Գրիգոր Չալիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Չալիկյան
Գրիգոր Չալիկյան.jpg
Ծնվել էօգոստոսի 25, 1920(1920-08-25)
ԾննդավայրԻզմիր
Մահացել էհոկտեմբերի 11, 2004(2004-10-11) (84 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, գրող և ասմունքող

Գրիգոր Սարգսի Չալիկյան (ծնվել է օգոստոսի 25, 1920 թվականին, Իզմիր, Թուրքիա - 2004, հոկտեմբերի 11, Երևան), հայ խորհրդային դերասան, ռեժիսոր, բեմադրիչ, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ասմունքող։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Չալիկյանը 1932 թվականին Թուրքիայից ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է Աշտարակի (1940-1946 թվականներին), Երևանի պատանի հանդիսատեսի (1946-1953 թվականներին), Սունդուկյանի անվան (1953-1959 թվականներին) թատրոններում։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (ֆոնդային դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչ և գլխավոր ռեժիսոր)։ Հայկական ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Չալիկյանի ռադիոբեմադրություններից են՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ», «Նահապետը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Մուշեղ Գալշոյանի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» (1954 թվական), «Իմ սիրտը» (1958 թվական), «Խաղաղ ափեր» (1964 թվական) բանաստեղծությունների և «Սպիտակ կատու» (1981 թվական) պիեսների ժողովածուները։ Տարբեր թատրոններում բեմադրվել են Չալիկյանի «Երազիկ» (1957 թվական), «Մարսեցի փեսան» (1966 թվական), «Մենք, նրանք և մյուսները» (1970 թվական), «Հայր Տոնապետի մենախոսությունը» (1976 թվական), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980 թվական) և այլ պիեսներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաբախումներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 71 էջ:
  • Իմ սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1958, 90 էջ:
  • Խաղաղ ամպեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 102 էջ:
  • Պարույր Սևակի ու մի քիչ ել իմ մասին: ՀԳՄ հրատարակչություն, 2004, 167[1][2]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 660 CC-BY-SA-icon-80x15.png