Տիգրան Կարապետյան (թարգմանիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Կարապետյան (այլ կիրառումներ)
Տիգրան Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1922 |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Վախճանվել է | մայիսի 5, 1990 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Տ. Բունաթյան և Տ. Բունիաթյան |
Մասնագիտություն | թարգմանիչ, խմբագիր և բանասեր |
Կրթություն | Երևանի թատերական ինստիտուտ (1950) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1961) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Գրականության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ |
Պարգևներ | |
Տիգրան Կարապետյան Վիքիդարանում |
Տիգրան Արշակի Կարապետյան (օգոստոսի 14, 1922, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 5, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], Երևան), հայ թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (1961), խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին ավարտել է Մելիտոպոլի օդաչուական ուսումնարանը և որպես օդաչու ծառայել բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Դասախոսել է Հայկական թատերական ընկերությունում։ 1955-1966 թվականներին ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում եղել է ավագ, ապա գլխավոր խմբագիր, 1966-1978 թվականներին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ 1978 թվականից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1961 թվականին «Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով[2]։
Օգտագործել է Տ. Բունաթյան, Տ. Բունիաթյան ծածկանունները[1] :
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, 163 էջ։
- Թումանյանը և Վրաստանը, Ե., 1964, 58 էջ։
- Լուսավոր հայացքով (Հովհ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը), Ե., «Հայաստան», 1969, 209 էջ։
- Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ։
- Անոսկոր հավերը (երգիծական պատմվածքների ժողովածու), Ե., «Հայաստան», 1976, 66 էջ։
- Հայոս և Քարթլոս եղբայրները (հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հաստատող փաստեր), Ե., Լույս, 1990, 244 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ դրոշակով, «Գրական թերթ», 1969, № 2:
Թարգմանություններ (ռուսերենից և վրացերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Նիկոլոզ Թավարթքիլաձե, Եղել են այսպիսի օրեր (Հայրենական մեծ պատերազմի տարեգրությունից), Ե., Հայաստան, 1965, 130 էջ։
- Կոնստանտին Պաուստովսկի, Սպիտակ ծիածանը (նովելներ), Ե., «Հայաստան», 1965, 226 էջ։
- Էլիզբար Զեդգինիձե, Գարունը վաղ սկսվեց (վեպ), Ե., «Հայաստան», 1968, 311։
- Ռոբեր Մերլ, Կղզին, Ե., «Հայաստան», 1978, 508 էջ։
- Նորբերտ Ֆրիդ, Կայսրուհին (վեպ Շառլոտա Մեքսիկացու մասին), Ե., «Սովետական գրող», 1982, 512 էջ։
- Պեր Լագերկվիստ, Թզուկը (վեպ, վիպակներ, պատմվածքներ), Ե., Խորհրդային գրող, 1990, 703 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 630։
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 248։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Կարապետյան (թարգմանիչ)» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Գավառ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 5 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Հայ գրականագետներ
- Հայ խմբագիրներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Վրացերենից հայերեն թարգմանիչներ