Իրանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրանի դրոշ
Flag of Iran.svg
Տեսակ ազգային դրոշ
Իրավասության տարածք Իրան
Նշան 🇮🇷
Հարաբերություն 7:4
Ընդունված է հուլիսի 29, 1980
Գույներ կանաչ, սպիտակ և կարմիր
Պատկերված է դաշտ, Իրանի խորհրդանիշ և Թաքբիր
Իրանի դրոշը 1964—1980 թվականներին

Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշներից է, որը Նասր էդ Դին շահի թագավորության տարիներից ի վեր եռագույն է՝ կանաչ, սպիտակ, կարմիր: ։ Այն ընդունվել է 1980 թվականի հուլիսի 29-ին (1359 թ.թիր ամսվա 15)։

Դրոշը կազմված է երեք հավասար հորիզոնական գծերից՝ կանաչ, սպիտակ, կարմիր։ Կանաչ գույնը խորհրդանշում է պտղաբերությունը, կարգուկանոնն ու ուրախությունը. սպիտակը՝ խաղաղությունը, կարմիրը՝ տղամարդկայնությունը և պատերազմում թափված արյունը։

Այժմյան դրոշը համալրված է նաև «Ալլահ» բառով և իսլամի՝ «Չկա Աստված բացի Ալլահից» կարգախոսով, որը դրոշմված է դրոշի սպիտակ հատվածի վրա: Նաև ի նշան բահման ամսվա 22-ի իսլամական հեղափոխության հաղթանակի` դրոշի կանաչ շերտի ստորին և կարմիր շերտի վերին եզրագծերում ՝ սպիտակա գրով 22 անգամ «Աստված ամենակարողն է» արտահայտությունն է գրված:

     Քննարկման առարկա է հանդիսանում նաև Իրանի Իսլամական հանրապետության դրոշի վրա առկա Իրանի Իսլամական հանրապետության պետական խորհրդանիշի ու զինանշանի նմանությունը հնդկական սիկհերի խորհրդանիշի ու զինանշանի հետ:

    Աքեմենյան թագավորության դրոշն ամենայն հավանականությամբ եղել է թևերը բաց արծվի պատկերով՝ գլխի հետևում արևի սկավառակ: Արշակունիների դարաշրջանի դրոշը զարդարված էր արևի պատկերով: Սասանյան դարաշրջանի դրոշների ու Սասանյանների թագավորության խորհրդանիշերի մասին հիմնական պատկերացում կազմում ենք Ֆիդուսու «Շահնամե» գրքից և իսլամական աղբյուրներից: Սասանյան դարաշրջանի տասնութ կնիքները, որոնք հայտնաբերվել են Խորեզմի լճի (Արալյան ծով, Արալի լիճ)  շրջակայքում, արձանագրությունները և հռոմեական աղբյուրներում առկա ակնարկները   ևս տեղեկություններ են հաղորդում այդ դարաշրջանի մասին: Իսլամական առաջին մի քանի հարյուրամյակի ընթացքում Աբբասյան խալիֆայության, նրա հետևորդների ու կողմնակիցների խորհրդանշական գույնը սևն էր: Սպիտակն ու կանաչն էլ համարվում էին Աբբասյանների հակառակորդների՝  Ֆաթեմյան Եգիպտոսի, ալևիների, իրանցի խռովարարների դրոշների նախընտրելի գույները: Առյուծի և արևի հայտնի պատկերը իրանական դրոշների վրա հայտնվել է մոտավորապես հիջրայի իններորդ հարյուրամյակում (Գրիգորյան օրացույցով՝ 15-րդ դար): Այդ խորհրդանիշերը տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր շահերի օրոք այլկերպ են ներկայացվել: Ի սկզբանե այն եղել է ոչ թե թագավորության, այլ աստղագիտության սիմվոլ, սակայն հետագայում ձեռք է բերել իսլամական-շիիտական նշանակություն: Այդ խորհրդանիշերի ազգայնական և իշխանական մեկնաբանությունները ի հայտ են եկել Ղաջարների և Փահլավիների դարաշրջանում: Ղաջար Ֆաթհալի շահի օրոք առյուծի ձեռքին հայտնվեց սուր, և այդ խորհրդանիշը շարունակեց գոյություն ունենալ մինչև 1357 (1979) թվականի  հեղափոխությունը: Հեղափոխությունից հետո առյուծի և արևի պատկերները փոխարինվեցին իսլամական խորհրդանիշերով:[1]

Այս գույներն Իրանի դրոշի վրա առկա են 20-րդ դարասկզբից. այն օգտագործում էին նաև շահերը: Բայց կենտրոնում պատկերածված էր սրով առյուծ՝ հնագույն Պարսկաստանի խորհրդանիշը։

Իսլամական հեղափոխությունից հետո առյուծը փոխարինվեց Ալլահ բառով։ Այն կազմված է չորս մահիկներից և կենտրոնում սրից։ Բացի այդ, կանաչ շերտի ներքևում և կարմիր շերտի վերևում 22 (2×11) անգամ գրված են «Ալլահ աքբար» (Աստված մեծ է) բառերը։ Դա ակնարկ է Իսլամական հեղափոխությանը, որը տեղի է ունեցել 11-րդ ամսի 22-րդ օրը (բահմանի 22)՝ ըստ իրանական օրացույցի:

Դրոշի գույների համադրությունը համապատասխանում է Տաջիկստանի դրոշի գույներին, որը պայմանավորված է այս երկու ազգերի էթնիկ, մշակութային և լեզվական ընդհանրություններով[2]:

Իրանցիները շատ հաճախ իրենց դրոշն անվանում են «parcham-e se rang» («եռագույն»

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսեպոլիսում (Թախթ-ե Ջամշիդ) հայտնաբերված ցուցատախտակ, որը հավանաբար Աքեմենյանների շրջանի դրոշն է եղել:

Պերսեպոլիսում (Թախթ-ե Ջամշիդ) հայտնաբերված ցուցատախտակ, որը հավանաբար Աքեմենյանների շրջանի դրոշն է եղել:

Պերսեպոլիսում հայտնաբերված ցուցանմուշի վերականգնված տարբերակը:

Պերսեպոլիսում հայտնաբերված ցուցանմուշի վերականգնված տարբերակը:

    Ավեստայում հիշատակություն կա թևավոր ցլի պատկերով դրոշի (դերաֆշայի) մասին: Աքեմենյան դարաշրջանի դրոշն ամենայն հավանականությամբ եղել է  թևերը բաց արծվի (մեծ բազեի) պատկերով՝ գլխի հետևում արևի սկավառակ: Արշակունիների դարաշրջանի դրոշը զարդարված էր արևի պատկերով: Վիշապների պատկերներով զարդարված մետաքսե դրոշներ ունեին Արշակունիների բանակի ջոկատները: Սասանյան դարաշրջանի քարե արձանագրություններում հանդիպում է դրոշի չորս տարբերակներ: Մեկը Բիհիսթունում է, որտեղ Շապուհ Երկրորդի դրոշի գծագիրը չի պահպանվել: Մյուս երեք դրոշները փորագրվել են Նախշ-ե Ռոսթամում: Դրանցից մեկը, որ Որմիզդ Երկրորդի անվան հետ է կապվում, զարդարված է խաչով: Բահրամ Երկրորդի (Վռամ Երկրորդ) պատկերում շահի գլխավերևում նշմարվող օղակից կախված են երկու դրոշ՝ հաստ գծերով, նաև՝ ծոպերով: Նախշ-ե Ռոսթամի Շապուհ Երկրորդի պատկերում դրոշը պատկերված է մեկ խաչով, ունի ծոպեր, երեք գծավոր գունդ՝ նման  Սասանյան արքաների թագի գնդին: [3]

Ըստ Քավե Ֆարրոխի՝ Սասանյանների խորհրդանիշերի և Սասանյանների դարաշրջանի դրոշների մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը Սասանյան դարաշրջանի տասնութ կնիքներն են, որոնք հայտնաբերվել են Խորեզմի լճի (Արալյան ծով, Արալի լիճ)  շրջակայքում: Արձանագրությունները և հռոմեական աղբյուրներում առկա ակնարկները  ևս տեղեկություններ են հաղորդում այդ դարաշրջանի մասին:

Դերաֆշ-ե Քավիան

    Իրանական առասպելաբանության մեջ հիշատակություններ կան Դերաֆշ-ե Քավիանի և դարբին Քավեի՝ Աժդահակի (Աժի Դահակ, Զոհակ) անիրավությունների ու բռնությունների դեմ ապստամբության մասին: Ի նշան ընդվզման, ընդդեմ Զահակի՝ մարդկանց իր շուրջը համախմբելու համար Քավեն բարձրացնում է փայտի ծայրին ամրացված իր կաշվե գոգնոցը: Այնուհետև նա ավերում է արյունռուշտ բռնակալի ապարանքը և Ֆրեյդունին դարձնում թագավոր: Վերջինս հրամայում է, որ Քավեի կաշվե գոգնոցի մի կտորը զարդարեն մանուշակագույն, կարմիր, ոսկեգույն դիպակով, մարգարիտներով ու ակներով, և այն ընդունեն որպես շահի դրոշ. այդկերպ  առաջանում է Դերաֆշ-ե Քավիանին՝ Քավեի դրոշը: Հետագայում մյուս արքաները ևս դրոշը զարդարում են նոր գոհարներով. այնպես որ այն շողշողում է նույնիսկ գիշերը: Դերաֆշ-ե Քավիանն անվանվում է նաև Ջամշիդի կամ Ֆրեյդունի դրոշ (նեշան-ե Ջամշիդ, նեշան-ե Ֆրեյդուն):

    Որպես պատմական իրողություն՝  Ավեստայի տեքստերում, Աքեմենյանների, Սելևկյան ու Պարթևական թագավորությունների գրավոր հուշարձաններում չկա անմիջական հիշատակություն Դերաֆշ-ե Քավիանի մասին: Ժամանակակից հետազոտողները զգուշանում են ավանդազրույցից զատ նաև որպես պատմական իրողություն որակել Դերաֆշ-ե Քավիանի պատմությունը: Մոհամմեդ իբն Ջարիր Թաբարին իր «Թարիխ-ե ալ-էմամ վա ալ-մոլուք» («Թագավորների և մարգարեների պատմությունը»)  աշխատության մեջ գրում է. «Դերաֆշ-ե Քավիանին պատրաստված էր ընձառյուծի կաշվից, ուներ տասներկու կանգուն երկարություն. ամեն կանգունը բացված ձեռքի մատի ծայրից մինչև արմունկն է, որ համապատասխանում է 60 սմ-ին: Այսինքն՝ դրոշը մոտավորապես հինգ մետր լայնություն և յոթ մետր երկարություն ուներ»: Աբոլհասան Մասուդին ևս անդրադառնում է այդ թեմային: Իբն Խալդունը մեկնաբանում է՝ Քավեի դրոշը աստղազարդ էր և այնպիսի մոգական ուժ ուներ, որ այն կրողները համարվում էին անպարտելի: Քավե Ֆարրոխը նշում է, որ Սասանյանների թագավորության ամենանշանավոր խորհրդանիշը Դերաֆշ-ե Քավիանին էր, և դրոշի վերականգնված պատկերը ներկայացնում է ըստ Շահնամեի:

    Երբ Իրան ներխուժելուց հետո արաբները Քադիսիայի ճակատամարտում տիրացան Դերաֆշ-ե Քավիանիին և այն տարան խալիֆ Օմար իբն Խաթթաբի մոտ,  վերջինս զարմացավ դրոշի գոհարների առատությունից և ըստ Բալամիի պատմական

աշխատության՝  հրամայեց՝ գոհարեղենը պոկեն դրոշի վրայից, իսկ դրոշն այրեն:

Ղազնևիների դրոշը ըստ  Ռաշիդ էդ Դինի պատմական աշխատության:
Ղազնևիների դրոշը ըստ Ռաշիդ էդ Դինի պատմական աշխատության:

ԻՐԱՆԻ ԴՐՈՇԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՖՅԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

     Օմայանների դրոշը, ըստ  Թաբարիի, սպիտակ էր: Բալամիի մի քանի պատմություներում այդ դրոշը ներկայացված է կանաչ գույնով: Թաբարին պատմում է, որ Աբու Մուսլիմ Խորասանին ուներ երկու դրոշ՝ մեկը սև, մյուսը սպիտակ՝ Ղուրանի մեկ հատվածով զարդարված: Աբբասյանների դրոշը ևս սև գույն ուներ  և զարդարված էր Մոհամմադ Ռասուլոլլահի խոսքերով: Ի նշան բողոքի՝ Աբբասյանների հակառակորդները օգտագործում էին այլ գույներ: Օրինակ՝ Եգիպտոսի Ֆաթեմյան իշխանության դրոշը կանաչ էր, Ալավիների (շիանների առաջին իմամ՝ Ալիի ժառանգներ) ու իրանցի ապստամբների մեծ մասի դրոշները՝ սպիտակ:[4]

    Դրոշների պատկերներով հնագույն իրեր են հայտնաբերվել իսլամական տարբեր երկրներում (հատկապես մանրանկարներ): Դրանցից ամենահինը իրանական բարաղ (փայլուն) ափսեն է, որ պատկանում է 10-րդ դարին (Գրիգորյան օրացույցի): Աբբասյան Մամուն խալիֆի օրոք դրոշը շիայական կանաչ գույն ուներ: Ըստ Ռաշիդ էդ Դինի պատմական աշխատության՝  Ղազնևիների դրոշը հիմնականում կարմիր էր, և նրանք հաճախ օգտագործում էին նաև վանդակավոր ֆոնով դրոշներ: Այդ ժամանակաշրջանի որոշ գրավոր հուշարձաններում նշվում է, որ նրանց դրոշները զարդարված էին ոսկով կամ ոսկե առյուծով: Ղազվինին 6-րդ դարում (հիջրայի տարեթվով) պատմում է, որ այդ ժամանակի շիա արքաների դրոշները կանաչ ու սպիտակ էին, իսկ մյուս արքաների դրոշները՝ ի աջակցություն Աբբասյաններին՝ սև:

    Բայհաղին գրում է, որ սելջուկյան ցեղերի ղեկավարներն իրենց հատուկ խորհրդանիշերն ու դրոշներն ունեին: Այդ դրոշների պատկերների վերաբերյալ փաստեր, սակայն, չկան: Երբ սելջուկները հայտնվեցին Խորասանում, և Աբբասյան խալիֆայությունը փաստորեն անցավ Տուղրիլ Բեկի տիրապետության տակ, նրանք ընդօրինակեցին Աբբասյանների, Ղազնևիների, Սամանյանների  սովորույթները, և նրանց խորհրդանիշերում հայտնվեցին  իսլամական երանգներ: Այնուամենայնիվ, պահպանեցին իրենց ցեղի որոշ ավանդույթներ. Օրինակ՝ Տուղրիլ բեկի դրոշմակնիքի վրա  շարունակում էր մնալ գուրզի պատկերը, իսկ Արփարսլանի ժամանակաշրջանի կնիքները նման էին իսլամական կնիքներին: Ազրաղին Տողանշահին նվիրված եղերերգության մեջ գրում է նրա զորքի կարմիր դրոշի մասին: Այնուամենայնիվ, սելջուկների պաշտոնական դրոշի գույնը հայտնի չէ, և ամենայն հավանականությամբ նրանց դրոշը Աբբասյանների ու Ղազնևիների դրոշների նման ունեցել է սև գույն: Այդ ժամանակաշրջանի բանաստեղծների (ինչպիսիք են Անուարին ու Զահիր Ֆարիաբին)  ստեղծագործություններից պարզ է դառնում, որ գոյություն ունեին լուսնի, վիշապների, առյուծի, ընձառյուծի, փյունիկի պատկերներով դրոշներ: Սելջուկների իշխանության կարևոր պաշտոններից մեկը «Էմիր ալամ»-ի  (դրոշակակիր) պաշտոնն էր: Իրանական մի նկարում, որտեղ պատկերված է մոնղոլների կողմից Բուխարայի շրջապատումը, Խորեզմշահերի դրոշը դեղին է, բայց քանի որ այդ կտավը չի նկարվել Խորեզմշահերի դարաշրջանում, ուստի չի կարելի այն ընդունել իբրև իրողություն: Հիմնվելով որոշ փաստերի վրա՝ կարելի է եզրակացնել, որ այդ ժամանակաշրջանի դրոշը ևս սև գույն ուներ:

ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ԱՐԵՎԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի և առյուծի պատկերով ամենահին դրոշը պատկանում է լուսնային օրացույցի  826 թվականին (1423թ.)՝ Թեյմուրյանների դարաշրջանին:

 Մեծածավալ հնագիտական ու գրական տեքստերը, պատմական փաստերը, որոնք հավաքել և ուսումնասիրել են Ահմադ Քասրավին, Մոջթաբա Մինովին ու Սաիդ Նաֆիսին, ցույց են տալիս, որ արևի խորհրդանիշը աստղագիտությունից է մուտք գործել գեղարվեստական պատկերների ու խորհրդանիշերի  մշակույթ, որտեղից էլ աստիճանաբար՝ մինչև հիջրայի 9-րդ դարը (15-րդ դար), հայտնվել է դրոշների վրա: Շափուր Շահբազին «Իրանիկա»-ում գրում է. «Այս խորհրդանիշը հնագույն իրանական, արաբական, թուրքական, մոնղոլական ավանդույթների համադրությունն է»:

    Արևի և առյուծի պատկերով ամենահին դրոշը պատկանում է իրանական լուսնային  826 թվականին (1423թ.)՝ Թեյմուրյանների դարաշրջանին: Այդ դրոշն առկա է Շահնամեի Շամս էդ Դին Քաշանիի (մոնղոլների աշխարհակալության մասին պոեմ) մանրանկարում, որտեղ պատկերված է մոնղոլների հարձակումը Նիշապուրի ամրոցի վրա: Զինվորները (մոնղո՞լ) ծածանում են առյուծի ու արևի պատկերով դրոշ՝ մի ուրիշ՝ կիսալուսնի պատկերով դրոշի կողքին: Ֆուադ Քոփրուլուն թուրքական ցեղերի մասին երկում Իլխանյան և Թեյմուրյան դարաշրջանների դրոշների մասին գրում է. «Մոնղոլների պատմության մասին պարսկական գրքերի որոշ նկարներում նկատելի է  կապույտ ֆոնով, գայլի պատկերով և այլ նախշերով դրոշ. դա վկայում է, որ անհրաժեշտ է ուսումասիրություններ կատարել այդ դրոշների՝ պատմական իրողությանը համապատասխանելու փաստի վերաբերյալ»: Ըստ Հաֆեզ Աբրուի՝ Ամիր Ահմադ Խալաջը կարմիր դրոշ ուներ: Գոյություն են ունեցել նաև կարմիր և դեղին ռազմական դրոշներ, որոնց վրա նկարված են եղել տարբեր պատկերներ՝ վիշապներ, առյուծ, ղարաղուշ (արծվի տեսակ), արև ու արծիվ: Ամենայն հավանականությամբ դրոշների համար օգտագործվել են նաև հատուկ թամղաներ (մոնղոլ խաների կնիքը): Որոշ դրոշների ծայրին մետաղե կիսալուսին («դրոշակի կիսալուսին») է ամրացված եղել: Իսպանացի մի վանական 8-րդ դարում գրված իր գրքում ներկայացնում է դեղին ֆոնով և չորս կարմիր  քառակուսի թամղաներով դրոշը, որը հավանաբար պատկանում է Իլխանյանների ժամանակաշրջանին: 9-րդ դարում գրված Շահնամեի օրինակներից մեկում (մոնղոլների ժամանակաշրջան) աչքի է զարնում մի դրոշ՝ կենտրոնում առյուծի ու արևի պատկերով: Ամենայն հավանականությամբ սա ևս պատկանում է Իլխանյաններին, քանի որ նույն պատկերն առկա է նաև Իլխանյանների մետաղադրամների վրա:

Սելջուկների դարաշրջանի՝ առյուծի ու արևի պատկերով մետաղադրամ
Իրանի դրոշ
Նադիր շահի կնիքը ևս առյուծի ու արևի պատկերով է, «ալմոլք լելլահ»  արտահայտությամբ, որ նշանակում է  Տիրոջն է ողջ իշխանությունը:

Ֆուադ Քոփրուլուն գրում է. «Առյուծի ու արևի պատկերը այս դինաստիայի (ակ-կոյունլու) որոշ տիրակալների և թուրքական այլ իշխանությունների մետաղադրամների վրա ոչ թե իշխանության խորհրդանիշ է, այլ միայն աստղագիտական նշանակություն ունի: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ այն որպես պատկեր օգտագործվել է նաև դրոշների վրա»: Հեղինակավոր շատ աղբյուրներ, ինչպիսիք են Իրանական և Բրիտանական հանրագիտարանները, լուսնային օրացույցի 9-րդ դարի (15-րդ դ.) դրոշը և նմանատիպ օրինակները համարում են իրանական դրոշներում առյուծի ու արևի պատկերների օգտագործման առաջին վկայություններ:

ՍԵՖՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՖՇԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԴՐՈՇԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

     230 տարի Իրանում իշխած Սեֆյան արքաներից Իսմայիլ Առաջին շահի դրոշի վրա առյուծի ու արևի պատկեր չկար: Թահմասբ շահի դրոշների ու մետաղադրամների վրա տպված էր խոյի (համաստեղության նշան) պատկեր, քանի որ նա ծնվել էր ֆարվարդին ամսին (խոյի համաստեղությունում): Իսմայիլ Երկրորդը առաջինն էր, որ կարգադրեց իբրև խորհրդանիշ դրոշների վրա ասեղնագործել ոսկեգույն առյուծ ու արև: Մինչև Սեֆյան թագավորության կործանումը այդ դրոշը շարունակեց մնալ որպես Սեֆյանների պետական դրոշ, թեև մի քանի տիրակալներ օգտագործեցին նաև այլ դրոշներ ու դրոշակներ:

Մոհամմեդ Ռեզա բեգի դրոշը ուղարկված շահ Սուլթան Հուսեյնին 1715թ., երբ նա մտավ Վերսալյան պալատ:

Այդ ժամանակաշրջանի Իրան այցելած եվրոպացիները նկարագրել են Սեֆյանների եռանկյուն դրոշը՝ զարդարված առյուծի ու արևի պատկերով և սրով կամ Ղուրանի հատվածով: Սեֆյանների օրոք դրանք Իմամ Ալիի ու արևի, Աստծո հզորության ու կրոնի փառավորության խորհրդանիշերն էին, ինչպես նաև մեկնաբանվում էին իբրև Աստծո լույս: Ինչպես նշել է Հարվարդի համալսարանաի պրոֆեսոր Աֆսանե Նաժմաբադին՝ առյուծն ու արևը այն ժամանակի Իրանի երկակի խորհրդանիշերն էին. իշխանություն և կրոն:

Նադիր շահ Աֆշարը դրոշներում չի կիրառել կանաչ գույնը, քանի որ այն համարվում էր շիականության խորհրդանիշ: Նրա դրոշներից մեկը եռագույն էր՝ կարմիր, կապույտ, սպիտակ, մյուսը քառագույն՝ կարմիր, կապույտ, սպիտակ, դեղին. երկուսն էլ առանց պատկերազարդումների էին: Սակայն նրա կնիքը առյուծի ու արևի պատկերով էր ու «ալմոլք լելլահ»  արտահայտությամբ:

Իսմայիլ Առաջին շահի կողմից ընդունված դրոշներից մեկը

==== ԻՐԱՆԻ ԴՐՈՇԸ  ՂԱՋԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՓԱՀԼԱՎԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԸ ====   

 Ղաջարների իշխանության հենց սկզբից առյուծի և արևի պատկերները հայտնվեցին դրամների, դրոշների, շքանշանների վրա: 1222-1225 թթ Ֆաթհալի շահը եվրոպացի պաշտոնյաներին ու դիվանագետներին պարգևատրելու համար ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի նմանությամբ ստեղծեց Առյուծի ու Արևի շքանշանը: Իրանի պետական դրոշի վրա ևս այդ խորհրդանիշերն էին պատկերված: Գասպար Դարվիլը, որ 1812- 1813 թթ ծառայել է իրանական բանակում, վկայում է՝ իրանական դրոշներն ու շքանշանները զարդարված են եղել առյուծի և ծագող արևի պատկերներով, ինչպես նաև Ֆաթհալի շահի խոսքերով:

Լյուի Դյուպոն էլ գրում է, որ Մոհամմեդ շահը (Ֆաթհալիի հաջորդը) ունեցել է երկու դրոշ՝ մեկը Ալիի երկսայր սրի, մյուսը՝ պառկած առյուծի և ծագող արևի պատկերով:

Նադիր շահ Աֆշարի եռագույն դրոշը
Ղաջարների եռանկյունաձև դրոշը՝ 19-րդ դարի կեսերին
Նադիր շահ Աֆշարի քառագույն դրոշը

Վերջինն էլ հենց երկրի հիմնական դրոշն էր: Դարվիլի նկարագրած դրոշներից մեկի վրա էլ պատկերված է սուրը ձեռքին առյուծ: Դա առաջին վկայությունն է այդ խորհրդանիշի վերաբերյալ: Այն հետագայում դարձավ Իրանի ազգային, ավանդական սիմվոլը: Աֆսանե Նաժմաբադին գրում է, որ Ֆաթհալի շահի ժամանակաշրջանից այդ խորհրդանիշերի կրոնական մեկնաբանություններն աստիճանաբար իրենց տեղը զիջեցին ազգային մեկնաբանություններին:

Ըստ այդ ժամանակի գրավոր հուշարձանների՝ արևը խորհրդանշել է շահին, հատկապես նույնացվել է Ֆիդուսու «Շահնամե »-ի Ջամշիդ թագավորի հետ, իսկ առյուծը խորհրդանշել է Ռոստամին և մյուս դյուցազուններին:

ԻՐԱՆԻ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1849 թվականին՝ Նասր էդ Դին շահի օրոք՝ Ամիր Քաբիրի վարչապետության շրջանում, եռագույն դրոշը՝ կանաչ, սպիտակ, կարմիր գույներով և առյուծի ու արևի պատկերով, առաջին անգամ   ծածանվեց Լոնդոնում՝ Իրանի դեսպանատանը:

Յահիա Զեքան նկարագրում է Ղաջարների դինաստիայի երկու ամենակարևոր դրոշները: Առաջինը քառակուսի դրոշ էր՝ վերին եզրը կանաչ, ստորին եզրը կարմիր, ֆոնը՝ սպիտակ: Կենտրոնում առյուծ ու արև էր պատկերված: Մյուս դրոշը ևս եռագույն էր, բայց շերտերը հավասար էին: Առյուծի ու արևի պատկերն ընդգրկում էր բոլոր երեք գույները: Վիճելի է, թե ինչ սկզբունքով էին ընտրվել գույներն այն ժամանակ, բայց հետագայում կանաչը մեկնաբանվել է որպես իսլամի խորհրդանիշ, սպիտակը՝ խաղաղության, կարմիրը՝ քաջության ու համարձակության:

Իրանի դրոշ.հավասար շերտերով եռագույն՝ կանաչ, սպիտակ, կարմիր, դրոշ՝ առյուծի ու արևի պատկերով:

    Ռեզա շահի ժամանակաշրջանում պահպանվեց եռագույն դրոշը, միայն այն տարբերությամբ, որ առյուծի պատկերն ավելի մոտ էր բնականին, և արևը կանացի կերպարանքով չէր:

ԵՐԵՔ ԴՐՈՇԻ ՇՐՋԱՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական հեղափոխությունից առաջ Իրանն ուներ երեք դրոշ:

Այդ դրոշն ինչ-որ ժամանակ անվանում էին «պետական դրոշ», որը որոշ հետազոտողներ հերքում են: Մանուչեհր Էղբալի կառավարության ընդունած որոշումներում  պետական դրոշի մասին խոսք չկա:

Հավասարաշերտ եռագույն՝ կանաչ, սպիտակ, կարմիր, դրոշ, որտեղ բացակայում է առյուծի ու արևի պատկերը:
Ռազմական դրոշ, որ բաղկացած է կանաչ, սպիտակ, կարմիր հավասար շերտերից:

Այդ դրոշն ինչ-որ ժամանակ անվանում էին «ազգային դրոշ», որը որոշ հետազոտողներ հերքում են: Մանուչեհր Էղբալի կառավարության ընդունած որոշումներում  ազգային դրոշի մասին խոսք չկա:

Այդ դրոշի յուրահատկությունն այն է, որ արևի և առյուծի վերևում Փահլավիների թագն է, և պատկերը բոլորված է ձիթենու ու կաղնու ճյուղերով: (Մանուչեհր Էղբալի կառավարության ընդունած որոշման մեջ սխալմամբ նշվել է արմավենու տերև):

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇ[խմբագրել | խմբագրել կոդը]

   Հեղափոխության առաջին օրերին ժամանակավոր կառավարության դրոշը առյուծի և արևի պատկերով էր, եռագույն: 1357թ. էսֆանդ ամսվա 10-ին այաթոլլահ Խոմեյնին հանդես եկավ առյուծի ու արևի պատկերից հրաժարվելու կոչով:

    Մինչև 1359թ. պետական որոշ փաստաթղթերում դեռևս շարունակվում էր օգտագործվել առյուծի ու արևի խորհրդանշանը: 1359թ թիր ամսվա 7-ին այաթոլլահ Խոմեյնին շահական Իրանի խորհրդանիշն ու զինանշանը փոխելու համար 10 օր ժամանակ տվեց:

Իրանի իսլամական հանրապետության ներկայիս դրոշը հաստատվել է 1359թ, թիր ամսվա 15-ին՝ Հեղափոխական խորհրդի կողմից:

Այժմյան դրոշը, որը համարվում է Իրանի իսլամական հանրապետության խորհրդանիշը, և որի պաշտոնական նկարագրությունն ու մեկնաբանությունը սահմանված է 1358թ ընդունված Սահմանադրության  18-րդ հոդվածով,  կազմված է երեք՝ կանաչ, սպիտակ, կարմիր գույներով հավասարաչափ հորիզոնական շերտերից:

Կանաչ շերտի ստորին և կարմիր շերտի վերին եզրագծերում սպիտակ գույնով 22  «Աստված ամենակարող է» արտահայտությունն է գրված՝ ի նշան բահմանի 22-ի հեղափոխության հաղթանակի:

Դրոշի սպիտակ շերտին տպված է  իսլամի՝ «Չկա Աստված բացի Ալլահից» կարգախոսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «تاريخچه ی تغييرات و تحولات درفش و علامت دولت ايران (1) از آغاز سده سيزدهم هجري قمري تا امروز» 
  2. Гафуров Б. Г. Таджики: Древнейшая, древняя и средневековая история. ИВАН СССР, Наука, М. 1972.
  3. «گفت‌و‌گو با دکتر حمید ندیمی؛ داستان این پرچم مقدس» 
  4. Frick, F. A.. (1993.)։ «Possible source for some motifs of decoration on islamicceramics».։ էջեր 10, p. 231–240. 

Գրականություն  [խմբագրել | խմբագրել կոդը]

1.             ذکاء، یحیی. «یکی دیگر از رازهای تخت جمشید (کشف شکل و چگونگی درفش شاهنشاهان هخامنشی)». هنر و مردم، ش. ۲ (۱۳۴۱): ۱۲–۲۱. بازبینی‌شده در ۲۰۱۷-۰۳-۲۶.

2.             ذکاء، یحیی. ««تاریخچة تغییرات و تحوّلات درفش و علامت دولت ایران از آغاز سدة سیزدهم هجری قمری تا امروز»، هنر و مردم، ش ۳۱ (اردیبهشت ۱۳۴۴)، ش ۳۲–۳۳ (خرداد و تیر ۱۳۴۴)، ش ۳۴ (مرداد ۱۳۴۴)، ش ۳۵ (شهریور ۱۳۴۴)، ش ۳۶ (مهر ۱۳۴۴)، ش ۳۸ (آذر ۱۳۴۴)؛». وبگاه رسمی مرکز اسناد ومدارک میراث فرهنگی، ۱۳۴۴. بایگانی‌شده از نسخهٔ اصلی در ۰۹ مه ۲۰۱۲. بازبینی‌شده در خرداد ۱۳۸۷.

3. شکیباپور، عنایت‌الله. اطلاعات عمومی. کتابفروشی اشراقی. ۲۹۷.

4. حکیم ابوالقاسم فردوسی، شاهنامه فردوسی

5.کسروی، احمد. «تاریخچه شیر و خورشید». چاپ رشدیه، ۱۳۵۶. بایگانی‌شده از نسخهٔ اصلیدر ۰۹ مه ۲۰۱۲. بازبینی‌شده در مهر ۱۳۸۷.

6. کوپریلی، فؤاد. «تاریخچه پرچم در جهان اسلام». در دانشنامهٔ جهان اسلام.

7.یکصد و چهل و هفتمین کمیته ملی استاندارد پوشاک و فراورده‌های نساجی. پرچم جمهوری اسلامی ایران - ویژگی‌ها. ویرایش تجدیدنظر اول. سازمان استاندارد و تحقیقات صنعتی ایران، ۱۳۸۳.

8. «گفتگو با دکتر حمید ندیمی؛ داستان این پرچم مقدس.». در ماهنامهٔ سپیده دانایی. اسفند ۱۳۸۶.

9. پرچم جمهوری اسلامی ایران مؤسسه استاندارد و تحقیقات صنعتی ایران، اسفند ماه ۱۳۷۱

10. خمینی، روح‌الله. صحیفهٔ امام خمینی. ج. ۶. تهران: مؤسسهٔ تنظیم و نشر آثار امام خمینی (س)، ۱۳۷۸. ۲۷۵. شابک ‎۹۶۴-۳۳۵-۳۵۲-۴. بازبینی‌شده در ۷ اسفند ۱۳۹۵.

11. خمینی، روح‌الله. صحیفهٔ امام خمینی. ج. ۱۲. تهران: مؤسسهٔ تنظیم و نشر آثار امام خمینی (س)، ۱۳۷۸. ۴۷۷. شابک ‎۹۶۴-۳۳۵-۳۵۲-۴. بازبینی‌شده در ۷ اسفند ۱۳۹۵.

12. خمینی، روح‌الله. صحیفهٔ امام خمینی. ج. ۱۲. تهران: مؤسسهٔ تنظیم و نشر آثار امام خمینی (س)، ۱۳۷۸. ۴۸۶. شابک ‎۹۶۴-۳۳۵-۳۵۲-۴. بازبینی‌شده در ۲۱ تیر ۱۳۹۶.

13.مصوبهٔ شمارهٔ ۶۹۳۰ شورای انقلاب به تاریخ ۱۵ تیر ۱۳۵۹

14. Najmabadi, ‎Afsaneh. “II”. In Gender and sexual anxieties of Iranian Modernity. University of California Press, 2005. 68-88 pages. ISBN ‎0-520-24262-9.

15. Barker, Patricia L. (1995), Islamic Textiles, British Museum Press, p. 137, ISBN 0-7141-2522-9

16. Flag of Iran. (2008). In Encyclopædia Britannica. Retrieved November 22, 2008, from Encyclopædia Britannica Online

17. Battle Between Persians and Russians. . State Hermitage Museum. Retrieved on 2009-09-19.

18. Khaleghi-Motlagh, Djalal.. «DERAFŠ-EKĀVĪĀN, the legendary royal standard of the Sasanian kings.». در Encyclopædia Iranica. ویرایش 1st Edition. ۲۰۰۷.

19. David-Weill, J. Encyclopaedia of Islam.

20. Frick, F. A.. «Possible source for some motifs of decoration on islamic ceramics». در Muqarnas. Osprey Publishing، ۱۹۹۳. 10, p. ۲۳۱–۲۴۰.

21. Shahbazi, A. Shapur.. «DERAFŠ». در Encyclopædia Iranica. ویرایش 1st Edition. Osprey Publishing، ۲۰۰۱.

22. Shahbazi, A. Shapur.. «Flags». در Encyclopædia Iranica. ویرایش 1st Edition. Osprey Publishing، ۲۰۰۱.

23. Kaveh Farrokh, Angus McBride.. Sassanian Elite Cavalry AD 224-642. ویرایش 1st Edition. Osprey Publishing، ۲۰۰۵. شابک ‎ISBN: ۱-۸۴۱۷۶-۷۱۳-۱, ۹۷۸۱۸۴۱۷۶۷۱۳۰.