Թոմաս Հարտ Բենտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Հարտ Բենտոն
անգլ.՝ Thomas Hart Benton
Tom benton.jpg
Ծնվել էապրիլի 15, 1889(1889-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրNeosho, Միսսուրի, ԱՄՆ[4]
Վախճանվել էհունվարի 19, 1975(1975-01-19)[5][6][7][…] (85 տարեկան)
Մահվան վայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[8]
ԿրթությունՉիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց, Ժյուլիանի ակադեմիա և Kansas City Art Institute?
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, նկարիչ, muralist, կոմիքսների հեղինակ, վիմագրող, գծանկարիչ, ուսուցիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, քանդակագործ, դիզայներ և գծագրող
ՈճRegionalism?[9]
Ժանրկենցաղային ժանր[9] և social-artistic project?[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAmerica Today?
ՈւսուցիչԺան Պոլ Լորան
ԱշակերտներKenneth Riley?
ՊարգևներԳոլդեն Փլեյթ մրցանակ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՀայրMaecenas Eason Benton?
ԱմուսինRita Piacenza Benton?
Thomas Hart Benton Վիքիպահեստում

Թոմաս Հարտ Բենտոն (անգլ.՝ Thomas Hart Benton; ապրիլի 15, 1889(1889-04-15)[1][2][3][…], Neosho, Միսսուրի, ԱՄՆ[4] - հունվարի 19, 1975(1975-01-19)[5][6][7][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ։ Ջոն Ստյուարտ Քերրիր և Գրանդ Վուդի հետ մեկտեղ ամերիկյան ռիջիոնալիզմի և մուրալիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Բենտոնը ծնվել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պատգամավորի և փաստաբանի հարուստ ընտանիքում, պապը (նույնպես՝ Թոմաս Հարտ Բենտոն) եղել է ԱՄՆ սենատոր։ Ապագա նկարչի մանկությունն անցել է ինչպես Միսսուրիում, այնպես էլ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում։

Բենտոնը ընտրել է նկարչությունը հակառակ հոր ծրագրերին, որը ցանկացել է, որ որդին ունենա քաղաքական կարիերա։ Մայրն աջակցել է որդուն թե՛ ֆինանսապես, և թե՛ բարոյապես, որպեսզի Թոմասը կարողանա արվեստով զբաղվել։ Արդեն պատանի հասակում համագործակցել է «Joplin American (Միսսուրի)» թերթի հետ՝ թերթի համար ծաղրանկարներ և կոմիքսներ նկարելով։ 1907 թվականին Բոնտոննն ընդունվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտ, իսկ 1909 թվականին մեկնում Փարիզ, որտեղ սովորում է Ժյուլիանի ակադեմիայում։ Փարիզում Բենտոնը ծանոթանում է ամերիկացի և մեքսիկացի որոշ նկարիչների հետ, որոնց թվում էին Դիեգո Ռիվերան և նկարչությունում սինխրոնիզմի ներկայացուցիչ՝ Ստենտոն Մաքդոնալդ-Ռայթը։ Ռայթի ազդեցությամբ Բենտոնի ստեղծագործություններում զգացվում են նաև սինխրոմիզմի տարրեր։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Пример защитного камуфляжа корабля S.S. Alban работы Томаса Бентона

1912 թվականին Բենտոնը Եվրոպայում ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Նյու Յորք։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում և ուղարկվել Նորֆոլկ (Վիրջինիա նահանգ)։ Այնտեղ զբաղվել է ամերիկյան նավերի համար պաշտպանողական կոմուլյաժներ ստեղծելով։

Պատերազմի ավարտից հետո դասավանդել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա դպրոցում։ 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին նրա աշակերտների թվում է եղել Ջեքսոն Պոլլոքը։

1922 թվականի ամուսնացել է իտալացի ներգաղթյալ Ռիտա Պյաչենցուի հետ, որի հետ ապրել է գրեթե 53 տարի։ Ռիտան մահացել է ամուսնու մահից երկուսուկես ամիս անց։

1933 թվականին Չիկագոյում «Զարգացման դարաշրջան» ցուցահանդեսի համար նրան հանձնարարվել է ստեղծել որմնանկարներ, որոնք կներկայացնեին Ինդիանա նահանգում։ Սակայն Բենտոնի աշխատանքը առաջացրել է մի շարք հարցեր։ Բենտոնը պատկրել էր ոչ միայն պետության սովորական կամ հայտնի մարդկանց, այլև Կու-կլուքս-կլանի ներկայացուցիչներին։

1934 թվականի դեկտեմբերի 24-ին Բենտոնը պատկերվել է «Time» ամսագրի առաջին գունային շապիկներից մեկի վրա։ Հրապարակվում է հոդված, որտեղ Գրանթ Վուդիի և Ջոն Սթյուարտ Քարիի հետ, ներկայացվում են, ինչպես ամերիկյան արվեստի նոր հերոսներ, իսկ ռեգիոնալիզմը նկարագրվում է որպես գեղարվեստական նշանակալի շարժում։

1935 թվականին Բենտոնին հանձնարարվել է ստեղծել մի շարք որմնանկարներ Միսսուրիի կապիտոլիումի համար Ջեֆերսոն Սիթիում։ «Միսսուրիի Սոցիալական պատմություն» կոչվող որմնանկարներն իրենցից ներկայացնում են 13 վահանակներ՝ Միսսուրիի նահանգի հիմնադրման և պատմության տեսարաններով։ Բնակություն է հաստատել Կանզաս Սիթիում, զբաղեցնելով ուսուցչի պաշտոնը արվեստի ինստիտուտում։

80-ականների վերջին Քեն Բըրնսը Թոմաս Բենտոնի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Բենթոնն իր կտավներում պատկերել է տեսարաններ հասարակ ամերիկացիների առօրյա կյանքից, հաճախ իր հարազատ Միջին Արևմուտքից։ Հատկապես պայծառ գույներով է պատկերել գյուղական կյանքի նկարները, որոնք պատկերում են նախաինդուստրիալ դարաշրջանի առօրյան։ Նրա գործերը հաճախ արտացոլում են փոքր քաղաքի կյանքի մելամաղձությունը, հուսահատությունն ու գեղեցկությունը։ 1930-ական թվականների վերջին նա ստեղծել է իր ամենահայտնի աշխատանքներից մի քանիսը, այդ թվում՝ այլաբանական մերկ Պերսեֆոնին։ Պատկերազարդել է Մարկ Տվենի և Ջոն Ստայնբեքի վեպերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]