Տիգրան Կարապետյան (թարգմանիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Կարապետյան (այլ կիրառումներ)
Տիգրան Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 14, 1922(1922-08-14)
ԾննդավայրՆոր Բայազետ
Վախճանվել էմայիսի 5, 1990(1990-05-05) (67 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունՏ. Բունաթյան և Տ. Բունիաթյան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր և բանասեր
Ազգությունհայ
ԿրթությունQ25340862?
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1961)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
ՊարգևներՀայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
Տիգրան Կարապետյան Վիքիդարանում

Տիգրան Արշակի Կարապետյան (1922, օգոստոսի 14, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) - 1990, մայիսի 5[1], Երևան), հայ թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (1961), խմբագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից: ԽՄԿԿ անդամ 1951 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Մելիտոպոլի օդաչուական ուսումնարանը և որպես օդաչու ծառայել բանակում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Դասախոսել է Հայկական թատերական ընկերությունում: 1955-1966 թվականներին ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում եղել է ավագ, ապա գլխավոր խմբագիր, 1966-1978 թվականներին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1978 թվականից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1961 թվականին «Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով[2]:

Օգտագործել է Տ. Բունաթյան, Տ. Բունիաթյան ծածկանունները[1] :

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, 163 էջ:
  • Թումանյանը և Վրաստանը, Ե., 1964, 58 էջ:
  • Լուսավոր հայացքով (Հովհ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը), Ե., «Հայաստան», 1969, 209 էջ:
  • Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ:
  • Անոսկոր հավերը (երգիծական պատմվածքների ժողովածու), Ե., «Հայաստան», 1976, 66 էջ:
  • Հայոս և Քարթլոս եղբայրները (հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հաստատող փաստեր), Ե., Լույս, 1990, 244 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպիտակ դրոշակով, «Գրական թերթ», 1969, № 2:

Թարգմանություններ (ռուսերենից և վրացերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 630:
  2. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 248: