Տիգրան Եսայան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Եսայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Եսայան | |
---|---|
Ծնվել է | հունվար 1874[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1921[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ամուսին | Զապել Եսայան |
Տիգրան Եսայան (հունվար 1874[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 10, 1921[1], Փարիզ, Ֆրանսիա[1]), հայ նկարիչ։
Զապել Եսայանի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով Ժան Պոլ Լորանին, սովորել Ժյուլիան ակադեմիայում։
Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ։ Ստամբուլ» (1902-1905), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» (1919), «Փողոց Փարիզում» (1910-1921)։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների։
Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» (Արշակ Չոպանյան), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)՝ Միհրան ծածկանունով։
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1935 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Մի քանի տասնյակ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
1900 թվականին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։
- Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 305.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 523)։ |