուսանկաների ռետուշը ինչպես նաև փաստերի կեղծումը հանրագիտարաններում, հրապարակումներում և դասագրքերում։ Պատմությունը հաճախ նորից էր գրվում, անցյալի իրադարձությունները փոխվում էին այնպես, որ խորհրդային իշխանությունների գործողությունները միշտ ներկայացվեն դրական լույսի ներքո
  • Երեխաների և երիտասարդների հավաքագրումը զանազան կազմակերպություններում։ Օրինակ՝ (Հոկտեմբերիկներ 8-ից 10 տարեկան երեխաներ), պիոներներ (10-ից 14-15 տարեկան պատանիներ) և կոմերիտականներ (14-ից 25 տարեկան երտասարդներ)
  • Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության օգտագործում
  • Մամաուլում(Լենինգրադի Կարմիր և Պռավդա թերթերում) խորհրդային միության վերաբերյալ գովաբանական ճառեր
  • Խորհրդային կինեմատոգրաֆիան գտնվում էր կինոգործիչ Սերգեյ Էյզենշտեյնի ազդեցության տակ, որի ֆիլմերից էր օրինակ« Հոկտեմբերը»։ Այս ֆիլմում մա ներկայացնում էր 1917 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները և որի սցենարը փոխվեց Ստալինի հրամանով։ Ինչպես նաև Միխեիլ Ճիաուրելիի «Բեռլինի գրավում»-ը ֆիլմը, որտեղ Ստալինը ներկայացվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթանակած մեկը
  • Խորհրկային ռեալիզիմը իր հայտնի ներկայացուցիչներով ինչպիսիք էին Արկադի Պլաստով, Յակով Ռոմասին, Մոյիսեյ Տորիձեն և Ալեքսանդր Գերասիմովին
  • Ստախանովյան շարժման մեծարումը
  • 1930-ական՝ երկու համաշխարհային պատերազմերի միջև ընկած ժամանակահատվածում փորագրանկարչությունը
  • Ստալինի անձի պաշտամունքը

Նացիստական քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հականացիստական պաստառ, որը ցույց է տալիս նացիստների թշնամական վերաբերմունքը Աստվածաշնչի նկատմամբ։

Նացիստական քարոզչությունը ներառված էր Երրորոդ Ռեյխի կրթություն և քարոզչության նախարարության պատականությունների մեջ, որը ղեկավարում էր Յոզեֆ Գեբելսը։ Նացիստական կուսակցությունը ևս ուներ իր առաջխաղացման կենտրոնը գերմ.՝ Reichspropagandaleitung der NSDAP։ Դա մասամբ մասսայական քարոզչության օգտագործման շնորհիվ է, որ նացիստները կարողացան գերմանացիների մեծ մասին համեզել և ոգեշնչել անդամակցել իրենց կուսակցությանը և ինչի շնորհիվ էլ նրանք իշխնության գլուխ բարձրացան։

Սառը պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական պատերազմի ընթացքում Հյուսիսային Կորեայի քարոզչական պաստառ այն մասին, որ հյուսիս կորեացի զիրվորները ոչնչացրել են USS Baltimore անունը կրող ամերիկյան ռազմանավ։ Սակայն այս ռազմանավը չի մասնակցել այս ռազմական հակամարտությանը և օգտագործվել է մինչև 1956 թվականը։ Այս տեսակ սուտ քարոզչությունները թշնամու կորուստների վերաբերյալ տարածված են ռազմական գործողությունների ընթացքում։

Միացյալ Նահանգները և Սովետական Միությունը սառը պատերազմի ժամանակ ինտենսիվ քարոզչություն էին իրականացնում։ Երկու կողմերն օգտագործում էին ԶԼՄ-ները (կինոնկար, հեռուստատեսություն և ռադիո) իրենց երկրների քաղաքացիների և ինչպե նաև երրորդ աշխարհի ազգերի վրա ազդելու համար։ Այս պատերազմի ընթացքում ԱՄՆ կառավարությունը գործարկել է «Ամերիկայի ձայնը» (անգլ.՝ Voice of America) ռադիոկայանը։ Այն գործում էր այնպես, ինչ ամերիկացիները կոչում են «հանրային դիվանագիտություն» այսինքն հաղորդակցություն, որը նախատեսված է բնակչության համար և նպատակ ուներ ԱՄՆ-ն և իր վարչակարգը ներկայացնել դրական լույսի ներքո (2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո այդ տեսակ քարոզչություն վերսկսեց իր աշխատանքը)։ Ռադիոկայաններում հովանավորվում էին մասնավորապես ԿՀՎ-ից (Կենտրոնական հետախուզական վարչություն)։ Այդ ռադիոկայանները հրապարակում էին «մոխրագույն» քարոզչություն Արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության լուրերի և ժամանցային ծրագրերում։ Խորհրդային Միության կառավարության պաշտոնական ռադիոն էլ իր հերթին հեռարձակում էր «սպիտակ» քարոզչություն։ Սակայն ճգնաժամի ընթացքում երկու կողմերն էլ «սև» քարոզչություն են իրակացրել։

Օրինակ, արևմտյան մամուլը հաճախ դատապարտում էր այն փաստը, որ խոշոր խորհրդային քաղաքների բնակիչները ստիպված էին կիսել մեկ բնակարանը երկու ընտանիքի միջև մի բան ինչը անհայտ գործելակերպ էր արևմուտքում։ Այդ ամեն իրականացնում էր ԽՍՀՄ-ում բնակարանների բացակայությունը կամ սակավութությունը ցույց տալու համար։ Այդ նույն ժամանակամիջոցում սովետական մամուլը իր հերթին դատապարտում էր փողոցներում և անցումներում ապրող անտունների խնդիրը ինչը հատուկ էր խոշոր արևմտյան քաղաքներին, մի երևույթ ինչը անհայտ Արևելքում, այս ձևով Խորհրդային միությունը ցույց էր տալիս արևմտյան հասարակություններում տիրող աղքատությունը ու սնանկությունը։

Նմանապես, արևմտյան մամուլը քննադատում էր խորհրդային զորքերի ներխուժումը Աֆղանստան, իսկ սովետական մամուլը շնորհավորում էր քաջարի զինվորներին, որոնք օգնում են աֆղանցիներին։ Եվ նույն ձևով օրինակ արևմտյան մամուլը աջակցում է 1986 թվականին Տրիպոլի և Բենղազի քաղաքների վրա օդային հարձակումները, երբ խորհրդային մամուլը դատապարտում էր անմեղ քաղաքացիների վրա հարձակումները։ Գրողներից մեկը, որը լավագույնս բնութագրել է քարոզչության մեխանիզմը դա Ջորջ Օրուելը իր 1984 վեպում։ Վերպի հերոսները ապրում էին տոտալիտար ռեժիմում, որտեղ լեզուն մշտապես արատավորված է քաղաքական մանիպուլյացիաներով։ Գրքում ներկայացված է «անցյալի» ՝ այդ ժամանակաշրջանի քաղաքական նպատակները։ Նմանապես Անասնաֆերմա գիրքը, որը հորինված, այլաբանական վիպակ է։ Վերջինս կարծես ռուսական, ֆրանսիական և այլ հեղափոխությունների և դրանց քարոզչությունների ծաղրանկարը լինի։ ԿՀՎ-ն, սակայն, գաղտնի հանձնարարեց 1950-ականներին նկարահանել անիմացիոն ֆիլմը Անասնաֆերմա գրքի հիման վրա։ Ինչին դեմ էր Օռուելին,քանի որ նա մերժում էր քարոզչության առկայությունը իր գրքերում։

Միացյալ Նահանգների հետ կապված քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայիշայի ցուցմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ամերիկյան կոնգրեսի առջև մի երիտասարդ աղջիկ արցունքները աչքերին պատմում էր, որ ականատես է եղել Քուվեյթում տեղի ունեցած վայրագությունների, այդ թվում նա իր սեփական աչքերով է տեսել թե ինչպես իրաքցի զինվորները հարձակվում ծննդտան վրա, սպանելով նորածիններին։ Իրականում այս ամբողջ պատմությունը հորինված էր, չնայած դրան այս աղջկա պատմություն իր խոսքում հիշատակեց Ջորջ Բուշը, որպեսզի արդարացնի ամերկյան զորքերի մուտքը Իրաք։ Իսկ իրականում այդ երիտասարդ աղջիկը Վաշինքտոնում Քուվեյթի դեսպանի աղջիկն էր։ Իրաքյան հակաքարոզչությունը ընդհանուր առմամբ կազմակերպվել էր «Hill & Knowlton» անունը կրող կազմակերպության կողմից, որին նպատամով «Citizens for a Free Kuwait »ընկերությունը 10 մլն դոլար էր վճարել[38]։

Աֆղանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան պաստառ, որի նշատակն էր հակաճապոնական տրամադրությունները բարձրացնել Խաղաղօվկիանոսյան ռազմական գործողությունների համատեքստում:

2001 թվականին ամերիկյան զորքերի Աֆղանստան ներխուժման ժամանակ հոգեբանական մարտավարությունը օգտագործվում էր, որպեսզի բարոյալքեն Թալիբանի զինյալներին և գրավեն աֆղանական բնակչության համակրանքը։ Ազնվազն վեց EC-130E տեսակի ինքնաթիռներ են օգտագործվել տեղական ռադիոհաղորդումները արգելափակելու և այլընտրանքային քարոզչական հաղորդումներ ցուցադրելու համար։ Բացի այդ աֆղանական բնակչության շրջանում սկսեցին թռուցքներ բաժանվել, որում խոստանում պարգևավճարներ Ուսամա բեն Լադենի և ուրիշների գտնվելու մասին տեղեկատվություն հայտնոցներին և որոնցում ամերիկացիները նկարագրված էին ինչպես Աֆղանստանի բարեկամներ։ Այդ թռուցիկներում նաև աերիկացիները ներկայացնում էին Թալիբանի տարբեր բացասական կողմերը։ Մեկ այլ ամերիկյան հակաահաբեկչական քարոզչական պաստառ ցույց է տալիս Մուհամեդ Օմարի կերպարը, ով շրջում է հրացանով «Մենք ձեզ տեսնում ենք» բառերով։

Իրաքյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված Ազատ Իրաք ռազմական գործողության արդյունքում փրկված Ջեսիկա Լինչի նկարը կարելի է դիտարկել որպես քարոզչական նյութ, որը օգտագործեցին ԶԼՄ-ներ։ Պատկերը տարածվում է USCENTCOM մամուլի ծառայությունների կողմից։

2003 թվականին ամերիկյան զորքերի Իրաքի ներխուժման ընթացքում այդ երկրի տեղեկատվության նախարար Մոհամմեդ Սաիդ ալ Սահհաֆը բազմիցս հայտարարել է, որ Իրաքի ուժերը վճռական հաղթական են տանելու ճակատամարտում։ Նույնիսկ Բաղդադում Իրաքի կառավարության տապալման ժամանակ, նա հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շուտով պարտություն կմատնվի, ի հակադրություն միջազգային լրատվամիջոցների։ Սակայն այս տեսակ քարոզչությունը ի վերջո հեղինակինակազրկեց նրան։ 2005 թվականի նոյեմբերին, տարբեր ԶԼՄ-ներ, այդ թվում Չիկագո տրիբունը և Լոս Անջելես թայմսը հաղորդում էին, որ Միացյալ Նահանգների Զինված ուժերը կեղծել էին նորություններ, որոնք հաղորդում էին Իրաքի լրատվամիջոցները, ջանալով բարենպաստ լույս տակ ներկայացնել իրենց գործողությունների և բարոյալքել ապստամբներին։ Գեներալ-լեյտենանտ Բարրի Ջոնսոնը, ով այդ ժամանակ հանդիսանում էր ԱՄՆ-ի ռազմական խոսնակ Իրաքում ասել է, որ ծրագիր եղել է «կարևոր առաքելության» մի մասը, որի նպատակն է եղել հաղորդել կեղծ տեղեկություններ ապստամբներին, իսկ պաշտպաության նախարարի մամաուլի խոսնակ Դոնալդ Ռամսֆելդի ասել է, որ մանիպուլյացիայի մեղադրանքները մտահոգիչ են, եթե իհարկե այդ լուրերը ապացուցվեն։ Պաշտպանության դեպարտամենտը այդ օրից ի վեր հաստատել է ծրագրի գոյության մասին։ Բոլորովին վերջերս, Նյու Յորք Թայմսը հրապարակել է մի հոդված[39] այն մասին թե ինչպես է Պենտագոնը սկսել է օգտագործել լրագրողների անուններ, որոնք քիչ փորձ ունեիր լրագրության կամ հանրային կապերի ոլորտներում, որպեսզի ոդվածներ գրեն իրաքյան մամուլում։ Այս հոդվածները սովորաբար գրված էին լինում ամերիկյան զինվորների կողմից և այդ ամենը վերագրվում էր «Միջազգային տեղեկատվական կենտրոն» կոչվող գոյություն չունեցող կազմակերպությանը։ Թերթերը, որպես քարոզչություն իրականացնելու միջոց օգտագործվել էին դեռևս Առաջին համաշխարհային պատերզմի տարիներին Դաշնակիցները և Կենտրոնական Եվրոպայի տերությունները կողմից իսկ Երկրորոդ համաշխարհաին պատերազմի ընթացքում մամաուլում քարոզչություն էին իրականացնում Դաշնակիցները և Եռյակ դաշինքը։

Լրագրող Դավիթ Բարստովը 2009 թվականին շնորհվել է Պուլիցերյան մրցանակ որպես հետաքննող լրագրող՝ իր Նյու Յորք Թայմսում հրապարակված երկու հոդվածների համար որտեղ նա նկարագրում է զինծառայոցների, լրատվամիջոցների՝ հեռուստաալիքների, թերթերի և Պենտագոնի միջև եղած կապերը[40][41]։

Քարոզչական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիծանք ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական քարոզչություն ռոկոկո ոճի նկարչություն մեջ, Վիլյամ Հոգարթ, Անգլիա, 1750-ականներ թվականներ

Քարոզչական միջոցները շրջանառության մեջ դրվեցին դեմոկրատական երկրներում Առաջին համաշխարհային պատերազմից սկսած[42], սակայն այսօր այդ քարոզչկան միջոցները կիրառվում են «քաղաքական հաղորդակցություն» կամ «հանրային կապեր» անվանումներով[43]։ Միապետական վարչակարգի դեպքում իշխանության պահպանումը ապահովում է հարկադրական միջոցներով, մինչդեռ ժողովրդավարության մեջ իշխանության նվաճման կամ պահպանման միջոցները հիմնված են վստահության վրա։ Միապետական վարչակարգի դեպքում ԶԼՄ-ների ռազմական ուժերի հսկողության տակ են։ Այս ամենը հաշվի առնելով Հումենը ձևակերպեց պարադոքս, ըստ որի ժողովրդավարական երկրներում բանակն ավելի քիչ ուժեղ է, քան բռնապետական երկրներում։ Հետևաբար, ժողովրդավարական՝ ավելի թույլ բանակ ունեցող երկրներում իշխանությունը պահպանելու համար առաջնորդները պետք է ավելի արդյունավետ քարոզչություն իրականացնեն, քան բռնապետական վարչակարգի դեպքում։

Էդուարդ Հերմանը և Նոեմ Չոմսկին առաջարկել են «քարոզչության մոդել», որը փորձարկվել են Միացյալ Նահանգներում։ Նրանց մեթոդը կազմվել է ԶՄԼ-ների տարբեր, սակայն միևնույն ժամանակ համեմատելի հոդվածների հիման վրա։ Մեթոդի գլխավոր միտքն այն է, որ քարոզչությունը հիմնված է չորս գործոնների վրա, որոնք կարող են փոխել տեղեկատվությունը ինչպիսինք են ԶԼՄ-ները, գովազդատուները, տեղեկությունների մատակարարները (պետական մարմիններ) և գերիշխող գաղափարախոսությունը։ Ժողովրդավարական երկրներում քարոզչության հիմնական ուղղությունները ըստ Էդուարդ Հերմանի և Նոեմ Չոմսկիի կատարած հետազոտությունների հետևյալն են․

  • լրատվամիջոցների ազդեցությունը `ռադիո, հեռուստատեսություն, մամուլ, գովազդ, ինտերնետ
  • միտումնավոր մոլորություն
  • Իմաստաբանական արժեքների, օրինակ՝ «համերաշխություն» արժեվորում
  • հասարակական կարծիքի մանիպուլյացիա, կանխամտածված վիճակագրությամբ կամ հետազոտություններով
  • պատկերի կեղծում՝ տեսահոլովակների, պատկերների կեղծում կամ ձևափոխութուն
  • ԶԼՄ-ների խմբագրությունների ինքնագրաքննադատություն
  • մասնակի տեղեկատվություն
  • դիվանագիտական քարոզարշավներ

Ժողովրդավարական երկրներում այդպիսով քարոզչությունը շարունակում է մնալ բազմազան։ Այս եզրակացության է եկել նաև հոգեբան-սոցիոլոգ Ժան-Լեոն Բովուան իր «Ազատական ցնորքներ» գրքում, որը հրատարակտվել է 2005 թվականին։ Նա նշում է, որ «քարոզչություն» բառը XX-րդ դարի երկրորդ կեսի սկսվել է ընկալվել բացասական լույս ներքո[44][45]։ Իշխանությունը, կամ տարբեր իշխանությունները ձգտում են գտնել այն քարոզչության ձևերը, որոնք ժողովրդավարական տեսանկյունից ընդունելի են և որոնք կունենան լավ ազդեցություն, ինչպիսիք օրինակ ավանդական սև, սպիտակ կամ մոխրագույն ռազմական քարոզչությունները, որոնց նպատակները բնակչության շրջանում գաղափարներ, արժեքներն ու համոզմունքները տարածելն է։ Իսկ օրինակ «Կապտականաչ քարոզչության» գաղափարը[46] , որ նա առաջարկում է արտացոլում է այս երկակի բնույթ․ խոսքը քարոչական այն գործողության մասին է, որն իրականացվում են չգիտակցված ազդեցության միջոցով ինչպիսիք նկարագրվում են հոգեբանական գիտություններում (մասնավորապես ճանաչողական՝ իմացաբանական հոգեբանության մեջ)։ Այս տեսակ քարոզչությունը իրագործվում է ի շահ որոշակի կարծիքների և արժեքների, որոնք ուսումնասիրվել են որոշակի փորձարարական իրավիճակներում։ Օրինակ, պարբերաբար ներկայացնելով պետական ծառայությունները, որոնք աշխատում են որպես «բիզնես» և նրանց ղեկավարները որպես «ճշմարիտ» գործարարներ հասարակությունը սկսում է մոդելավորելով դրանք հանրային ծառայությունների հատկանիշներ օժտելով։ Այս ձևի քարոզչության առանձնահատկությունն այն է, որ այն կարող է իրականացվել ոչ դիտավորյալ ձևով։ Բոուվուայի խոսքերով, նա հատկապես ակտիվ է լիբերալ ժողովրդավարական երկրներում, որտեղ լրատվամիջոցները պատկանում են որոշ խոշոր արդյունաբերական և ֆինանսական ընկերությունների։

ԱՄՆ զինվորները բարձրախոսով տարածում են հաղորդագրություններ և բաժանում թռուցիկներ փորձեով հոգեբանորեն ազդել բնաչչության վրա։ Իրաք, Ալ Քաթ, մայիսի 2, 2003 թվական։

Ուսումնասիրողներին երկար ժամանակ անհրաժեշտ եղավ, որպեսզի վերլուծեն բոլոր այն ուղիները, որոնց միջոցով քարոզչական ուղերձները կկարողանան իրենց ազդեցությունը թողել հասարակության վրա։ Եվ արդյունքում որոշ հետազոտողներ առաջարկում ե վեր հանեցին քարոզչության մի քանի դասական տեխնիկաներ, որոնց մեծ մասը հիմնված է լսարանի զգացմունքների օգտագործման վրա․

  • Կեղծ փաստաթղթերի արտադրություն. լուսանկարների միտումնավոր ձևափոխություն, կինեմատոգրաֆիական նյութերի միտումնավոր մոնտաժ և այլն
  • Վախ՝հասարակությունը, որը վախենում է, պասիվ ընկալման իրավիճակում է և ավելի հեշտությամբ ընդունում է այն գաղափարը, որը ցանկանում են փոխանցել նրան։ Օրինակ, Յոզեֆ Գեբելսը Երկրոորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործեց հրեա գործարար և գրող Թեոդոր Կաուֆմանի «Գերմանիան պետք է մեռնի» աշխատութունը, որտեղ հեղինակը նշում է․ «Կարևոր չէ, թե արդյոք այս գերմանացին կաթոլիկ է, բողոքական, նացիստական, անկուսակցական, կոմունիստական, սոցիալիստական, թե դեմոկրատ, Բոհեմից է, Ավստրիայից, Պրուսայից կամ Էլզաս-Լոթարինգից բոլորը պետք է մեռնեն», հաստատելու համար, որ դաշնակիցները նպատակը գերմանացի ժողովրդի ոչնչացմումն է։
  • Իշխանական կոչեր․ Իշխանական կոչերը բաղկացած են մեջբերումներից, որոնք ժամանակին արտահայտել են նշանավոր և հայտնի մարդիկ և որի նպատակը ինչ-որ գաղափարի, փաստարկի կամ գործողության ընթացք արդարացնելը ու ընդունելի դարձնելն է
  • Վկայություններ․ Վկայությունները դրանք հիշատակություններ են կոնտեքսի ներսում կամ դրանից դուրս որոշակի քաղաքականություն, գործողություն, ծրագիրն կամ անձին աջակցելու կամ մերժելու համար։ Այս մեթոդը օգտագործվում է նաև անհատի հեղինակությունը կամ դերը (օրինակ՝ փորձագետի, հարգված հասարակական գործիչի և այլոց) շահարկելու համար
  • Ոչխարի ազդեցությունը. Այս մեթոդը փորձում է համոզել հանդիսատեսին մի գաղափար ընդունելը, նշելով, որ հասարակության լայն զանգվածը արդեն ընդունում է այն։ Մեթոդի արդյունավետությունն այն է, որ բոլորը նախընտրում են լինել հաղթողների ճամբարում քան պարտվողների։ Այս մեթոդով քարոզիչը ստիպում է լսարանին հետևել իրեն
  • Վերասահմանում․ Բառերի և պայտութան ձևափոխություն քաղաքական ձևով
  • Հավանություն չտալ․ Այս մեթոդի էությունը լսարանին համոզելն է, որ գաղափարն կամ գործողությունը ընդունունվել են ընդդիմադիր խումբի կողմից, որպեսզի լսարանը չընդունի այդ գաղափարը կամ գործողություն, առանց այն իսկապես ուսումնասիրելու։ Այսպիսով, եթե մի խումբ, որն աջակցում է որևէ քաղաքականությանը, իմանալով, որ այդ քաղաքականությանը աջացում են նաև անցանկալի կամ «վատ» մարդիկ ապա խմբի անդամները ավելի հակված կլինեն փոխել իրենց կարծիքը կամ քաղաքական հայացքները։
  • «Ապշեցուցիչ» ընդհանուր դատողություններ և «առաքինի» բառեր․ Ընդհանուր դատողությունները կարող են լսարանի մոտ առաջացնել ուժեղ զգացմունքներ։ Օրինակ հայրենիքի նկատմամբ սիրո կոչերը, խաղաղության, ազատության, փառքի, արդարության, պատվի, մաքրության, այլնի նկատմամբ ցանկության կոչերը, որոնք կարող են հանդիսատեսի մոտ սպանել քննադատական մտածողությունը։
  • Կարգախոսներ․ Կարգախոսը կարճ արտահայտություն է, որը հեշտ է հիշել և հետևաբար ճանաչել, և ինչ էլ բոլորի մտքում թողնում է հետք
  • Ավելի պարզեցում. Սրանք ընդհանրություններ են, որոնք օգտագործվում են բարդ սոցիալական, քաղաքական, տնտեսական կամ ռազմական խնդիրներին պարզ պատասխաններ տրամադրելու համար
  • Կարծրատիպի վերածել կամ պիտակավորել․ Այս մեթոդը օգտագործում է լսարանի նախապաշարմունքներն ու կարծրատիպերը, որպեսզի նրան դրդի ևս մեկ անգամ գործողության
  • Քավության նոխազ․ Մեղքը բարդելով անհատի կամ անհատների խմբի վրա, նրանց մեղադրելով իրական (կամ ենթադրյալ) խնդրում մեղավոր լինելու մեջ քարոզիչը կարող է չխոսել իրական մեղավորների մասին և ինքնին խորացնելով խնդիրը
  • «Քիդամ՝ Ոմն մեկը»․ Իր լսարանի վստահությունը ձեռք բերելու համար քարոզիչը օգտագործում է սովորական մարդու խոսելու ձևը և վարքագիծը (հագուստը, ժեստերը)։ Այս ձևով հանդիսատեսը անմիջապես հակված է ընդունել քարոզիչի մտքերը և գաղափարները, քանի որ այն նման է նրան
  • Իմաստաբանական անցում․ Մեթոդ, որի նպատակը մեկ արտահայտությունը մյուսով փոխարինելու միջոցով զգացմունքային բովանդակությունը թեթևացնելն ու իմաստային ընկալումը պարզեցնելն է (օրինակ մեղմասության միջոցով)։ Սակայն իմաստաբանական անցումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ լսարանի զգայական ընկալման վրա։ Այդպիսին արտահայտությունների ՝ մեղմասությունների օրինակ են, միջազգային համայնքը արևմտյանի փոխարեն օգտագործելն է, օդային հարվածներ՝ ռմբակոծության փոխարեն կամ ոստիկանական վնասների փոխարեն, քաղաքացիական զոհեր[47][48] և այլն։

Այս մեթոդները վերլուծվել են երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում մի խումբ ամերիկացի գիտնականների կողմից, որոնք Քարոզչության վերլուծության ինստիտուտի (անգլ.՝ Institute for Propaganda Analysis) անդամներ էին։ Նրանք հավաքվել էին, որպեսզի ուսումնասիրեն և բացահայտեն հանրային քարոչության մեթոդները պատերազմի և խաղաղարարության ընթացքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. « De forme neutre, la propagande est définie comme une forme intentionnelle et systématique de persuasion, ayant le but d'influencer les émotions, les attitudes, les opinions et les actions des groupes cibles pour attendre des objectifs idéologiques, politiques ou commerciaux, à travers la transmission contrôlée des messages d'information partiale (qui peut être ou ne pas être factuelle) via les canaux directs de masse et des médias. » Richard Alan Nelson, A Chronology and Glossary of Propaganda in the United States, Greenwood Press, 1996.
  2. « Action psychologique qui met en œuvre tous les moyens d'information pour propager une doctrine, créer un mouvement d'opinion et susciter une décision. » Trésor de la langue française informatisé sur le site du Centre national de ressources textuelles et lexicales, [1]
  3. La publicité « partage les moyens » de la propagande explique Michel-Louis Rouquette in Propagande et citoyenneté, PUF, coll. « psychologie sociale », 2004, էջ 69.
  4. Le TLFi indique à l'entrée « propagande » : « Il serait abusif de confondre propagande et publicité ». A contrario Jean-Paul Gourévitch soutient : « Ces frontières naturelles que l'étymologie a fixées entre propagande et publicité peuvent-elles aujourd'hui servir de ligne de démarcation entre ces deux domaines ? La réponse est non. » in La propagande dans tous ses états, Flammarion, 1981, էջ 8
  5. « La propagande sociologique regroupe en elle des formes très diverses : on peut dire qu'à ce niveau la publicité en tant que diffusion d'un certain style de vie fait partie de cette propagande » écrit Jacques Ellulin Propagandes, op. cit., էջ 77
  6. Ecrivent notamment Garth S. Jowett, Victoria O'Donnell, Propaganda and Persuasion, 2006, էջ 147
  7. écrit notamment Jesse E. Thornton in Science and social change, 1972, էջ 570
  8. in Arland D. Weeks, The Control Of The Social Mind - Psychology Of Economic And Political Relations, 2007, էջ 72
  9. (անգլերեն) Persia Crawford Campbell, The Consumer Interest: A Study in Consumer Economics, 1949, էջ 216
  10. (անգլերեն) Anne-Marie Brady, Marketing Dictatorship: Propaganda and Thought Work in Contemporary China, 2007, էջ12
  11. (անգլերեն) Jonathan W. Rose, Making "pictures in Our Heads": Government Advertising in Canada, 2000, էջ 62
  12. notent Alain Touraine et Gregory Elliott in A New Paradigm for Understanding Today's World, 2007, էջ 70.
  13. Voir aussi sur ces questions (անգլերեն) Henri Lefebvre et Sacha Rabinovitch, Everyday life in the modern world: Second Revised Edition, 2000.
  14. Public Opinion (1922), Walter Lippmann, éd. Free Press, 1965 978-9562916134, partie V, chap. XV, 4, էջ 158
  15. Des auteurs comme lang=en|trad=Anthony Pratkanis|texte=Pratkanis et Elliot Aronson, avec leur ouvrage Age of propaganda de 1992, synthétisent des dizaines d’années de recherches expérimentales sur les influences et la persuasion.
  16. Alain Rey (dir), Dictionnaire historique de la langue française, Dictionnaires Le Robert, 1998, էջ 2972
  17. Voir par exemple Edward Bernays évoque dans son livre Propaganda en 1928 cette « connotation déplaisante » et cite un article de Scientific American qui « plaide pour restituer sa respectabilité au "beau mot ancien" de propagande », Zones, 2007, էջ 40
  18. Ainsi Noam Chomsky écrit-il : « [...] la terminologie a changé dans ce domaine au cours de la Seconde Guerre mondiale, avant laquelle le terme de propagande était assez ouvertement et librement utilisé pour évoquer le contrôle de l’"esprit public". Par la faute de Hitler, le terme finit par avoir d’assez malheureuses connotations, et on s’est décidé finalement à l’abandonner. De nos jours, on utilise d’autres termes, mais quand on lit les travaux de sciences sociales et les écrits produits par l’industrie des relations publiques des années 1920 et 1930, on constate que leurs auteurs qualifient ce qu’ils font de "propagande". » (« Propagande & contrôle de l’esprit public », [[Agone (revue), n° 34, 2004, էջ 39)
  19. Fabrice d’Almeida, « Propagande, histoire d’un mot disgracié », Mots. Les langages du politique, Chroniques, novembre 1999
  20. Jacques Ellul, Propagandes, 1962, Economica, 2008, 75-84 էջեր
  21. Patrick Troude-Chastenet, "Propagande, communication, information…", 2006. Site de l'Association Internationale Jacques Ellul
  22. Grande Galerie - Le Journal du Louvre, sept./oct./nov. 2011, n°17.
  23. «Détails du livre». 2017 թ․ փետրվարի 11.
  24. {{Article|langue=fr|prénom1=Raphaëlle|nom1=Laignoux|titre=L’utilisation de la religion dans la légitimation du pouvoir : quelques pistes de recherche pour les années 44-42 av. J.-C.|périodique=Cahiers « Mondes anciens ». Histoire et anthropologie des mondes anciens|numéro=2|date=2011-07-15|issn=2107-0199|doi=10.4000/mondesanciens.360
  25. Jacques Ellul, Histoire de la propagande, Presses Universitaires de France, 1976, 27-30 էջեր
  26. Jacques Ellul, Histoire de la propagande, op. cit., 31-32 էջեր
  27. Paul Veyne va à contre-courant et montre que « les historiens se trompent » lorsqu’ils assimilent dans l’antiquité architecture officielle et propagande efficiente. Seraient notamment dans l’erreur : Yann Le Bohec « Rome, ville et capitale, de César à la fin des Antonins » 2-84274-173-0 էջ 380, mais aussi plus précisément sur les milliaires, nombre d'archéologues régionaux : ViaeRomanae.org Արխիվացված 2008-12-09 Wayback Machine, P. Salama. « Les bornes milliaires de Djemila-Cuicul. », dans Revue Africaine, XCV, 1951, 264-268 էջեր; M. Clavel, « Béziers et son territoire dans l’Antiquité» Paris, 1970, էջ 174 et էջ 505, note 5; I. Konig, « Die Meilensteine der Gallia Narbonensis », Berne, 1970, էջ 115 et C.R. par K. Wiegels. dans Gnomon, XLVIII, 1976, էջ 490; R. Lauxerois. « Un document d'histoire constantinienne dans la cité d'Alba. Le nouveau milliaire du Teil (Ardèche) », dans Revue Archéologique de Narbonnaise, IV, 1971. 177-204 էջեր, Jean-Noël Bonneville, « Sur une inscription perdue découverte sur le Montjuïc à Barcelone. » Faventa, 1981 Vol.: 3 Num.: 2 247 էջ etc.
  28. Les milliaires originaux sont conservées au (Musée de l'éducation) de La Haye : (Հոլանդերեն) De vier mijlpalen van het Wateringse Veld et :nl:Mijlpalen van het Wateringse Veld|Mijlpalen van het Wateringse Veld.
    En France, les colonnes de César de Beaucaire (Gard) sont un cas similaire.
  29. Paul Veyne, « Propagande expression roi, image idole oracle », L'Homme, année 1990, volume 30, numéro 114; էջ 7 - 26. Télécharger l'article
  30. « Lisibilité des images, propagande et apparat monarchique dans l’Empire romain », Revue historique, 2002/1, n°621
  31. 31,0 31,1 31,2 MSN Encarta
  32. Pièce de 1 franc de l'An XI. Paris, musée de la Monnaie.
  33. « La propagande est conçue comme une révélation, ou du moins comme une prise de conscience, en l’occurrence une conscience de classe. Il s’agit, tout en fondant une identité ouvrière, de promouvoir la perception subjective d’une situation objective » écrit notamment François-Bernard Huyghe, « Aux origines de la propagande » (suite 2) Արխիվացված 2018-02-05 Wayback Machine
  34. « Aujourd'hui les revendications des foules deviennent de plus en plus nettes, et ne vont pas à moins qu'à détruire de fond en comble la société actuelle, pour la ramener à ce communisme primitif qui fut l'état normal de tous les groupes humains avant l'aurore de la civilisation. Limitation des heures de travail, expropriation des mines, des chemins de fer, des usines et du sol ; partage égal de tous les produits, élimination de toutes les classes supérieures au profit des classes populaires, etc. Telles sont ces revendications. » Gustave Le Bon, Psychologie des foules et Université du Québec Éd. Alcan, (Paris) 1905
  35. Film documentaire Propaganda, The Century of the Self Արխիվացված 2011-07-19 Wayback Machine d'Adam Curtis via les Éditions Zones
  36. [2]
  37. otto milioni di cartoline per il duce (italien). torino: presses du centro scientifico Torino. 1995.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. « The disinformation campaign », The Guardian, Phillip Knightley, 4 octobre 2001.
  39. Télés américaines : 75 taupes du Pentagone démasquées Արխիվացված 2008-07-03 Wayback Machine sur Bakchich.info
  40. Behind TV Analysts, Pentagon’s Hidden Hand et « One Man’s Military-Industrial-Media Complex », deux articles du New York Times
  41. Communiqué du jury du Prix Pulitzer 2009
  42. Jacques Ellul, Histoire de la propagande, PUF, Que Sais-je ? n°1271, 1967; 2e édition, revue et corrigée, 1976
  43. Aurore Gorius & Michaël Moreau (2011). Les gourous de la com'. La Découverte. էջ 312. ISBN 9782707164889.
  44. « Nous devons d'abord prendre acte que le terme a acquis, dans la sémantique populaire, une connotation particulièrement négative qu'il ne perdra plus et qu'il faut désormais intégrer à sa signification, sous peine d'être parfaitement incompris lorsqu'on l'utilise » in Les illusions libérales, individualisme et pouvoir social, Presses universitaires de Grenoble, 2005, էջ 180
  45. À noter toutefois que cet article ne possède pas à juin 2012 d'équivalent directement accessible en langue japonaise, où le terme « propaganda » en Wasei-eigo désigne uniquement la publicité
  46. Développements autour du concept de « propagande glauque » dans Jean-Léon Beauvois, op. cit.,210-243 էջեր
  47. Vidéosurveillance, ou vidéoprotection ? Même Sarkozy trébuche Arrêt sur image, 10 février 2010
  48. Jean-Marc Leclerc, Le Figaro, 16 février 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fabrice d'Almeida, Images et propagande, Paris, et Giunti, Florence, Casterman, coll. « XXe siècle » (no 18), 1995.
  • Fabrice d'Almeida, Une histoire mondiale de la propagande : de 1900 à nos jours, Paris, Éditions de la Martinière, 2013.
  • Étienne Augé, Petit traité de propagande à l'attention de ceux qui la subissent, Ed. De Boeck Université, 2015.
  • Edward Bernays, Propaganda: Comment manipuler l’opinion en démocratie. Coll. « Zones ». La découverte (eds). 2007.(1928) (Traduction française en ligne).
  • Loïc Borgies, Le conflit propagandiste entre Octavien et Marc Antoine. De l'usage politique de la uituperatio entre 44 et 30 a. C. n., Bruxelles, 2016 (Collection Latomus, 357).
  • Monica Charlot, La Persuasion politique, Armand Colin, 1970.
  • Jean-Marie Domenach, La Propagande politique, PUF, 1969.
  • Alexandre Dorna, La propagande : image, paroles et manipulations (avec J. Quellien et S. Simonnet), L'Harmattan, Paris, 2008.
  • Alexandre Dorna, Les propagandes (avec J. Quellien), L'Harmattan, Paris. 2006.
  • Anne Morelli, Principes élémentaires de propagande de guerre, (2001)
  • Jacques Driencourt, La Propagande, nouvelle force politique, Armand Colin, 1950.
  • Jacques Ellul, Propagandes, 1962, Armand Colin ; réédition : Economica, 2008 978-2-7178-1563-4
  • Jacques Ellul, Histoire de la propagande, Presses universitaires de France, coll. « Que sais-je ? », 1976.
  • François-Bernard Huyghe, Maîtres du faire croire. De la propagande à l'influence, Vuibert, 2008 978-2-7117-1194-9.
  • Dimitri Kitsikis, Propagande et pressions en politique internationale, Paris, Presses Universitaires de France, 1963, 537 pages.
  • Jean Mondange, Une industrie nouvelle : la fabrication de l'opinion publique, Hirondelle, 1950.
  • Anne Morelli, Principes élémentaires de propagande de guerre, Labor, 2001, 2-8040-1565-3
  • Willi Munzenberg, La propagande hitlérienne, instrument de guerre, Sébastien Brandt, Paris 1938
  • Paul Quentin, La propagande politique, Plon, 1943.
  • Ignacio Ramonet, Propagandes silencieuses, Galilée, Paris, 2000.
  • Armand Robin, La fausse parole, Le Temps qu'il fait, 2002, 2-86853-359-0
  • Armand Robin, Expertise de la Fausse Parole (30 chroniques dans Combat 1947-48), Ubacs, 1990.
  • Michel-Louis Rouquette, Propagande et citoyenneté, PUF, coll. « psychologie sociale », 2004.
  • André Schiffrin, Le Contrôle de la parole, trad. Éric Hazan, La Fabrique, 2005.
  • Serge Tchakhotine, Le Viol des foules par la propagande politique, Gallimard, 1952.