Ալեքսանդր Տվարդովսկի
Ալեքսանդր Տվարդովսկի Александр Твардовский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8 (21), 1910[1][2] |
Ծննդավայր | Zagorye, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1971[3][1][4][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Վատուտինկի, Դեյոնովսկոե բնակավայր, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ |
Ժանրեր | պոեզիա, պոեմ և պատմվածք |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() |
Ալեքսանդր Տրիֆոնովիչ Տվարդովսկի (ռուս.՝ Александр Трифонович Твардовский, հունիսի 8 (21), 1910[1][2], Zagorye, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 18, 1971[3][1][4][…], Վատուտինկի, Դեյոնովսկոե բնակավայր, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ, հասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1939 թ. ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայական և գրականության ինստիտուտը։ Տվարդովսկիի վաղ շրջանի գործերի թեման գյուղացու ճակատագիրն է կոլեկտիվացման տարիներին։ Կոլեկտիվացման թեման առավել գեղարվեստականորեն է մարմնավորվել «Երկիր Մուրավիա» պոեմում։ Սովետական գյուղի մարդկանց բնավորության փոփոխություններն են արտացոլված «ճանապարհ», «Գյուղական ժամանակագրություն», «Զագորյե» ժողովածուներում։ 1939 - 1940 թթ. սովետա–ֆինլանդական պատերազմում Տվարդովսկին եղել է զինվորական թղթակից, որի արգասիքն են «Ֆինլանդիայի ձյուների մեջ» բանաստեղծությունների շարքը և «Կարելական պարանոցից» արձակ գրառումները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ճակատային թերթերում հրատարակել է բանաստեղծություններ և ակնարկներ։ Լայն ճանաչում է ստացել Տվարդովսկիի «Վասիլի Տյորկին» պոեմը, որի գլխավոր գործող անձը, հակառակ իր պարզամտության, իսկական հերոս է, ազատարար զինվորի բարոյական ուժը վեհանձնությունը և մարդասիրությունը մարմնավորող, հոգեպես հարուստ մարդ։ Տվարդովսկիի ետպատերազմյան ստեղծագործության կենտրոնում հայրենիքի և ժողովրդի պատմական ճակատագրերն են, ժողովրդի զոհերի ու սխրանքների մեծության գիտակցումը։ Լայն ընդգրկումով է գրված Տվարդովսկիի «Հեռաստանից հեռաստան» քնարահրապարակախոսական պոեմը, որը ճամփորդական օրագրից վերաճում է դարի որդու կրքոտ խոստովանության։ «Տյորկինը այն աշխարհում» պոեմում սուր երգիծանքով Տվարդովսկին ներկայացրել է, իր բառերով ասած, «մեր իրականության» բացասական գծերը։ Խոհական քնարերգության նմուշներ են նրա ուշ շրջանի ժողովածուները՝ «Բանաստեղծություններ՝ ծոցատետրից», «Այդ տարիների քնարերգությունից»։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մ․ Մարշակի, Ի․ Բունինի ստեղծագործության մասին Տվարդովսկիի հոդվածները, «Հոդվածներ ու գրառումներ գրականության մասին», «Միխայիլ Իսակովսկու պոեզիան» գրքերը։ Տվարդովսկիի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Տվարդովսկի եղել է «Новый мир» ամսագրի խմբագիր, ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար, գրողների եվրոպական միության փոխնախագահ, ՌՍՖՍՀ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ 19-րդ համագումարում ընտրվել է ՄՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 22-րդ համագումարում՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Ալեքսանդր Տվարդովսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոեմներ, Ե., Հայպետհրատ, 1951, 160 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Մկրտիչ Խերանյան, Խաչիկ Հրաչյան։ Բովանդակությունը՝ Երկու Մուձավիա; Ճամփեզրի տունը։
- Վասիլի Տյորկին (գիրք մարտիկի մասին, պոեմ), Ե. Հայպետհրատ, 1953, 287 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ա. Պողոսյան, նկարիչ՝ Օ, Վերեյսկի։
- Լենինը և վառարանի վարպետը (բալլադ), Ե., Հայպետհրատ, 1959, 11 էջ։ Թարգմ.՝ ռուս.:
- Հեռաստանից հեռաստան (պոեմ), Ե., Հայպետհրատ, 1961, 194 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ա. Պողոսյան։
- Լենինը և վառարանի վարպետը (բանաստեղծություն), Ե., Հայպետհրատ, 1970, 11 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Խաչիկ Հրաչյան, նկարիչ՝ Ա. Տոլստյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Твардовский Александр Трифонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հունիսի 21 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1971 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային խմբագիրներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով