Սողոմոն Տարոնցի
Սողոմոն Տարոնցի Սողոմոն Սահակի Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1904 (նոր տոմարով՝ հունվարի 9, 1905) |
Ծննդավայր | գ.Կոփ, Բուլանըխ գավառ, Բիթլիսի վիլայեթ (Արևմտյան Հայաստան) |
Մահացել է | հուլիսի 17, 1971 |
Մահվան վայր | Երևան (Հայաստան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | թարգմանիչ, խմբագիր, արձակագիր և բանաստեղծ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Սողոմոն Տարոնցի (Սողոմոն Սահակի Մովսիսյան, հունվարի 9, 1905, Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա - հուլիսի 17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական կրթությունը ստացել է մանկավարժ և ազգագրագետ հոր մոտ։ 1915 թվականին ծնողների հետ գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), սովորել ու ավարտել ամերկոմի 2-րդ աստիճանի դպրոցը։ 1926 թվականին ընդունվել և 1930 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Առաջին անգամ տպագրվել է 1925 թվականին։ Երկար տարիներ զբաղվել է խմբագրական ու թարգմանական աշխատանքներով[1]։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Գիրք երջանկության» (Երևան, 1952), «Բանաստեղծություններ» (Երևան, 1956) գրքերը։
Հայկական դպրոցի համար կազմել է դասագրքեր։ Մահացել է Երևանում[2]։
Ս. Տարոնցու երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անապատներ (փոքրիկ պիեսներ), Լենինական, Պետհրատի չորրորդ տպարան, 1926, 24 էջ։
- Առավոտ (չափածո գործեր), Երևան, Պետհրատ, 1930, 96 էջ։
- Սերունդների երգը (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1933, 145 էջ։
- Դարերի լեգենդը (բանաստեղծություններ, լեգենդներ, թարգմանություններ), Երևան, Պետհրատ, 1934, 159 էջ։
- Աստղափուշ (մանկական բալլադ), Երևան, Պետհրատ, 1934, 16 էջ։
- Ադավիա (վիպակ), Երևան, Պետհրատ, 1936, 48 էջ։
- Հոպոպ (հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1938, 8 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1940, 239 էջ։
- Ծույլ տղան (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1940, 8 էջ։
- Ռազմի շեփոր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1941, 32 էջ։
- Երջանկության ետևից (հեքիաթ դպրոցական բարձր տարիքի համար), Երևան, Հայպետհրատ, 1941, 12 էջ։
- Ագռավը (հայկական զրույց), Երևան, Հայպետհրատ, 1941, 9 էջ։
- Մի տուփ լուցկու համար, Երևան, Հայպետհրատ, 1942, 12 էջ։
- Զրույց շատակեր Շրեյդերի, զինվոր Պիկի և մի աքլորի մասին, Երևան, Հայպետհրատ, 1942, 12 էջ։
- Կրակ (բանաստեղծություններ և բալլադներ), Երևան, Հայպետհրատ, 1942, 50 էջ։
- Պատերազմ (չափածո գործեր), Երևան, Հայպետհրատ, 1942, 84 էջ։
- Ասպետ Լիպարիտ (պատմալան պոեմ կիլիկյան շրջանից), Երևան, Հայպետհրատ, 1944, 26 էջ։
- Կրակե քառուղիներում (ռազմի երգեր, ժամանակակից սոնետներ, պատմական սոնետներ, դյուցազնական սոնետներ, բալլադներ), Երևան, Հայպետհրատ, 1944, 159 էջ։
- Դավթի երգը (չափածո), Երևան, Հայպետհրատ, 1946, 141 էջ։
- Չղջիկը (զրույց), Երևան, Հայպետհրատ, 1948, 12 էջ։
- Ամպրոպից հետո (Պողոտաներ, Գյուղն իմ ոսկեվազ, Ամպրոպից հետո, Զմրուխտ բլբուլ, Խառն երգեր), Երևան, Հայպետհրատ, 1948, 124 էջ։
- Ստալինգրադ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ։
- Մեծ առօրյա (չափածո), Երևան, Հայպետհրատ, 1953, 135 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1954, 460 էջ։
- Կապույտ հեռուներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 295 էջ։
- Ավելի լույս (բանաստեղծություններ, պոեմներ, լեգենդներ, բալլադներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 379 էջ։
- Զրույց արևի տակ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 308 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Ս. Տարոնցու մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Ոսկեդար (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 396 էջ։
- Նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 360 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր 1 (Պայծառ ափ, Երգեր ուժի և գեղեցկության, Մարդ, Գիրք իմացության, Արվեստ պոետական), Երևան, Հայպետհրատ, 1964, 447 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր 2 (Ժողովրդի ակունքներից, Հերոսապատում, Ավանդավեպեր, Լիրիկական պոեմներ), Երևան, «Հայաստան», 1965, 312 էջ։
- Կամրջվող ափեր (չափածո և արձակ գործեր), Երևան, Երևան, «Հայաստան», 1973, 124 էջ։
- Մեղրագետ (բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, թարգմանություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 315 էջ[3]։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Սամուիլ Մարշակ, Կռիվ Դնեպրի հետ, Երևան, Պետհրատ, 1932, 14 էջ։
- Սամուիլ Մարշակ, Փոստ, Երևան, Պետհրատ, 1934, 19 էջ։
- Սամուիլ Մարշակ, Գնդակ, Երևան, Պետհրատ, 1936, 10 էջ։
- Ալեքսանդր Պուշկին, Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր։ Միհատորյակ մանուկների և պատանիների համար (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցի), Երևան, Պետհրատ, 1937, 215 էջ։
- Ալեքսանդր Պուշկին, Գնչուներ, Երևան, Պետհրատ, 1937, 42 էջ։
- Ակակի Ծերեթելի, Հատընտիր (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս, Տարոնցին), Երևան, Պետհրատ, 1940, 96 էջ։
- Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող «Փախստականը» պոեմը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1941, 261 էջ։
- Հարձակում (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1942, 53 էջ։
- Նիզամի Գյանջևի, Լեյլի և Մեջնուն (պոեմ, թարգմանության հեղինակակից Մկրտիչ Խերանյան), Երևան-Մոսկվա, Հայպետհրատ, 1947, 274 էջ։
- Ագնիա Բարտո, Մաշենկա, Երևան, Հայպետհրատ, 1949, 16 էջ։
- Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծություններ։ Պոեմներ։ Կապիտանի աղջիկը (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ս. տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1949, 366 էջ։
- Սերգեյ Միխալկով, Վ. Ի. Լենինը թանգարանում, Երևան, Հայպետհրատ, 1950, 32 էջ։
- Սամուիլ Մարշակ, Փոքրիկ պոեմ, Երևան, Հայպետհրատ, 1951, 16 էջ։
- Վրաստանի գարունը։ Վրաց մանկագիրների ստեղծագործությունների ժողովածու (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ։
- Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1951, 279 էջ։
- Սամուիլ Մարշակ, Փոքրիկ պոեմ օդաչու Եկատերինա Բուդանովայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1951, 16 էջ։
- Ուկրաինական քնար (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
- Անտիկ գրականության քրեստոմատիա, հատոր 2 (թարգմանության հեղինակակից Գրիգոր Արեյան), Երևան, Հայպետհրատ, 1954, 265 էջ։
- Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ։
- Վալերի Բրյուսով, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1957, 383 էջ։
- Հազար ու մի սիրտ, անթոլոգիա 2 հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1961, 340 էջ։
- Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
- Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
- Միխայիլ Լերմոնտով, Կալաշնիկովի երգը, Երևան, «Հայաստան», 1965, 13 էջ։
- Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Հայաստան», 1965, 451 էջ։
- Ջորջ Բայրոն, Երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Հայաստան», 1965, 564 էջ։
- Հազար ու մի սիրտ, անթոլոգիա 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1966, 324 էջ։
- Միխայիլ Լերմոնտով« Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 2, Պոեմներ (գրքի մեջ մտնող «Փախստականը» պոեմը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Հայաստան», 1966, 460 էջ։
- Վալերի Բրյուսով, Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (մի մասը թարգմանել է Ս. տարոնցին), Ե. ՀՍՍՀ ԳԱ, 1967, 297 էջ։
- Գիտես երկիրն այս։ Բանաստեղծություններ՝ նվիրված Հայաստանին (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Հայաստան», 1970, 150 էջ։
- Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970, 101 էջ։
- Նիկոլայ նեկրասով, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. տարոնցին), Երևան, «Հայաստան», 1971, 127 էջ։
- Համաստեղություն։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների ստեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «սովետական գրող», 1978, 272 էջ։
- Եղբայրական ձայներ։ Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Լույս», 1978, 294 էջ։
- Հավերժություն։ Ռուս բանաստեղծները Հայաստանին (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Սովետական գրող», 1978, 198 էջ։
- Իլյա Ճավճավաձե, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Սովետական գրող, 1978, 95 էջ։
- Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
- 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
- Վրացական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 440 էջ։
- Ֆրանսիական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984, 480 էջ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Շենգավիթ համայնքում Սողոմոն Տարոնցու անունով փողոց կա։
- Երևանում, այն տան պատին, որտեղ 1960-1971 թվականներին ապրել է Սողոմոն Տարոնցին, փակցված է հուշատախտակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Սողոմոն Տարոնցի». zarkfoundation.com.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 545-546.
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Տարոնցի , Սողոմոն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Տարոնցի» հոդվածին։ |
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 9 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Հուլիսի 17 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ խմբագիրներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ