Արտաշես Քալանթարյան
![]() |
|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1931 |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 23, 1991 (59 տարեկանում) |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս, դրամատուրգ, երգիծաբան և արձակագիր |
Լեզու | Հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Աշխատավայր | Սովետական Հայաստան, Երեկոյան Երևան և Գրական թերթ |
Կայք | kalantarian.org/artashes |
Արտաշես Քալանթարյան Վիքիքաղվածքում |
Արտաշես Քալանթարյան (սեպտեմբերի 16, 1931, Երևան - փետրվարի 23, 1991, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուտառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։
Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։ Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը և ժողովածուները։ Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գունավոր երազներ (պատմվածքներ), Երևան, 1962, 100 էջ:
- Խղճի գիշերային այցը, Երևան, 1965, 216 էջ:
- Պատմվածքներ: Աշխարհի ճանապարհներին, Երևան, 1967, 476 էջ:
- Մարաթոն (վեպ), Երևան, 1969, 344 էջ:
- Բացեք Ձեր աչքերը, Երևան, 1979, 388 էջ:
- Կատակերգություններ, Երևան, 1982, 224 էջ:
- Մի բուռ ծիծաղ, Երևան, 1984, 336 էջ:
- Շատ ժամանակակից սպանություն, Երևան, 1985:
- Խոստովանություն (վիպակներ), Երևան, 1987, 488 էջ:
- Ի՞նչու տրորեցիր ծաղիկները (պատմվածքներ), Երևան, 1988, 380 էջ:
- Քննություն (վեպ), Երևան, 1989, 352 էջ:
- Իսկ դո՞ւք որտեղ էիք (վեպ), Երևան, 1990, 628 էջ:
- Մարաթոն (վեպ), Երևան, 1993, 344 էջ:
- Հանրապետության օրինակելի քաղաքացին, Սիեթլ, 2001, 84 էջ:
- Իմ տունը քո տունն է (ընտիր երկեր), Երևան, 2007, 356 էջ:
- Գունավոր երազներ, Երևան, 2011, 280 էջ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երևան, 1987:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003:
- Ով ով է /Հայեր: Կենսագրական հանրագիտարան/, հատ. 2, Երևան, 2007:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտաշես Քալանթարյան - Գրողի կայքը
- Արտաշես Քալանթարյան - AV Production
- «Արտաշես Քալանթարյանն ապացուցել է, որ իրեն «ալիբի» պետք չէ»
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1991 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ արձակագիրներ
- Հայ դրամատուրգներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ լրագրողներ
- Հայ երգիծաբաններ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ