Ասլան աղա
Ասլան աղա, հայ ժողովրդական վիպերգ։ Ունի հին հավատալիքների և միջնադարյան կենսահայեցողության դրոշմ։ Ասլան աղան իմանալով մի աղքատի մահվան մասին, վրդովվում, մենամարտի է հրավիրում Գաբրիել հրեշտակապետին, բայց պարտվում է և ծանր հիվանդանում։ Հոգեառն ուզում է նրա կամ դրա փոխարեն հարազատներից մեկի հոգին։ Հայրն ու մայրը չեն համաձայնում, պատրաստակամություն է հայտնում կինը՝ Մարգարիտը։ Աստված սիրո այդ անձնազոհության համար երկար կյանք է տալիս երկուսին էլ։ Ասլան աղան «իդեալական տիրակալի» կերպար է, «ժողովրդի պաշտպան», որի համար էլ ժողովուրդը սիրում է նրան։ Վիպերգը արժեքավոր գեղարվեստական ստեղծագործություն է, երգվել է ամբողջովին կամ հատվածաբար, ունի տարբերակներ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովսեփյան Գ., Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից, Թ., 1892։
- Ընտիր էջեր հայ գրականության, Ե., 1946։
- Աբեղյան Մ., Երկ., հ. 1, Ե., 1966։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 564)։ ![]() |