Իոսեբ Գրիշաշվիլի
Իոսեբ Գրիշաշվիլի
վրաց.՝ იოსებ გრიგოლის ძე გრიშაშვილი
| |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 12 (24), 1889 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Վախճանվել է | օգոստոսի 3, 1965[2] (76 տարեկան) |
| Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Մթածմինդա |
| Մասնագիտություն | պատմաբան, բանաստեղծ, գրականության պատմաբան, գրականագետ, թարգմանիչ և գրող |
| Լեզու | վրացերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | «Վարդերի փունջ»,«Երևակայություն» |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
| Պարգևներ | |
Իոսեբ Գրիգորի Գրիշաշվիլի (իսկական ազգանունը՝ Մամուլաիշվիլի, ապրիլի 12 (24), 1889, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 3, 1965[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բանաստեղծ, գրականագետ։ Վրաստանի Ժողովրդական բանաստեղծ (1959)։ ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
«Վարդերի փունջ» (1906) և «Երևակայություն» (1907) բանաստեղծությունների առաջին ժողովածուներում տուրք է տվել մոդեռնիզմին։ Երկրում խորհրդային իշխանության հաստատումից հետո երգել է «վերածնված Վրաստանը»։ Բանաստեղծությունների միհատորյակի (1949) համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1950)։ Գրել է «Սայաթ-Նովա», «Հին Թբիլիսիի գրական բոհեման», Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, գրականության և թատրոնի, հայ-վրացական, ռուս-վրացական, վրաց-ուկրաինական գրական կապերի մասին աշխատություններ։ Մտերիմ է եղել Հովհաննես Թումանյանի հետ։ Վրացերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի պոեմները, «Գիքոր»-ը, Նաղաշ Հովնաթանի, Գուրգեն Մահարու և ուրիշ հայ գրողների ստեղծագործություններ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարապետյան Տ., Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, էջ 72—93։
- Ахумян Т., Лирика Иосиба Гришашвили, в его кн.; Литературные статьи и воспомина–ния, Е., 1966.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Гришашвили Иосиф Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսեբ Գրիշաշվիլի» հոդվածին։ |
| ||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 230)։ |
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1965 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի բանաստեղծներ
- Վրացի գրականագետներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Վրացի պատմաբաններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային գրականագետներ
- Վրացի հասարակական գործիչներ