Առաքել Սյունեցի
| Առաքել Սյունեցի | |
![]() | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ավազանի անունը | Առաքել արքեպիսկոպոս Սյունեցի |
| Եկեղեցի | |
| Տիտղոս | Սյունիքի մետրոպոլիտ |
| Կառավարման սկիզբ | 1407 |
| Կառավարման ավարտ | 1425 |
| Ծնվել է | 1350 |
| Մահացել է | 1425 |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Տաթևի համալսարան |
| Հոգևոր աստիճան | արքեպիսկոպոս |
Առաքել Սյունեցի (գրաբ.՝ [Առաքել Սիւնեցի] error: {{lang}}: unrecognized region: hy for code: old (help), մոտ 1350[1][2] - 1425[1][2]), հայ վարդապետ, եկեղեցական գործիչ, արքեպիսկոպոս, Սյունյաց մետրոպոլիտ (1407-1425), Տաթևի վանքի վանահայր, մատենագիր, տաղասաց, ծաղկող, տաղասաց, փիլիսոփա, քերական, երաժշտության տեսաբան[3]։
Գրիգոր Տաթևացու քրոջ որդին[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունը ստացել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն և իր մորեղբայր[3] Գրիգոր Տաթևացուն։ 1407 թվականից Սյունյաց մետրոպոլիտն էր։ Մեծապես նպաստել է Տաթևի գիտական-լուսավորական կենտրոնի բարգավաճմանը։ 1407 թվականին Առաքել Սյունեցին ծաղկել է իր եղբոր՝ նահատակ Բարսեղ քահանայի գրած ավետարանը[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաքել Սյունեցու ստեղծագործությունը գաղափարական տեսակետից բարդ և հակասական է։ Նա անհրաժեշտ է համարել հայ ժողովրդի ազգային ավանդներն ու լուսավորչական դավանանքն անաղարտ պահելը, բայց և իր երկերում արտացոլել է քրիստոնեական դավանանքի նկատմամբ այն թերահավատությունը, որ ծլարձակել էր իրականության մեջ։ Առաքել Սյունեցու գեղարվեստական լավագույն գործը «Ադամգիրք»-ն է (1403 թվական, վերահրատարակվել է 1799 թվականին), որը պարունակում է երեք պոեմ։ Հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Առաքել Սյունեցու քնարերգությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքն է։ «Ադամգիրք»–ը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։
Այդ երկին սերտ աղերսվում է «Դրախտագիրք»-ը։ Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը Առաքել Սյունեցին ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը։ Հակադիր պատկերների զուգորդմամբ ձգտում է սեր արթնացնել բարու և արգահատանք՝ մեղքի նկատմամբ։ Առաքել Սյունեցին գործածել է ժողովրդական բառաձևեր, տաղաչափական հնարանքներ։ Նա ակրոստիքոսի վարպետ էր։ Փիլիսոփայության մեջ շեշտված է կրոնա-իդեալիստական կողմը. գտնում էր, որ առանց Աստծո գաղափարի փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ։ Դա նահանջ էր Տաթևի դպրոցի աշխարհիկ գիտա–փիլիսոփայական առաջավոր դիրքերից։ Իմացաբանության մեջ Առաքել Սյունեցին պաշտպանել է Տաթևի դպրոցի զարգացրած առաջադեմ նոմինալիստական և սենսուալիստական գաղփարները։ Ըստ Առաքել Սյունեցու, աշխարհի ճանաչումն առանց զգայարանների հնարավոր չէ։
Առաքել Սյունեցին զբաղվել է նաև երաժշտության տեսության հարցերով։ Նրա «Ադամգիրք»-ը հորինվածքով դրամատիկական երկ է, որը, ենթադրվում է, ունեցել է երաժշտական ձևավորում, ներկայացվել որպես միստերիա։ Նրանից մեզ հասած հոգևոր տաղերը երաժշտական առումով վերջնականապես ուսումնասիրված չեն։
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարք և Ներբողեան Ս․ Աթանագինեայ,
- Տեսությիւն բանիցն Դաւթի անյաղթի թէ ամենայն չար տանջելի,
- Լուծմունք սահմանաց Դաւթի,
- Սահմանադրությիւն դաստիարակութեան նորածնեալ մանկանց, որք հրաւիրելոց են յաստիճան քահանայութեան,
- Պատմութիւն չարչարանաց Ս․ Գրիգոր Լուսաւորչի,
- Պատմութիւն Ներսիսի մեծի,
- Գովասանութիւն Սաղմոսաց Դաւթի,
- Տաղ ձեռնադրութեան,
- Աղօթք ոտնլուայի,
- Յիշատակարան ի վերայ Աստուածաշունց գրոց,
- Վեցօրէից Արարչութեան և ուրիշ այլ տաղեր[3]։
Առաքել Սյունեցու գլուխգործոցն է՝ Ադամագիրքը (Կողգիրք), որը ունի 1740 տուն ոտոնավոր և գրվել է 1401-1402 թվականներին։ Տառերի սկզբնատառերը հոդում են իր անունը[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լուծումն, յաղագս Սահմանացս Դաւթի Անյաղթի...», Մադրաս, 1797 թ. (Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց»-ի հետ),
- «Ադամգիրք», Վենետիկ, 1907 թ.,
- «Դրախտագիրք», Վենետիկ, 1956 թ.։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1962, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 211.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գիրք երաժշտական», Գրիգոր Գապասաքալյան, Կոստանդնուպոլիս, 1803 թ.,
- «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901 թ., էջ 126.,
- «Առաքել Սյունեցի և իր քերթվածները», Մկրտիչ Պոտուրյան, Վենետիկ, 1914 թ.։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 533)։ |
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Սյունեցի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Սյունեցի» հոդվածին։ |
| ||||||||||||
