Տրանսպորտը Վրաստանում
Վրաստանում բեռնափոխադրումների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին (մոտ 60%)[1], բեռնաշրջանառության ծավալը՝ երկաթուղային տրանսպորտին (մոտ 90%)[2]։ Տնտեսության ճյուղային կառուցվածքի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել Վրաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախագծերում, որոնք կապված էին էներգակիրների տարանցման հետ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի ԽՍՀ-ում տրանսպորտի հիմնական տեսակը երկաթուղայինն էր։ Շահագործման երկարությունը (1986 թվականի դրությամբ)՝
- Երկաթուղային գծեր՝ 1,54 հազար կմ,
- Ավտոճանապարհներ՝ 21,5 հազար կմ (այդ թվում նաև ասֆալտապատ՝ 19,9 հազար կմ)։
Հիմնական ծովային նավահանգիստներն են՝ Բաթումը և Փոթին։ Վրացական ԽՍՀ-ի տարածքով էին անցնում Բաքու-Բաթում նավթամուղը, Ադրբեջանական ԽՍՀ-ից և Հյուսիսային Կովկասից եկող գազամուղը։
Երկաթուղային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղային ճանապարհները 1612 կմ են (բոլորը էլեկտրաֆիկացված են), լայն երկաթուղագծով՝ 1 575 կմ (երկաթուղագիծը՝ 1, 520 մ), նեղ երկաթուղագծով՝ 37 կմ (երկաթուղագիծը՝ 914 մմ) (2003)[4]։ Երկաթուղային փոխադրումներում գերակշռում են նավթամթերքների փոխադրումները[1]։
Հիմնական երկաթուղային մայրուղիներն են՝ Թբիլիսի-Սամտրեդիա-Փոթի, Բաթում-Թբիլիսի-Բաքու (Ադրբեջան), Թբիլիսի-Երևան (Հայաստան), Թբիլիսի-Թելավ[1]։
Ավտոմոբիլային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոճանապարհներ՝ 20 424 կմ (ամբողջական ծածկույթով՝ 7854 կմ, մանրախճային և քարային ծածկույթով՝ 11 269 կմ, հողային ծածկույթով՝ 1206 կմ) (2006)[5]։ Գրանցված ավտոմեքենաների ընդհանուր քանակը կազմում է 661 048 (2009)[6]։
Համար | Միջազգային ճանապարհային ցանց | Երթուղի | Երկարությունը (կմ) | Notes |
---|---|---|---|---|
[ს 1] | E97 | Թբիլիսի - Գորի - Քութայիս - Զուգդիդի - Սուխում | 552 | |
[ს 2] | E70 | Սենակ - Փոթի - Քոբուլեթ - Բաթում | ||
[ს 3] | E117 | Մցխեթ - Գուդաուրի - Ստեփանծմինդա | ||
[ს 4] | E60 | Թբիլիսի - Ռուսթավի | ||
[ს 5] | Թբիլիսի - Սագարեջո - Լագոդեխ | |||
[ს 6] | E117 | Թբիլիսի - Մարնեուլ - Բոլնիս - Դմանիս | ||
[ს 7] | E001 | Մարնեուլ - Սադախլո | ||
[ს 8] | E691 | Խաշուրի - Բորժոմ - Ախալցխա - Վալե | ||
[ს 9] | E60 | Թբիլիսի | 54 | |
[ს 10] | Գորի - Ցխինվալ - Ջավա (Ձաու) - Ռոքի թունել | |||
[ს 11] | E691 | Ախալցխա - Ախալքալաք - Նինոծմինդա | ||
[ს 12] | E692 | Սամտրեդիա - Լանչխութ - Սուպսա | 57 |
Խողովակաշարային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խողովակաշարեր՝ նավթի համար - 1 027 կմ, նավթամթերքների համար - 232 կմ, գազի համար - 1 697 կմ (2004)[4]։
Խողովակաշարի մայրուղիներն են՝
- Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հատված (վրացական հատվածի բացման արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերի 12-ին[7]),
- Բաքու-Սուպսա նավթամուղի հատված (շահագործման է հանձնվել 1999 թվականին[3]),
- Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հատված,
- Վլադիկավկազ-Կազբեգի-Կարմիր կամուրջ գազամուղի հատված[2]։
Ծովային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Վրաստանի ծովային նավահանգիստները մշակել են 24 միլիոն տոննա բեռ, որոնցից 74%-ը բաժին է ընկել նավթին և նավթամթերքներին[3]։
Նավահանգիստներ՝
- Բաթում (հիմնականում նավթատար և բեռնափոխադրող նավահանգիստներ)[1]
- Փոթի (հիմնականում մանգանի հանքերի, պղնձի խտանյութի, շինանյութերի, հացահատիկի բեռնափոխադրում)[1]
- Քուլեբի[8]
- Սուպսա (1999 թվականից գործում է նավթային տերմինալը)[1]
- Սուխում[9]
Առևտրային նավահանգիստ՝ 144 նավ (մեկ և ավելի ռեգիստրային տոննա ջրատարողությամբ) 855 908/ 1 288 812 դեդվեյտ-տոննա ընդհանուր ջրատարողությամբ[4]։
Օդային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայանների ընդհանուր թիվը 30 է (2004 թվականի դրությամբ)[4]։ Պինդ ծածկույթով թռիչքային ուղիներով օդանավակայանները 17 են (1՝ ավելի քան 3047 մ, 7՝ 2438 - 3047 մ, 5՝ 1524 - 2437 մ, 2՝ 914 - 1523 մ, 2՝ 914 մ-ից քիչ)։ Առանց պինդ ծածկույթի թռիչքուղով օդանավակայանները 13 են (3՝ 914 - 1523 մ, 10՝ 914 մ-ից քիչ) (2004 թվականի դրությամբ)։
Խոշորագույն օդանավակայաններն են[2]՝
- Թբիլիսի (միջազգային օդանավակայան)
- Բաթում (միջազգային օդանավակայան)
- Քութայիս (միջազգային օդանավակայան)
- Թելավ
Ավիափոխադրողներ՝
- «Airzena — Georgian Airways»
- «Georgian Airlines»
- «National Airlines»
Ուղղաթիռային օդանավակայաններն երկուսն են (2003 թվականի դրությամբ)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Большая российская энциклопедия, Том 8, стр 65-67
- ↑ 2,0 2,1 2,2 Справка по Грузии // Минэкономразвития России
- ↑ 3,0 3,1 3,2 А. Г. Егиазарян «Грузия: структурные проблемы и турецкая экономическая экспансия (1994—2007)» Արխիվացված 2010-10-11 Wayback Machine // REGNUM, 2007
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Экономика Грузии
- ↑ «Road network according to pavement and category as of 2006» (անգլերեն). Road Department of Georgia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Road safety state policy» (PDF) (անգլերեն). Ministery of regional development and infrastructure of Georgia. Transport policy department. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Нефтепровод Баку-Тбилиси-Джейхан им. Гейдара Алиева. Справка // РИА Новости, 17 апреля 2009
- ↑ «А мы пойдем на Юг, Кульпаш КОНЫРОВА, Астана, express-k.kz, № 141 (16527) от 31.07.2008». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ На спорной территории Абхазии