Ժան Պոլ Լորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Պոլ Լորան
ֆր.՝ Jean-Paul Laurens
Jean-Paul Laurens, 1878.JPG
Ծնվել էմարտի 28, 1838(1838-03-28)[1][2][3]
ԾննդավայրՖուրկվո
Վախճանվել էմարտի 23, 1921(1921-03-23)[4][1][2][5][6] (82 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ոճակադեմիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Excommunication of Robert the Pious, The Suicide of Cato the Younger, Saint John Chrysostom and the Empress Eudoxia, The Death of Tiberius և The hostages
ՈւսուցիչԼեոն Կոնիե և Alexandre Bida
ԱշակերտներԷդմունդ Դյուլակ, Անրի Մարտին, Ամելի Բորի-Սորել, Անրի Մորե, José Mange, John Recknagel, Augusta Dohlmann, Jean Alexandru Steriadi, Jean Souverbie, Ժան-Պիեռ Լորան, Թոմաս Հարթ Բենթոն, Պոլ Ալբերտ Լորան, Albert Fourié, Rokuzan Ogiwara[7], Bernard Karfiol, Nicolae Brana և Raymond Allègre
ԱնդամակցությունԹագավորական գեղարվեստական ակադեմիա
ԶավակներԺան-Պիեռ Լորան և Պոլ Ալբերտ Լորան
Jean-Paul Laurens Վիքիպահեստում

Ժան Պոլ Լորան (ֆր.՝ Jean-Paul Laurens, մարտի 28, 1838(1838-03-28)[1][2][3], Ֆուրկվո - մարտի 23, 1921(1921-03-23)[4][1][2][5][6], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, մոնումենտալիստ, քանդակագործ, գծանկարիչ, նկարազարդող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Լորան սովորել է գեղանկարչություն Թուլուզի արվեստի դպրոցում, այնուհետև սովորում է Փարիզում՝ նկարիչ Լեոն Կոնյեյի մոտ: Բազմիցս մասնակցել է փարիզյան ցուցահանդոսներին: 1879 թվականին նրա «Կարկասոնի բանտարկյալների ազատ արձակումը» նկարը արժանացավ պատվավոր մեդալի: 1864 թվականից սկսած Լորանը նկարել է հիմնականում պատմական թեմաներով, նախընտրել է ցուցադրել մի շարք ողբերգական և նույնիսկ անցյալի սարսափելի իրադարձություններ: Պատկերը սովորաբար ներկայացրել է մութ ու ծանր երանգների մեջ: Ֆրանսիայի կառավարության պատվերով նկարիչը Փարիզի Պանթեոնի համար նկարել է երկու կտավ, նվիրված Սուրբ Ժենևեվային՝ «Սուրբ Ժենևեվաան մահվան մահճում» և «Սուրբ Ժենևեվան դագաղում»: Նկարել է նաև Օդեոնի թատրոնի առաստաղը և Թուլուզի կապիտոլի ներքին ինտերիերը: Բացի պատմական նկարներից Լորանը հաջողությամբ նկարում էր դիմանկարներ: Նաև պատկերազարդում էր պատմաբան Օգյուստեն Թյերիի աշխատանքները: Ժան Պոլ Լորանը 1891 թվականից Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի անդամ էր: Դասավանդել է Ժյուլիանի ակադեմիայում: Նրա աշակերտների թվում էր՝ հայտնի ճապոնացի դիմանկարիչ Սոտարո Յասույին, գերմանացի և իզրայելացի գծանկարիչ, նկարիչ, էքսպրեսիոնիստ Հակոբ Շտեյնհարդտին, լեհ Ստանիսլավ Րեյխան, ֆրանսիացի Րենե Պոլ Շտուցենբերգերը, շվեդ Ռիչարդ Բերգը, Վիլյամ Սմեդլին Ամերիկայից: Ռուս նկարիչներից Ժան Պոլ Լորանայի մոտ սովորել են Լեոն Բակստը, Եվգենի Լանսերեն, Պյոտր Կոնչալովսկին, Իվան Պարխոմենկոն:

Ընտրված կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կատոնի մահը"
  • «Տիբերիոսի մահը Tiberius '
  • «Համլետ»
  • «Քրիստոսը և մահվան հրեշտակը»
  • «Անապատում աղաղակող ձայն»
  • «Հռոմի Պապ Ֆորմոզ և Սթիվեն VII» (1870)
  • «Սուրբ Բրունո» (1874)
  • «Արգելք»
  • «Մաքսիմիլիանոյի վերջին պահերը» (1882 թ.)
  • «Ուրբանոս VI վրեժը» (1886)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]