Ակակի Ծերեթելի
Ակակի Ծերեթելի
վրաց.՝ აკაკი წერეთელი | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 9 (21), 1840 կամ հունիսի 21, 1840[1] |
| Ծննդավայր | Սխվիտորի, Իմերեթի մարզ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունվարի 26, 1915 (74 տարեկան) կամ փետրվարի 8, 1915[1] (74 տարեկան) |
| Վախճանի վայր | Սաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան |
| Գերեզման | Մթածմինդա |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ |
| Լեզու | վրացերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Q25542259?, Սուլիկո և Tornike Eristavi? |
| Անդամակցություն | Georgian Historical-Ethnographic Society? |
| Ամուսին | Natalia Bazilevskaia? |
| Զավակներ | Alexey Tsereteli? |
Ներշնչվել է
| |
| Ակակի Ծերեթելի Վիքիքաղվածքում | |
| Ակակի Ծերեթելի Վիքիդարանում | |
Ակակի Ծերեթելի (վրաց.՝ აკაკი წერეთელი, հունիսի 9 (21), 1840 կամ հունիսի 21, 1840[1], Սխվիտորի, Իմերեթի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1915 կամ փետրվարի 8, 1915[1], Սաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Իլյա Ճավճավաձեի հետ միասին)։ 19-րդ դարի 2-րդ կեսի Վրաստանում ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սաչխերի շրջանի Սխվիտոր գյուղում, հարուստ ավատատերի ընտանիքում։ Վրացերեն և ռուսերեն գրել-կարդալ սովորել է ծնողներից։ 1850 թվականին ընդունվել է Քութայիսի նահանգի գիմնազիա։ 1859 թ-ին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկընդիր։
Ուսանողական տարիներին ծանոթացել է Տարաս Շևչենկոյի և «Սովրեմեննիկի» շուրջը համախմբված գրողների հետ, որոնց ազդեցությամբ էլ կազմակերպվել են նրա գրական-գեղագիտական հայացքները։ 1862 թվականին վերադարձել է Քութայիս և նվիրվել գրական աշխատանքին։ Անգնահատելի են նրա ծառայությունները վրաց ռեալիստական թատրոնի վերականգնման և պարբերական մամուլի զարգացման գործում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերեթելին հայրենիքը պատկերել է յուրովի (Վերելքում, 1875, Հիվանդը, 1880, Ամիրանը, 1883, Սիրեցյալիս, 1898, Սուլիկո, 1895)։ Գրել է պոեմներ, վիպակներ, ակնարկներ, առակներ, պիեսներ, հրապարակախոսական հոդվածներ։ Բագրատ Մեծ (1875), Թորնիկե Էրիսթավի (1884), Նաթելա (1900) պոեմները և Բաշի Աչուկ» (1895-1896) պատմվածքը պատկերում են ազատության ու անկախության համար վրաց ժողովրդի պայքարը։ Արձակ գործերից հայտնի է Իմ գլխով անցածը (1894-1899, հայերեն հրատարակություն՝ 1938) ինքնակենսագրական վիպակը։ Նրա Կորչի (1905) բանաստեղծությունը, որը կառավարությունը տապալելու ուղղակի կոչ էր, Վրաստանում դարձել էր հեղափոխական հիմն։ Ծերեթելին վրացերենի է թարգմանել Ինտերնացիոնալը (1906)։
Ա. Ծերեթելու Գ. Սունդուկյանին նվիրված բանաստեղծությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծերեթելին ունի բանաստեղծություն, որը վերաբերվում է Գաբրիել Սունդուկյանին։ Բանաստեղծությունը թարգմանել է Գեղամ Սարյանը[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 122)։ |
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 21 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 1915 մահեր
- Փետրվարի 8 մահեր
- Վրաստանում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անձինք թղթադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Վրացի արձակագիրներ
- Վրացի բանաստեղծներ
- Վրացի գրողներ
- Վրացի դրամատուրգներ
- Վրացի թարգմանիչներ
- Վրացի հասարակական գործիչներ
- Վրացի հրապարակախոսներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ