Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության դրոշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Հյուսիսային Մակեդոնիա |
Նշան | 🇲🇰 |
Հարաբերություն | 2:1 |
Ընդունված է | հոկտեմբերի 5, 1995 |
Գույներ | կարմիր և դեղին |
Պատկերված է | Արեգակ, դաշտ և շրջան |
Նախագծող | Miroslav Grčev? |
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության դրոշը Մակեդոնիայի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Այն հանդիսանում է կարմիր գույնի մի ուղղանկյուն, որի կենտրոնում պատկերված է դեղին գույնի արեգակ, որն ունի ութ ճառագայթ։ Դրոշը մարմնավորում է «նոր ազատության արևը» (մակեդ.՝ ново сонце на слободата), երգված Մակեդոնիայի ազգային հիմնում։ Դրոշն ընդունվել է 1945 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1992 թվականը Մակեդոնիայի հարավսլավական հանրապետությունը շարունակում էր օգտագործել Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության (մինչև 1963 թվականը՝ Մակեդոնիայի ժողովրդավարական Հանրապետություն) 1946 թվականի դեկտեմբերի 31-ին ընդունված դրոշը, որն իրենից ներկայացնում էր ոսկեգույն եզրագծերով կարմիր աստղով կարմիր գույնի վահանակ։
Մինչև 1995 թվականը Մակեդոնիայի հարավսլավական հանրապետության դրոշի վրա պատկերված էր «Վերգինայի աստղը»։ Ինչպես պետության անունը, այնպես էլ դրոշի վրա «Վերգինայի աստղի» կիրառումը հարուցեց Հունաստանի բողոքը, որի տարածքում էր գտնվել «Վերգինայի արեւի» պատկերով մակեդոնական մի արքայի հին ոսկե դամբարանը և Մակեդոնիայի իշխանություններն ստիպված եղան փոխել դրոշը։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Scheme | Կարմիր | Դեղին |
---|---|---|
RGB | 210-0-0 | 255-230-0 |
Նմանատիպ դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակեդոնիայի Հանրապետության դրոշը 1991 թվականի ապրիլի 15-ից 1992 թվականի հուլիսի 11-ը
Մակեդոնիայի Հանրապետության դրոշը 1992 թվականի հուլիսի 11-ից 1995 թվականի հոկտեմբերի 5-ը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|