Զապել Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Զապել Եսայան
Զապէլ Եսայեան.jpg
Ծնվել է փետրվարի 4, 1878({{padleft:1878|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:4|2|0}})
Ծննդավայր Սկյուտար, Կոստանդնուպոլիս,
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Վախճանվել է 1943
Վախճանի վայր վայրը՝ անհայտ
Մասնագիտություն հայ գրող, թարգմանիչ,հրապարակագիր
Լեզու հայերեն, ֆրանսերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Կրթություն Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայությանդասընթացներին
Ալմա մատեր Փարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ


Վեպեր

Երկեր

Վիպակներ

Ամուսին(ներ) Տիգրան Եսայան
Զավակներ Սոֆի, Հրանտ
Zabel Yesayan signature.jpg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Աշխատությունները Վիքիդարանում
Zabel Yesayan Վիքիպահեստում

Զապել Մկրտչի Եսայան (Հովհաննիսյան) (փետրվարի 4, 1878, Կ.Պոլիս, Սկյուտար - 1943), հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր։

Կենսագրություն[խմբագրել]

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ 1892 թվականին ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը, Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895 թվականին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։ Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։ Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։ 1915-ին խույս տալով ձեռբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։ 1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։ 1926 թվականին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։ 1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։

Զապել Եսայան.jpg
Yesayan-zabel.jpg

Մեջբերումներ Զապել Եսայանից[խմբագրել]

Aquote1.png Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը։ Aquote2.png


Գրականություն[խմբագրել]

  • Սևակ Արզումանյան, Զապել Եսայան (կյանքը և գործը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1965, 296 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (հատորում զետեղված է «Զապել Եսայան» գլուխը, որը գրել է Ս. Արզումանյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։
  • Գասպարյան Դ., Փակ դռների գաղտնիքը, Գասպարյան Դ., Երևան, 1994։

Երկեր[խմբագրել]

  • Երկեր, Ե., 1959։
  • Նամակներ (1895-1935), Ե., 1977։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են