Ղվարել
Քաղաք | |||
---|---|---|---|
Ղվարել | |||
վրաց.՝ ყვარელი | |||
| |||
![]() Ղվարել | |||
Երկիր | ![]() | ||
Մխարե | Կախեթի մարզ | ||
Համայնք | Թելավի գավառ, Ղվարելի շրջան և Q133869007? | ||
Տվյալ կարգավիճակում | 1964 թվականից | ||
ԲԾՄ | 508 մետր | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 7739[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Վրացիներ | ||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 352[2] | ||
Փոստային դասիչ | 4800[3] | ||
| |||
Ղվարել (վրաց.՝ ყვარელი), քաղաք Վրաստանի արևելքում՝ Կախեթի մարզում։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1964 թվականին, իսկ մինչ այդ ունեցել է ավանի կարգավիճակ։ Հանդիսանում է Ղվարելի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում եղել է Վրացական ԽՍՀ-ի Ղվարելի շրջանի կենտրոնը[4]։

Քաղաքը գտնվում է Ալազան ձորում, 19 կմ երկաթուղային կայարանից հյուսիս, Մուկուզանի գյուղում[4]։
Արդյունաբերությունը Ղվարելում ներկայացված է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ. գինու գործարաններ, կոնյակի սպիրտի գործարաններ, եթերայուղային գործարաններ և այլն[4]։
Ղվարելում ծնվել են ռեժիսոր Կոնստանտին Մարջանիշվիլին և գեներալ Նիկոլայ Չավչավաձեն։
1972 թվականին քաղաքում կար գրող Իլյա Ճավճավաձեի անունը կրող թանգարան, Կոնստանտին Մարջանիշվիլիի տուն-թանգարան, ժողովրդական թատրոն։
Քաղաքի բնակչությունը աստիճանաբար նվազում է։ Բնակչությունը՝ ▲9543 մարդ (2023)[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ղվարելի բերդ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- კახეთის რეგიონის ოფიციალური საიტი
- ტურიზმი საქართველოში – ყვარელი // საინფორმაციო პორტალი "დავისვენოთ"
- ადგილწარმოშობის დასახელების ღვინო "ყვარელი” Արխիվացված 2017-02-01 Wayback Machine
- სასკოლო პროექტი "ყვარელი, კახეთის თვალი"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ https://silknet.com/en/useful-information/phone-index
- ↑ https://www.gpost.ge/help/postal-codes
- ↑ 4,0 4,1 4,2 Սովետական Մեծ Հանրագիտարան. Ա. Մ. Պրոխորով, 3-րդ հրատարակություն. Т. 11. Իտալիա - Կվարկուշ. 1973. 608 էջ.; 39 թերթ. илл. и карт. 1 карта-вкл.
- ↑ https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղվարել» հոդվածին։ |
|
|