Իլյա Ճավճավաձե
Իլյա Ճավճավաձե վրաց.՝ ილია ჭავჭავაძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1837[1] |
Ծննդավայր | Ղվարել, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Վախճանվել է | օգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1907[1] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Ծիծամուր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, հրատարակիչ, փիլիսոփա, գրող, պատմաբան, լրագրող և հրապարակախոս |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Արդյո՞ք մարդ է նա։ և Ճգնավորը |
Ամուսին | Olga Chavchavadze? |
![]() | |
Իլյա Ճավճավաձե Վիքիքաղվածքում | |
Իլյա Ճավճավաձե Վիքիդարանում | |
![]() |
Իլյա Ճավճավաձե (վրաց.՝ ილია ჭავჭავაძე, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1837[1], Ղվարել, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - օգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1907[1], Ծիծամուր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), Վրաստանի 19-րդ դարի երկրորդ կեսի գաղափարական առաջնորդներից, հրապարակախոս, բանաստեղծ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Ակակի Ծերեթելիի հետ միասին), վրաց եկեղեցու սուրբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կախեթի մարզի Ղվարելի գյուղում, մեծահարուստ ֆեոդալի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, 1848-1951 թթ. ուսանել է Թբիլիսիի մասնավոր պանսիոններից մեկում, 1852-1956 թթ.՝ Թբիլիսիի գիմնազիայում, իսկ 1857-1961 թթ.՝ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 4-րդ կուրսի դասընթացները կիսատ թողնելով՝ վերադարձել է հայրենիք և մինչև 60-ական թթ.-ի վերջը աշխատել արդարադատության բնագավառում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի և ամբողջովին նվիրվել գրական, հասարակական, քաղաքական և կուլտուր-լուսավորական գործունեության։
1906 թվականին ընտրվել է պետական խորհրդի անդամ, հարել դեպուտատներ ձախ թևին։
Սպանվել է 1907 թվականին՝ ցարական ինքնակալության պահնորդական բաժանմունքի գործակալների կողմից[3]։
Ճավճավաձեն և հայերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճավճավաձեն հայտնի էր իր ընդգծված հակահայկական կեցվածքով, որն իր արտացոլումն է գտել 1902 թ. հրատարակված «Հայ գիտնականներն ու հառաչող քարերը» հոդվածում։ Իր ղեկավարած «Իվերիա» պարբերականում վերատպում էր Վ. Վելիչկոյի հայատյաց ակնարկները։
Իլյա Ճավճավաձեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գարուն (թարգմ.՝ Հովհաննես Թումանյան), Էլեգիա (թարգմ.՝ Հովհաննես Թումանյան), 1871 թիվ 23 մայիսի (թարգմ.՝ Վահագն Դավթյան), Բանաստեղծը (թարգմ.՝ Գևորգ Ասատուր), Ո՜վ գեղեցիկ իմ աշխարհ (թարգմ.՝ Գևորգ Ասատուր), Ղվարեկիի լեռներին (թարգմ.՝ Նաիրի Զարյան), Բազալեթի լիճը (թարգմ.՝ Սողոմոն Տարոնցի), Ալազանի գետին (թարգմ.՝ Վահագն Դավթյան), Ճգնավորը (թարգմ.՝ Վահագն Դավթյան), Մա՞րդ է արդյոք (թարգմ.՝ Տիգրան Կարապետյան)։ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 142-154։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Чавчавадзе Илья Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Վրացական պոեզիա։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ 1983։ էջ 414
![]() |
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իլյա Ճավճավաձե կատեգորիայում։ |
|
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1837 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 1907 մահեր
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի բանաստեղծներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Սպանվածներ
- Անձինք թղթադրամների վրա
- Վրացի ազգայնականներ
- Վրացի պատմաբաններ
- Վրացի հրապարակախոսներ
- Վրացի փիլիսոփաներ
- Վրացի լրագրողներ
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ