Ելենա Չաուշեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Չաուշեսկու
ռումիներեն՝ Elena Ceaușescu
 
Կուսակցություն՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Բուխարեստի համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունվարի 7, 1916(1916-01-07)[1][2]
Ծննդավայր Petrești, Ռումինիայի թագավորություն
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1989(1989-12-25)[1][2] (73 տարեկան)
Վախճանի վայր Տըրգովիշտե, Ռումինիա
Թաղված Ghencea Cemetery
Դինաստիա Ceaușescu family?
Քաղաքացիություն  Ռումինիա
Ի ծնե անուն ռումիներեն՝ Lenuta Petrescu
Ամուսին Նիկոլաե Չաուշեսկու
Զավակներ Նիկու Չաուշեսկու, Զոյա Չաուշեսկու և Վալենտին Չաուշեսկու
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Հարավսլավական աստղ շքանշան, «Սոցիալիզմի հաղթանակ» շքանշան, Ազատարար Սան Մարտինի շքանշան,
, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության հերոս,
, պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ, Order of the Defender of the Realm և

Q114862974? (1979)

Ելենա Չաուշեսկու (ռումիներեն՝ Elena Ceaușescu, հունվարի 7, 1916(1916-01-07)[1][2], Petrești, Ռումինիայի թագավորություն - դեկտեմբերի 25, 1989(1989-12-25)[1][2], Տըրգովիշտե, Ռումինիա), Ռումինիայի նախագահ և կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուի կինը։ Եղել է Ռումինիայի կառավարության առաջին փոխվարչապետը, Ռումինիայի կոմունիստական կուսակցության անդամ էր, գլխավորել է Ռումինիայի գիտությունների ակադեմիան և երկրի խոշոր քիմիական կոմբինատը՝ ICECHIM-ը։ 1989 թվականի դեկտեմբերի 22-ին ամուսնու հետ փախել են մայրաքաղաքից՝ տապալված հեղափոխության արդյունքում։ Սկզբում ուղղաթիռով, հետո ավտոմեքենայով հասել են մինչև Տըրգովիշտե քաղաք, որտեղ էլ նրանց բռնել են բանակայիները։ Կազմակերպված հեղափոխական արտակարգ դատարանը երկուսին էլ մեղադրանք է առաջադրել պետության դեմ հանցագործություն, սեփական ժողովրդի դեմ ցեղասպանություն, արտասահմանյան բանկերում գաղտնի հաշիվներ բացելու, ազգային տնտեսությանը վնաս հասցնելու մեջ[3][4][5]։ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին դատարանի վճռից մի քանի ժամ անց երկուսն էլ գնդակահարվել են զինվորների կողմից, իսկ նրանց ողջ ունեցվածքը բռնագրավվել է[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Պետրեսկուն ծնվել է Պետրեշտի կոմունայում՝ Դիմբովիցա, Վալախիա շրջանում՝ գյուղացու ընտանիքում։ Ընտանիքի հոգսը նրա հողագործ հոր վրա էր։ Գրառումները ցույց են տալիս, որ նա չի ավարտել գյուղական դպրոցը, նախնական դպրոցից դուրս է եկել միայն մեկ բարձր գնահատականով՝ ձեռագործությունից[7]։ Նախնական կրթություն ստանալուց հետո եղբոր հետ տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ աշխատել է որպես լաբորանտ, որից հետո աշխատել է տեքստիլ գործարանում։

Կուսակցական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենան աղջկա Զոյայի հետ, 1978

1937 թվականին ընդունվել է Ռումինիայի կոմունիստական կուսակցության շարքերը 1939 թվականին, այդ ժամանակ դեռևս երիտասարդ ընդհատակյա կոմունիստուհին ծանոթացել է ապագա ամուսնու՝ Նիկոլաե Չաուշեսկուի հետ, որը նոր էր ազատ արձակվել Դոֆտանի բանտից[8]։ Չաուշեսկուն վայրկենապես հմայվում է նրանով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք ամուսնանում են։ Նիկոլաեի քաղաքական կյանքի ընթացքում Ելենա Պետրեսկուն, որն այդ տարիներին քիչ կրթված տեքստիլ-աշխատավորուհի էր[9], սկսեց մեծ դեր ունենալ Նիկոլաե Չաուշեսկուի կյանքում և արդյունքում դարձավ նրա քաղաքական որոշումների կայացման գործում ոչ վերջին մարդը։ Երիտասարդ տարիներին Ելենան աշխատել էր նաև քիմիական գործարանում։ Այդ պատճառով նրան նշանակեցին երկրի ամենամեծ քիմիական լաբորատորիայի՝ «ICECHIM» քինիական հետազոտությունների ազգային ինստիտուտի ղեկավար։ Հետագայում «Կարպատների հանճարի»[10] կնոջը ողողելով բոլոր հնարավոր գիտական աստիճաններով, նրան հայտարարեցին որպես «գիտության լուսատու» և նշանակեցին Ռումինիայի գիտությունների ակադեմիայի ղեկավար։

Քաղաքական վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականության մեջ նույնպես Ելենա Չաուշեսկուն մնում էր առաջնային դերերում։ Նա հաճախ էր ուղեկցում ամուսնուն արտասահմանյան այցերի ժամանակ։ 1971 թվականի հունիսին ՉԺՀ պետական այցի ժամանակ նա հաշվի էր առել Մաո Ցզե Դունի կնոջ՝ Ցզյան Ցինի երկրում ունեցած իրական իշխանությունը։ Հավանական է, որ Ելենան ոգեշնչվել է դրանով և դրանից հետո Ռումինիայում սկսվել է նրա քաղաքական վերելքը։ 1971 թվականի հուլիսին նա ընտրվել է սոցիալ-տնտեսական կանխատեսման կենտրոնական հանձնաժողովի անդամ, իսկ 1972 թվականի հուլիսին նա դառնում է Ռումինիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական մարմնի լիիրավ անդամ։ 1973 թվականի հունիսին Էմիլ Բոդնարի կողմից առաջադրվել և ընտրվել է կուսակցության գործադիր կոմիտենի անդամ։ 1974 թվականի նոյեմբերին Ռումինիայի կոմունիստական կուսակցության 11-րդ համագումարում նա դառնում է քաղաքական գործկոմի անդամ, իսկ 1977 թվականի հունվարին դառնում է բարձրագույն կուսակցական մարմնի՝ քաղաքական գործկոմի մշտական բյուրոյի անդամ։ 1980 թվականի մարտին նա դարձել է վարչապետի առաջին տեղակալ[7][11][12]։ Ամուսիններին նվիրված ներբողներից մեկում, նրան նվիրել էին այսպիսի տողեր․ «Աստղի նման առկայծելով հավերժական երկրային ամրոցից, նա կանգնած է հզոր ամուսնու մոտ և նայում է Ռումինիայի հաղթական ուղուն»[13]։

Անձի պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Չաուշեսկուն դարձավ «նույն հզոր» անձի պաշտամունքի «օբյեկտ», ինչպիսին ամուսինն էր։ Նիկոլաեն այնպես էր մեծարում կնոջը, որ նրան սկսեցին անվանել «ազգի մայր»[13]։ Նա փառամոլությամբ ու պաշտված լինելու մոլուցքով գերազանցում էր Նիկոլաեին։ Ռումինական հեռուստաընկերություններին խիստ հրաման էր տրվել հեռուստաէկրաններին մանրամասն հետևել Ելենա Չաուշեսկու պատկերին։ Օրինակ՝ մեծ քթի պատճառով նրան երբեք չպետք է ցուցադրեին կիսադեմ, չնայած երիտասարդ ժամանակ շատ հմայիչ է եղել[14]։ Ելենան հրապարակայնորեն ասում էր, որ իր համար մեծ պատիվ էր «ընկեր» կոչվելու, բայց ԱՄՆ-ի ռումինական վտարանդիների ներկայացուցիչները հաճախ քամահրանքով նրան անվանում էին «տիկին Չաուշեսկու» (աչքերի համար)[15]

Տապալում և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական տվյալներով՝ հեղափոխության ժամանակ՝ 1989 թվականի դեկտեմբերի 22-ին Չաուշեսկի ամուսինները օգնականների և թիկնապահների հետ փախել են մայրաքաղաքից։ Սկզբում ուղղաթիռով փրկվել են ցուցարարների բազմահազարանոց խմբից, որից հետո Ելենան ամուսնու հետ շարունակել են փախուստ ավտոմեքենայով։ Սակայն արդյունքում նույն օրը նրանք բռնվել են զինվորականների կողմից՝ Տըրգովիշտե քաղաքում[16][17]։ Հենց այնտեղ էլ երկու օր անց ռազմական բազայում արագ ստեղծվել է արտակարգ դատարան, որն էլ Չաուշեսկի զույգին դատապարտել է գնդակահարության՝ բռնագրավելով նրանց ողջ ունեցվածքը[17]։

1989 թվականի դեկտեմբերի 25-ին ձայնագրվել, իսկ հետո ռումինական հեռուստատեսությամբ ցուցադրվել է դատական նիստը[18][19], որից հետո, դատավճռի համաձայն, Տըրգովիշտե քաղաքի զինվորական տեղամասի տարածքում Չաուշեսկի ամուսիններն իսկույն գնդակահարվել են (14։50-ին) երեք դեսանտայինների կողմից, որոնք ընտրվել էին տասնյակ կամավորներից[19][20]։ Այնուհետև նրանց տարել և թողել են «Ստյաուա» մարզադաշտում, որից հետո նրանց հուղարկավորել են Գենչայի զինվորական գերեզմանատանը։ Արագ ցուցադրական գործընթացն ու մահացած Չաուշեսկիներին տեսագրել են և կադրերն անհապաղ ցուցադրել մի շարք արևմտյան երկրներում[21][22]։ 1990 թվականի հունվարի 7-ին Ռումինիայում վերացվեց մահապատիժը և Չաուշեսկի ամուսինները դարձան վերջին մահապատժի ենթարկվածները[23]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց երեք երեխաներին (Նիկա (1951-1996), Վալենտին (1948) և Զոյա (1949-2006))[24] ձերբակալել են 1989 թվականի դեկտեմբերյան իրադարձություններից անմիջապես հետո[25]։ Նիկա Չաուշեսկին մեղադրվում էր ցեղասպանության կազմակերպման, իսկ Զոյան ու Վալենտինը՝ ազգային տնտեսության կործանման համար։ 1990 թվականի սկզբին նրանք ազատվել են բանտից։ 2006 թվականի հոկտեմբերին՝ Չաուշեսկու իշխանության անկումից համարյա 17 տարի անց, Ռումինիայի դատարանը որոշել է նրա երեխաներին վերադարձնել հեղափոխությունից հետո բռնագրավված սեփականությունը։

Նիկան զբաղվել է քաղաքականությամբ, մահացել է 1996 թվականին լյարդի քաղցկեղ և շաքարախտ հիվանդություններից։

Զոյան եղել է մաթեմատիկոս, մահացել է 2006 թվականին, թոքերի քաղցկեղից։

Վալենտինը մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Նա հաճախ էր հրավիրվում ԱՄՆ դասախոսություններ կարդալու՝ բարձր հոնորարի դիմաց[26]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության հերոս, պարգևատրում՝ «Սոցիալիզմի հաղթանակ» շքանշանով՝ 1981 թվական[27]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Research work on synthesis and characterization of macromolecular compounds, Editura Academiei Republicii Socialiste România, 1974[28]
  • Stereospecific Polymerization of Isoprene, 1982[29]
  • Nouvelles Recherches Dans Le Domaine Des Composes Macromoleculaire, 1984[30]
  • Достижения в химии и технологии полимеров, 1988[31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. «1989: Romania's 'first couple' executed». BBC. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 6-ին.(անգլ.)
  4. Houchang Esfandiar Chehabi, Juan José Linz, Sultanistic Regimes, p 242, Johns Hopkins University Press, 1998(անգլ.)
  5. Daniel Chirot, Modern Tyrants: the power and prevalence of evil in our age, p 258, Princeton University Press, 1996(անգլ.)
  6. «Имущество семьи диктатора Чаушеску продают на аукционе». «The Good Life». 30 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 24 марта 2013-ին.
  7. 7,0 7,1 Последний вампир Трансильвании- СМИ //Коммерсантъ 20.12.2004
  8. Cătălin Gruia, «Viata lui Nicolae Ceausescu», in National Geographic Romania, November 2007, стр. 43(ռում.)
  9. ««Гений Карпат» Чаушеску». Персона > Еженедельник 2000. 01.09.2010. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 23 марта 2013-ին.
  10. время», «Новое. «История жизни и смерти «гения Карпат» Николае Чаушеску». from-ua.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «В Румынии эксгумированы останки Николае Чаушеску и его жены Елены». :: Новости :: InterRight. 21 июля 2010 г. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 23 марта 2013-ին.
  12. Enhanced Personality Cult for Elena Ceausescu 1986-1-8
  13. 13,0 13,1 «Чаушеску: «Мать нации» | Сервер восточноевропейской археологии». archaeology.kiev.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  14. Sebetsyen, Victor (2009). Revolution 1989: The Fall of the Soviet Empire. New York City: Pantheon Books. ISBN 0-375-42532-2.
  15. супруга президента и генерального секретаря коммунистической партии Румынии Николае Чаушеску։
  16. «Исторические аналогии: крах Чаушеску». Belpolitics.org. 10.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 22 января 2013-ին.
  17. 17,0 17,1 «Антиправительственные выступления в социалистической Румынии. Румынская революция 1989 года». Конфликтолог. 2006. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 23 марта 2013-ին.
  18. Универсальный дополнительный практический толковый словарь — И. Мостицкий, 2005—2012
  19. 19,0 19,1 «Расстрел у стены солдатской уборной. Почему Михаил Горбачев дал согласие на казнь Николае Чаушеску?». «Аргументы Недели». № 6 (247) от 17 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 23 марта 2013-ին.
  20. «Останні дні Чаушеску. Так закінчуються диктатури». Українська правда. 25.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 23 марта 2013-ին.
  21. «"Ghosts of Christmas past still haunt Romanians"». Daniel Simpson. 01 декабря 2001. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 28 марта 2013-ին.
  22. «DECRET-LEGE nr.6 din 7 ianuarie 1990 pentru abolirea pedepsei cu moartea». Stern.de. 20th Oktober 2005. Վերցված է 28 марта 2013-ին.
  23. «DECRET-LEGE nr.6 din 7 ianuarie 1990 pentru abolirea pedepsei cu moartea». Cdep.ro. 7/01/1990. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 28 марта 2013-ին.
  24. «Женский журнал Суперстиль: Елена Чаушеску. Красота и сила воли». old.superstyle.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  25. «Клан Чаушеску: дети за отца не отвечают?». www.aif.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  26. «Дочь расстрелянного румынского экс-президента Чаушеску скончалась от рака». NEWSru.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  27. Tipaetowrote, 2015-03-06 05:20:00 Tipaeto Tipaeto 2015-03-06 05:20:00. «Николае Чаушеску. История история тройного предатедьства» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. Ceausescu, Elena (1974). Research work on synthesis and characterization of macromolecular compounds: Contributions (English). Editura Academiei Republicii Socialiste Romania.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. Elsevier. «Stereospecific Polymerization of Isoprene - 1st Edition». www.elsevier.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  30. Elsevier. «Nouvelles Recherches dans le Domaine des Composes Macromoleculaires - 1st Edition». www.elsevier.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  31. «НИИ химии и технологии полимеров имени академика В.А. Каргина – 65 лет». Высокомолекулярные соединения Б. 56 (5): 511–512. 2014. doi:10.7868/s2308113914050106. ISSN 2308-1139.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]