Ռուբեն Զարյան
Ռուբեն Զարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1909 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1994[1] Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և թատերագետ |
Հաստատություն(ներ) | Հայպետհրատ, Խորհրդային գրականություն, Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Արվեստի պատմություն |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1936) |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Ռուբեն Վարոսի Զարյան (Ռուբեն Վարոսի Ղազանջյան, սեպտեմբերի 1, 1909, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1994[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային գրականագետ, թատերագետ, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ Արվեստագիտության դոկտոր (1962), պրոֆեսոր (1963), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938-1947 թթ. եղել է Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1941-1943 թթ.՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948-1958 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ, 1958 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն։ Զարյանը տպագրության է պատրաստել Գաբրիել Սունդուկյանի 1951-1961 թթ. ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Զարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանն ու դերասանական արվեստին։ Գրել է հուշագրություններ՝ հայ արվեստի և գրականության անվանի գործիչների մասին։ Աբովյանին, Նար-Դոսին, Վրթանես Փափազյանին, Հ․ Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է։ Զարյանի նախաձեռնությամբ ԳԱ արվեստի ինստիտուտում ստեղծվել է Շեքսպիրագիտական գրադարան (1964) և հայկակաև Շեքսպիրագիտության կենտրոն (1966)։ 1970 թվականից անդամ է Գերմանական Շեքսպիրյան ընկերության։ 1974 թվականից գրականության, արվեստի և ճարտարապետության ՀԽՍՀ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է։ Նրա մի շարք աշխատություններ լույս են տեսել ռուսաց և օտար լեզուներով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1939, 100 էջ։
- Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1940, 128 էջ։
- Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1954, 136 էջ։
- Պայքար ռուս դրամատուրգիայի համար հայ թատրոնում, Երևան, 1954, 172 էջ։
- Թատերական դիմանկարներ, գիրք 1, Երևան, 1956, 376 էջ։
- Սիրանույշ, Երևան, 1956, 348 էջ։
- Սիրանույշ (1857-1932), Երևան, 1957, 344 էջ։
- Ադամյան (արվեստը), Երևան, 1960, 415 էջ։
- Ադամյան (կյանքը), Երևան, 1961, 535 էջ։
- Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 304 էջ։
- Շեքսպիրը և հայերը, Երևան, 1967, 104 էջ։
- Հասմիկ, Երևան, 1970, 143 էջ։
- Վահրամ Փափազյան, Երևան, 1972, 158 էջ։
- Երբ վարագույրը բացվում է, Երևան, 1973, 231 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, 1974, 127 էջ։
- Շեքսպիրի հետ, Երևան, 1976, 248 էջ։
- Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 1, Երևան, 1979, 292 էջ։
- Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երևան, 1981, 326 էջ։
- Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, 536 էջ։
- Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, 548 էջ։
- Հուշապատում, գիրք 3, Երևան, 1981, 384 էջ։
- Փափազյան (հոդվածներ, հուշեր), Երևան, 1988, 232 էջ։
- Էջեր հայ թատրոնի պատմությունից (1860-1870), Երևան, 1989, 313 էջ։
- Յոթ դիմանկար (էջեր հայ թատրոնի պատմությունից), Երևան, 1992, 165 էջ։
- Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր I, Երևան, 1988, 544 էջ։
- Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր II, Երևան, 1990, 524 էջ։
- Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր III, Երևան, 2012, 528 էջ։
- Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր IV, Երևան, 2016, 544 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուբեն Զարյան Archived 2019-04-07 at the Wayback Machine.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 672)։ ![]() |
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- 1994 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Հայ թատերագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Արվեստագիտության դոկտորներ