Էդմունդ Դյուլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Դյուլակ
Տեսակմարդ

Էդմունդ Դյուլակ (անգլ.՝ Edmund Dulac, հոկտեմբերի 22, 1882(1882-10-22)[4][5][1][…], Թուլուզ[6] - մայիսի 25, 1953(1953-05-25)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի սկզբի ֆրանսիացի և անգլիացի մեծագույն նկարիչ-պատկերազարդողներից մեկը, փոստային գրաֆիկայի ոլորտի փորձարար։ Վիկտորիանական հեքիաթային գեղանկարչության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդ Դյուլակը ծնվել է 1882 թվականին, թուլուզյան բուրժուայի ընտանիքում, որը խորթ չէր արվեստին։ Նրա հայրը մասնագիտությամբ մադահագործ էր, զբաղվում էր հին նկարների վերականգնմամբ, իսկ նրա քեռին հետաքրքրված էր արևելյան արվեստի ստեղծագործություններով` ճապոնական փորագրությամբ, պարսկական և հնդկական մանրանկարչությամբ։ Էդմունդը սկսել է նկարել շատ վաղ տարիքից։ Նրա դպրոցական տարիներն անցել են Թուլուզի ոչ մեծ լիցեյներից մեկում։

1899 թվականին ստանալով բակալավրի աստիճան` Դյուլակն ընդունվել է Թուլուզի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ Միաժամանակ նա դասախոսությունների էր հաճախում Թուլուզի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ ստացել է մեծաթիվ մրցանակներ 1990 թվականի ընթացքում։ Այս հաջողությունը նրան ստիպել է թողնել համալսարանը և ամբողջությամբ նվիրել իրեն ակադեմիայի ուսմանը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Ժան Պոլ Լորանը։ Ավարտելով ակադեմիան` Էդմունդ Դյուլակը աշխատել է ծրագրերի նկարարազարդման և այդպիսի տպագիր հրատարակչություններում, ինչպիսիք են L’Effort, Le Télégramme և L'Âme latine հրատարակչությունները։

Մի քանի տարի ուսումը Փարիզում շարունակելուց հետո նա 1905 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ 1912 թվականին փետրվարի 17-ին նա ստացել է բրիտանական քաղաքացիություն[7]։

Գեղարվեստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդ Դյուլակի առաջին աշխատանքը Լոնդոնում դարձել է Բրոնտե քույրերի երկերի լիակատար ժողովածուի` 60 նկարազարդումներից կազմված շարքը, որը պատվիրել էր գրքավաճառ և հրատարակիչ Ժոզեֆ Դենտը։ Այս պատվերը վկայություն էր 22-ամյա նկարչի բարձր մակարդակի մասին։ Նրա աշխատանքը գրավել է Լեսթեր պատկերասրահի ուշադրությունը, որը նրան պատվիրել է նկարազարդել հեքիաթների «Հազար ու մի գիշեր» ժողովածուն։ Երիտասարդ նկարչի գունագեղ պատկերազարդերով այս ժողովածուն տպագրվել է Մեծ Բրիտանիայում, 1907 թվականին։

Դյուլակը թողել է կանացի կերպարների մի ամբողջ պատկերասրահ։ Օրինակ, համագործակցելով Ուոլթ Դիսնեյի հետ, նա մասնակցել է Սպիտակաձյունիկի կերպարի մշակման աշխատանքներին։ Բայց նրա ամենահայտնի ստեղծագործությունը համարվում է Բուդուր արքայադստեր կերպարը[8]։

Պուշկինի «Հեքիաթ Սալթան ցարի մասին» անգլերեն թարգմանությունը պատկերազարդելիս նկարիչը, չնայած գրական բնօրինակ ստեղծագործության սյուժեին, թագուհուն և նրա որդուն պատկերել է ոչ թե տակառի, այլ` առագաստանավի մեջ[8][9]։

Փոստային գծանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը հեշտությամբ կարող էր մի ժանրից անցնել մյուսին։ Շատ հաջող էր նրա աշխատանքը փոստային գծանկարչության ոլորտում։ Նա եղել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ստանդարտ դրոշմանիշների շատ շարքերի և տարբեր տարիների տասնյակ բացիկների հեղինակ։

Դուլակի ստեղծած Մեծ Բրիտանիայի փոստային մանրապատկերները հետևյալն են[10]

  • նամականիշներ Ջորջ VI-ի թագադրման առթիվ (1937),
  • հաջորդ ստանդարտ թողարկումները և թագավորի դիմանկարը 1937 թվականի նամականիշների վրա,
  • նամականիշներ` նվիրված Լոնդոնի Օլիմպիական խաղերին (1948),
  • նամականիշներ Լոնդոնում կայացած առաջին Համաշխարհային ցուցահանդեսի հարյուրամյակի առթիվ (1951)։

Ավանդական մեդալային արվեստի ոգով պատկերված միապետների պրոֆիլային դիմանկարները, զուսպ բուսական զարդարանքը, հնաոճ իրերի համաչափությունը Դյուլակի նամականիշները դարձրել են լավագույններից` փոստային մանրանկարչության մեջ։

Մեծ Բրիտանիայի համար նամականիշներ ստեղծելով՝ նա փորձում էր հետևել բրիտանական ազգային ավանդույթներին, իսկ ֆրանսիական փոստային նշաններ մշակելիս նա նույն բծախնդրությամբ փորձում էր պահպանել փոստային ձևավորման «ֆրանսիական» գիծը։ Նրան պատկանում է «Ավելորդ մարգարիտ» դրոշմանիշը, որի վրա պատկերված է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։

1942 թվականին Դուլակը գեներալ Շառլ դը Գոլի խնդրանքով պատրաստել ֆրանսիական դրոշմանիշի նախագիծ, որի վերջնական տարբերակը հաստատվել է 1944 թվականին։ Շարքը տպագրվել է Անգլիայում և լույս է տեսել 1945 թվականին։ Ստեղծողի պատվին, ֆրանսիական նամականիշների այս տեսակը կոչվել է «Դյուլակի Մարիաննա» (Marianne de Dulac):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Edmond later Edmund Dulac // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00055230
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #119451670 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. White C. Edmund Dulac. — Studio Vista, 1976. — P. 52.(անգլ.)
  8. 8,0 8,1 Дьяченко А. «Пушкиниана мистера Дюлака». Арт кафе. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)
  9. Дьяченко А. (2010 թ․ հոկտեմբերի 8). «Этого ли хотел царь Салтан?». Слово не воробей. Обсуждения. Андрей Дьяченко; Мой мир Mail.Ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  10. Давыдов П. Г. (2009 թ․ հոկտեմբերի 25). «Дюлак, Эдмон». Знаменитые люди: Персоналии почты и филателии. Смоленск: Мир м@рок; Союз филателистов России. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дьяченко А. «Лишняя жемчужина» Эдмунда Дюлака // Филателия. — 1992. — № 4. — С. 60—61.