Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանչխութ (վրաց. ՝ ლანჩხუთი ), քաղաք Վրաստանում ։ Գտնվում է Գուրիայի մարզում , համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ ▼ 6237 մարդ (2023 )[ 1] ։
Քաղաքի կարգավիճակ Լանչխութը ստացել է 1961 թվականին, իսկ մինչ այդ ուներ ավանի կարգավիճակ։ 1930-1990 թվականներին Վրացական ԽՍՀ Լանչխութի շրջանի վարչական կենտրոնն էր[ 3] ։
1989 թվականին Լանչխութում բնակվում էր 9021 մարդ։ 2014 թվականի դրությամբ բնակչությունը կրճատվել էր մինչև 6395։
Լանչխութում գտնվում է Թբիլիսի - Բաթում երկաթուղու հերթական կայարանը։ Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։
Արդյունաբերություն (1973 )՝ թեյի կշռաբաժման ֆաբրիկա, պահածոների գործարան, կաթնա-մսամթերքի կոմբինատ, աղյուսի և կղմինդրի գործարան։
Քաղաքում գտնվում է Գուրիա ֆուտբոլային ակումբը, որը 1987 թվականին մասնակցել է ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոնատում։
Լանչխութ քաղաքում ծնվել է Նոյ Ժորդանիան , իսկ Լանչխութի շրջանի Մամաթ գյուղում՝ Էդուարդ Շևարդնաձեն ։
Բառարաններ և հանրագիտարաններ