Մկրտիչ Խերանյան
Մկրտիչ Խերանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1899 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 27, 1970 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և մանկավարժ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Մկրտիչ Խերանյան Վիքիդարանում | |
![]() |
Մկրտիչ Եղիշեի Խերանյան (օգոստոսի 10, 1899, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 27, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա Վարագա ժառանգավորաց և Հայկազյան կենտրոնական վարժարաններում։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան և ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որն ավարտելուց հետո, մինչև 1950 թվականը, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի և Երևանի տարբեր միջնակարգ դպրոցներում։ Մահացել է Երևանում[1]։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խնդություն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, Պետհրատ, 1938, 173 էջ։
- Մեռնող գործիքները, Երևան, Պետհրատ, 1938, 19 էջ։
- Արհեստ սովորող կատուն, Երևան, Պետհրատ, 1938, 19 էջ։
- Մրգաստան, Երևան, Պետհրատ, 1939, 24 էջ։
- Ծտի գուլպաները (հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1939, 23 էջ։
- Մոկաց Միրզա (պոեմ), Երևան, Պետհրատ, 1939, 96 էջ։
- Հեքիաթ դարբնի որդու և յոթ գլխանի վիշապի մասին, Երևան, Պետհրատ, 1940, 40 էջ։
- Պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 124 էջ։
- Հազարան բլբուլ, Երևան, Հայպետհրատ, 1956, 59 էջ։
- Սասնա տուն (դյուցազնավեպ), Երևան, Հայպետհրատ, 1958, 300 էջ։
- Ով աշխատի, նա ուտի, Երևան, Հայպետհրատ, 1958, 8 էջ։
- Դարբնի որդին, Երևան, Հայպետհրատ, 1959, 107 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Մ. Խերանյանի գործերից), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
- Ծտի գուլպաները, Երևան, Հայպետհրատ, 1961, 12 էջ։
- Շարմաշուղներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 151 էջ։
- Շխոնց Միհրան, Երևան, Հայպետհրատ, 1963, 272 էջ։
- Երկար, երկար մի ճանապարհ (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 443 էջ։
- Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Մ. Խերանյանը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
- Հազարան բլբուլ, Երևան, «Հայաստան», 1968, 136 էջ։
- Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Մ. Խերանյանը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
- Արհեստ սովորող կատուն (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 44 էջ։
- Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Մ. Խերանյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
- Երկար-երկար մի ճանապարհ (վեպ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1983, 431 էջ։
- «Ձայն տուր, ով ծովակ», վեպ, «Զանգակ-97» հրատարակչություն, 2000 թ., 384 էջ
- Սասնա տուն, Երևան, 2005, 140 էջ։
- Հազարան բլբուլ (բանաստեղծություններ, առակներ, հեքիաթներ), Երևան, 2007, 150 էջ։
- «Մրգաստան», «Նշանակ» հրատարակչություն,Երևան-2009 թ.24 էջ
- Շխոնց Միհրան, Ծուռ Վուսկուն, «Գրական Հայրենիք», 2013 թ., 207 էջ։
- Սասնա տուն։ Մոկաց Միրզա։ Արա Գեղեցիկ և Շամիրամ, Երևան, 2014, 446 էջ։
- «Հայ բանաստեղծները եղեռնի մասին» նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ժողովածուում տպագրվել է «Աղաղակ» պոեմը, «Ծիծեռնակ» հրատարակչություն 2015 թ. 239 էջ։
- Ցոլակ Կանթեղ «Լինեի....», Մկրտիչ Խերանյան (խաչբառեր, բառաշղթաներ, գաղտնագրեր, գլուխկոտրուկներ, գաղտնանկարներ, վիկտորինաներ) 2017 թ. հեղինակային հրատարակչություն, տպագրվել է «ՎՄՎ-Պրինտ» տպարանում
- Մկրտիչ Խերանյան «Մանկական ժողովածու» («Բանաստեղծություններ», «Վագրը, եղջերուն և աղվեսը», «Ծտի գուլպաները», «Առակներ», «Մրգաստան», «Մեռնող գործիքները», «Արհեստ սովորող կատուն», «Մոծակների խնդրագիրը», «Ով աշխատաի նա ուտի») 2017 թ. հեղինակային հրատարակչություն, տպագրվել է «ՎՄՎ-Պրինտ» տպարանում
- Մկրտիչ Խերանյան «Մանկական ժողովածու» («Արծիվն ու բուն», «Դարբնի որդին», «Հազարան Բլբուլ») 2017 թ. հեղինակային հրատարակչություն, տպագրվել է «ՎՄՎ-Պրինտ» տպարանում
- Մկրտիչ Խերանյան «Արձակ էջեր», 2017 թ. հեղինակային հրատարակչություն, տպագրվել է «ՎՄՎ-Պրինտ» տպարանում
- Երկար, երկար մի ճանապարհ... (վեպ), Երևան, «Նահապետ» հրատարակչություն, հրատարակվել է պետական պատվերով, 2018թ., 480 էջ։
- Մարգարիտներ Վասպուրական հայ ժողովրդական բանահյուսության գանձարանից, «Նահապետ» հրատարակչություն, 2019թ.
- «Չափածո երկեր» բանաստեղծությունների և պոեմների ժողովածու, 248 էջ, «Նահապետ» հրատարակչություն, 2021թ.
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԼԿԵՄ Կենտկոմի և Լուսժողկոմատի կողմից հայտարարված մանկա-պատանեկան լավագույն երկերի մրցույթին Մ. Խերանյանի «Հազարան բլբուլ» պոեմն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի[2]։
- Հայաստանի Ազգային գրադարանը հայ գրականությանը մատուցած ծառայությունների, գրական վաստակի և թարգմանական գործունեության համար բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանին հետմահու շնորհել է հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ[3]։
Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գ.Հովսեփյան, «Մոկաց Միրզա»[4]
- Գ.Հովսեփյան, «Մկրտիչ Խերանյան»[5]
- Խաչո, «Մկրտիչ Խերանյան - «Հեքիաթ դարբնի որդու և յոթ գլխանի վիշապի մասին»»[6]
- Հ.Պենյան, «Մկրտիչ Խերանյանի «Հեքիաթը»[7]
- Խ.Դաշտենց, «Սասնա տուն» դյուցազնավեպը»[8]
- Ս.Հարությունյան, «Դարբնի որդին»[9]
- Հր.Եսայան, «Անարատ ձայնով»[10]
- Արտ. Քալանթարյան, «Շխոնց Միհրան»[11]
- Աբր. Գրիգորյան, «Գրողի կյանքը մեծ կտավի վրա»[12]
- Ն. Ադալյան, «Անցած ճանապարհի բովանդակությունը»[13]
- Պ. Մատուռեան, «Երկար, երկար մի ճանապարհ»[14]
- Ռ. Արամյան, «Երկար, երկար մի ճանապարհ»[15]
- Ռ. Զարյան, «Մեր ընկերը»[16]
- Հայաստանի Սովետական Գրողների Միության Վարչություն, «Մահախոսական»[17]
- Ա. Ինճիկյան, «Մեր գրականության սիրելի անուններից մեկը»[18]
- Արտ. Քալանթարյան, «Մկրտիչ Խերանյան»[19]
- Գ. Էմին «Խոսք»[20]
- Վ. Արամյան, «Գրականության նվիրյալը»[21]
- Վ. Հարությունյան, «Ձայն տուր, ով ծովակ»[22]
- Գր. Չալիկյան, «Մանրակերտված կարոտ»[23]
- Մկրտիչ Խերանյանի մասին[24]
- Արշակ Մադոյան, «Մ. Խերանյանի անտիպ էպիկական պոեմը»[25]
Թարգմանություններ (ռուսերենից և գրաբարից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իլիական / Հոմերոս; Գրաբարից թարգմ.՝ Մ. Խերանյան[26]
- Մայիսմեկյան ժողովածու (գրքի մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[27]
- Ակակի Ծերեթելի, Հատընտիր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[28]
- Իոսեբ Գրիշաշվիլի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[29]
- Նիզամի Գյանջևի, Լեյլի ու Մեջնուն (պոեմ, թարգմանության հեղինակակից Սողոմոն Տարոնցի)[30]
- Ագնիա Բարտո, Մանուկների համար (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[31]
- Մեր նվերը։ Ադրբեջանական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[32]
- Յանկա Կուպալա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[31]
- Վրաստանի գարունը։ Վրաց մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[33]
- Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[34]
- Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[35]
- Ալեքսանդր Տվարդովսկի, Պոեմներ (գրքի մեջ մտնող «Երկիր Մուրավիա» պոեմը թարգմանել է Մ. Խերանյանը)[36]
- Լուսավոր ուղի։ Բելառուսական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[37]
- Սովետական քուրդ բանաստեղծներ. 1936-1952 (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[38]
- Ալեքսանդր Պուշկին, Երկեր 5 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[39]
- Ագնիա Բարտո, Լավ երեկո (բանաստեղծություններ)[40]
- Ուկրաինական քնար (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[41]
- Ալեքսանդր Պուշկին, Երկեր 5 հատորով, հատոր 2, Պոեմներ և հեքիաթներ (գրքի մեջ մտնող «Գարիբալդիականը» և «կոմս Նուլին» գործերը թարգմանել է Մ. Խերանյանը)[42]
- Լյու եղբայրներ (չինական ժողովրդական հեքիաթներ)[43]
- Պյոտր Երշով, Կուզիկ-քուռկիկ (հեքիաթ), թարգմանության հեղինակակից Հայկ Դավթյան)[44]
- Արկադի Կուլեշով, Պոեմներ (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[45]
- Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[46]
- Բելառուսական գրականության անթոլոգիա (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[47]
- Հաֆեզ, Լիրիկա (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[48]
- ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքի մի մասը թարգմանել է Մ.Խերանյանը)[49]
- Միխայիլ Իսակովսկի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[50]
- Ռուդաքի, ժողովածու (գրքի մեջ մտնող քասիդների մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[51]
- Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[52]
- Լյու եղբայրներ (չինական ժողովրդական հեքիաթներ)[53]
- Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության[54]
- Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[55]
- Ավդալ Ամինե, Առաջին գարուն (բանաստեղծություններ և պոեմներ, մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[56]
- Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[57]
- Ջորջ Բայրոն, Երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[58]
- Միխայիլ Լերմոնտով, երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1-ին, / գրքում զետեղված են Մ. Խերանյանի թարգմանությամբ «Չերկեզներ», «Աուլ Բաստունջի», «Իզմայիլ Բեյ» պոեմները/[59]
- Ագնիա Բարտո, Գնդակը (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը)[60]
- «Թարգմանչաց արվեստ» շտեմարան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 230
- ↑ «Պիոներ կանչ» 1940 թվականի հունիսի 6, №42
- ↑ 2010 թ. հոկտեմբերի 29, վկայագիր №183
- ↑ «Խորհրդային գրականություն», 1940 թ., № 2
- ↑ «Սովետական Հայաստան», 1940 թ., № 10
- ↑ «Նոր գրքեր», 1940 թ., № 52, հուլիսի 13
- ↑ «Ջոկատավար», 1940թ., N 7
- ↑ « Գրական թերթ», 1959թ., N 25
- ↑ « Գրական թերթ », 1960թ.,N 35
- ↑ « Գրական թերթ », 1962թ., N 33
- ↑ «Գրական թերթ», 1963թ., N 29
- ↑ «Սովետական գրականություն», 1965թ., N 12
- ↑ «Գրական թերթ», 7 հունվարի, 1966 թ.
- ↑ Շիրակ, Բեյրութ, 1967թ.., թիվ 9
- ↑ «Գրական թերթ», 1969թ.
- ↑ «Գրական թերթ», 1970 թ.
- ↑ «Սովետական Հայաստան», 30 հունիսի, 1970թ., N 150
- ↑ «Գրական թերթ», 1979թ
- ↑ «Գրական թերթ», 1983թ., N 29
- ↑ 1980 թ., 25 հունվարի, Երևան
- ↑ «Գրքերի աշխարհ», 1983թ., ետմահու հրատարակություն
- ↑ 2000 թ.
- ↑ «Գրական թերթ», 2001թ., հունվարի 1-15
- ↑ (Վարագ, ԱՄՆ), 2002թ., N 131-132
- ↑ «Բանբեր», 2011 թ., 133.1
- ↑ Երևան։ ԵՊՀ, 1987թ.- 500 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1940, 83 էջ
- ↑ Երևան, Պետհրատ, 1940, 96 էջ։
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1941, 88 էջ
- ↑ Երևան-Մոսկվա, 1947, 274 էջ
- ↑ 31,0 31,1 Երևան, Հայպետհրատ, 1951, 104 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1951, 114 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1951, 279 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1951, 160 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1953, 168 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1954, 483 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1954, 48 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1955, 372 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1955, 72 էջ
- ↑ Երևան, 1955, 122 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1956, 156 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1957, 536 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1957, 132 էջ
- ↑ Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ
- ↑ 1958, 165 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1958, 167 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1958, 218 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1959, 71 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1960, 412 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1961, 119 էջ
- ↑ Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ
- ↑ Երևան, «Հայաստան», 1965, 564 էջ
- ↑ «Հայաստան» հրատարակչություն, 1965թ., Երևան, 441 էջ
- ↑ Երևան, «Սովետական գրող», 1983, 44 էջ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մկրտիչ Խերանյան
- Գիտաժողով՝ նվիրված Մկրտիչ Խերանյանի գրական ժառանգությանը
- Մ. Խերանյանի 110-ամյակին նվիրված հեռուստատեսային հաղորդում
- Մ. Խերանյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
- Հայ TV հեռուստաընկերության անդրադարձը Մ. Խերանյանի ստեղծագործական կյանքին
- «Հայլուր» լրատվական հաղորդման անդրադարձը Մ. Խերանյանի 110-ամյակին
- Մ. Խերանյանը՝ մանկագիր. հոբելյանական երեկո նվիրված 110-ամյակին
- «Հայլուր» լրատվական հաղորդման անդրադարձը. Մկրտիչ Խերանյանը՝ մանկագիր
- HAY TV հեռուստաընկերության անդրադարձը. Մկրտիչ Խերանյանը՝ մանկագիր
- Հ1 հեռուստաընկերության «Ծննդավայր» հաղորդումը նվիրված Մ. Խերանյանին
- «Օթյակ» հաղորդումը նվիրված Մ. Խերանյանին
- Վ. Տերյան՝ Շրշուկ ու շրշյուն, կարդում է Մ. Խերանյանը
- «Երկար-երկար մի ճանապարհ» վեպից մի հատված, կարդում է Մ.Խերանյանը
- Ք. Երևան, Մկրտիչ Խերանյանի տունը
- Շխոնց Միհրան բեմադրությունն ըստ Մ.Խերանյանի համանուն վիպակի
- «Մեր մեծերը» հաղորդումը նվիրված Մկրտիչ Խերանյանին
- Մկրտիչ Խերանյան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 27 մահեր
- 1970 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Հայ թարգմանիչներ
- Հայ մանկագիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ մանկավարժներ