Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Academy of Sciences of Georgia, Tbilisi.JPG
Տեսակգիտությունների ակադեմիա
Հիմնադրված է1941
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ՏեղագրությունԹիֆլիս
Կայքscience.org.ge
Կոորդինատներ: 41°42′11.000000101595″ հս․ լ. 44°47′27.000000098792″ ավ. ե. / 41.70305555558377364° հս․. լ. 44.79083333336077288° ավ. ե. / 41.70305555558377364; 44.79083333336077288
Georgian Academy of Sciences Վիքիպահեստում

Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա (ՎԳԱԱ) (վրաց.՝ საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემია)՝ մինչև 1990 թվականը կոչվել է Վրացական ԽՍՀ գիտությունների ակադեմիա։ Ակադեմիան համակարգում է գիտական հետազոտությունները Վրաստանում և զարգացնում է հարաբերություններ օտարերկրյա այլ պետությունների ակադեմիաների ու գիտական կենտրոնների հետ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրվել է 1941 թվականի փետրվարին։ Ակադեմիայի հիմնադիրներ են եղել Գեորգի Ախվլեդիանին (լեզվաբանություն), Իվանե Բերիթաշվիլին (ֆիզիոլոգիա), Առնոլդ Չիկոբավան (իբերո-կովկասյան լեզուներ), Գիորգի Չուբինաշվիլին (արվեստ), Սիմոն Ջանաշիան (պատմություն), Ալեքսանդր Ջանելիձեն (երկրաբանություն), Կոռնելի Կեկելիձեն (բանասիրություն), Նիկո Կեցխովելին (բուսաբանություն), Տարասի Կվարացխելիան (մերձարևադարձային մշակույթներ), Նիկո Մուսխելիշվիլին (մաթեմատիկա, մեխանիկա, ակադեմիայի առաջին նախագահը), Իլիա Վեկուան (մաթեմատիկա, ակադեմիայի երկրորդ նախագահը), Ակակի Շանիձեն (լեզվաբանություն), Ալեքսանդր Թվալչրելիձեն (հանքաբանություն), Դիմիտրի Ուզնաձեն (հոգեբանություն), Կիրիակ Զավրիևը (կառուցողական մեխանիկա) և Ֆիլիպ Զայցևը (կենդանաբանություն).

Ակադեմիայի հայտնի անդամներից են Էքվթիմե Թակաիշվիլին (պատմություն), Շալվա Նուցուբիձեն (փիլիսոփայություն), Գեորգի Ծերեթելին (արևելագիտություն), Սիմոն Կաուխչիշվիլին (դասական բանասիրություն), Կոնստանտինե Գամսախուրդիան (գրականություն), Գիորգի Մելիքիշվիլին (պատմություն), Նիկոլոզ Բերձենիշվիլին (պատմություն), Ռևազ Դոգոնաձեն (ֆիզիկա), Մալխազ Աբդուշելիշվիլին (մարդաբանություն), Գուրամ Մչեդլիձեն (պալեո-կենսաբանություն) և Լևան Չիլաշվիլին (հնէաբանություն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]