Ղվարել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղվարելիից)
Քաղաք
Ղվարել
վրաց.՝ ყვარელი
Զինանշան

Ղվարել
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԿախեթի մարզ
Տվյալ կարգավիճակում1964 թվականից
ԲԾՄ508 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն7739[1] մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ4800
Ղվարել (Վրաստան)##
Ղվարել (Վրաստան)
Ղվարել (Կախեթի մարզ)##
Ղվարել (Կախեթի մարզ)

Ղվարել (վրաց.՝ ყვარელი), քաղաք Վրաստանի արևելքում՝ Կախեթի մարզում։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1964 թվականին, իսկ մինչ այդ ունեցել է ավանի կարգավիճակ։ Հանդիսանում է Ղվարելի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում եղել է Վրացական ԽՍՀ-ի Ղվարելի շրջանի կենտրոնը[2]։

Իլյա Ճավճավաձե

Քաղաքը գտնվում է Ալազան ձորում, 19 կմ երկաթուղային կայարանից հյուսիս, Մուկուզանի գյուղում[2]։

Արդյունաբերությունը Ղվարելում ներկայացված է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ. գինու գործարաններ, կոնյակի սպիրտի գործարաններ, եթերայուղային գործարաններ և այլն[2]։

Ղվարելում ծնվել են ռեժիսոր Կոնստանտին Մարջանիշվիլին և գեներալ Նիկոլայ Չավչավաձեն։

1972 թվականին քաղաքում կար գրող Իլյա Ճավճավաձեի անունը կրող թանգարան, Կոնստանտին Մարջանիշվիլիի տուն-թանգարան, ժողովրդական թատրոն։

Քաղաքի բնակչությունը աստիճանաբար նվազում է։ Բնակչությունը՝ 9543 մարդ (2023)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 Սովետական Մեծ Հանրագիտարան. Ա. Մ. Պրոխորով, 3-րդ հրատարակություն. Т. 11. Իտալիա - Կվարկուշ. 1973. 608 էջ.; 39 թերթ. илл. и карт. 1 карта-вкл.
  3. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population