Վրաստանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3,729,500 մարդ՝ 2015 թվականիհունվարի 1-ի դրությամբ։ 2014 թվականիհունվարի 1-ի դրությամբ կազմել է 4,490,500 մարդ, իսկ 2013 թվականիհունվարի 1-ի դրությամբ եղել է 4,483,800 մարդ։
Տղամարդիկ Վրաստանում կազմում են ընդամենը 47,7%, իսկ կանայք 52,3%։ Տղամարդկանց միջին տարիքը կազմում է 70 տարի, իսկ կանանցը 78 տարի, իսկ ընդհանուր միջին տարիքը կազմում է 74 տարի։
Քաղաքացիական բնակչություն,2002 թվականի դրությամբ, ուրբանիզացիան ընդհանուր բնակչության մեջ կազմել է 52,3 %-ը։ Այդ տոկոսը կազմում է 2284,8 մարդ, որոնցից 1081,7 հազար մարդ ապրում է Թբիլիսիում, 186 հազարը՝ Կուտասիայում, 121 հազարը՝ Բաթումում, 116 հազարը՝ Ռուստավի, 68 հազարը՝ Զուգդիդիում, 49 հազարը՝ Գորիում, 47 հազարը՝ Փոթիում, 29 հազարը՝ Սամտրեդիայում, 28 հազարը՝ Խաշուրիում, 28 հազարը՝ Սենակիում, 24 հազարը՝ Զեստաֆոնիում, 21 հազարը՝ Տելավիում։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: