Ռիչարդ Բերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Բերգ
շվեդերեն՝ Johan Edvard Bergh
Swedish painter Richard Bergh.jpg
Ծնվել էդեկտեմբերի 28, 1858(1858-12-28)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[2]
Վախճանվել էհունվարի 29, 1919(1919-01-29)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրNacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[4]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչության ուսուցիչ և նկարիչ
Ոճսիմվոլիզմ[1]
Ժանրբնանկար և դիմապատկեր
Թեմաներդիմանկար
Ուշագրավ աշխատանքներԲանաստեղծ Գուստավ Ֆրյոդինգ, Ավարտվող օր և Էլլեն. նկարչի դուստրը
ՈւսուցիչԷդվարդ Պերսեուս և Ժան Պոլ Լորան
ԱշակերտներKaju von Koch?, Hilding Nyman?, Otto Johansson?, Helga Stenhammar? և Աստրիդ Վահլստեդտ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Պաշտոնթանգարանի տնօրեն
ԱնդամակցությունKonstnärsförbundet, Q10712940? և Opponenterna?
ՀայրJohan Edvard Bergh?[2]
ՄայրAmanda Helander?
ԱմուսինGerda Ingeborg Winkrans?
ԶավակներMaja Bergh Holtermann? և Kerstin Bergh-Bergman?
Commons-logo.svg Richard Bergh Վիքիպահեստում

Սվեն Ռիչարդ Բերգ (շվեդերեն՝ Johan Edvard Bergh, դեկտեմբերի 28, 1858(1858-12-28)[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[2] - հունվարի 29, 1919(1919-01-29)[1][2][3][…], Nacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ բնանկարիչ և դիմանկարիչ, արվեստագետ, մանկավարժ, Շվեդիայի ազգային թանգարանի տնօրեն (1915 թվականից)։ Թեև երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, չի տարվել իմպրեսիոնիզմով` նախընտրելով այնպիսի բնանկարիչների նատուրալիզմն, ինչպիսն է Ժյուլ Բաստիեն Լըպաժը։ Մերժել է նաև պլեներ բնանկարներ ստեղծելու գաղափարը[5]։ Բնանկարիչների շվեդական նոր դպրոցի հիմնադիր Յոհան Էդուարդ Բերգի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Բերգը ծնվել է արվեստագետներ Յոհան Էդվարդ Բերգի (1828-1880) և Ամանդա Հելանդերի (1825-1888) ընտանիքում։ 1881 թվականին ավարտելով Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան` մեկնել է Ֆրանսիա, որտեղ բնակություն է հաստատել Գրե-սյուր-Լուենի նկարիչների գաղութում։ Հետագայում եղել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայի ունկնդիր և Ժան Պոլ Լորանի ուսանողը։

Հետաքրքրություն է ցուցաբերել սիմվոլիզմի և հոգեբանության հանդեպ` դրանց մեթոդները և մոտեցումները օգտագործելով իր արվեստում։ Շուտով հայրենիքում իրեն դրսևորել է որպես տաղանդավոր դիմանկարիչ, իսկ բնանկարները կարևոր դեր են խաղացել շվեդական ռոմանտիկ նացիոնալիզմի զարգացման գործում։ 1880-ական թվականների Բերգի նկարները բնութագրվում են գերակշռող ռեալիզմով և ռոմանտիզմի տարրերով։ 1883 թվականին առաջին անգամ Բերգն իր նկարները ցուցադրել է Կոպենհագենի դանիական պետական արվեստի թանգարանում և Փարիզյան սալոնում[6] [7]:

Նրա վրձնին են պատկանում շվեդական մշակույթի, գիտության և քաղաքականության հայտնի գործիչների, այդ թվում Յուհան Ավգուստ Ստրինդբերգի, Եվա Բոնյեի, Էլլեն Քեյի, Գուստավ Ֆրյոդինգի, Կարլ Յալմարի Բրանտինգի և մյուսների դիմանկարները։

1893 թվականին Բերգը մի շարք համախոհների հետ միասին Վարբերգում հիմնադրեց նկարիչների գաղութ, որը հետագայում հիմք հանդիսացավ այսպես կոչված գեղարվեստի վարբերգյան դպրոցի ստեղծման համար, այնտեղ ստեղծելով մի շարք բնանկարներ (1893-1896)։ 1905 թվականից բնակվել է Ստոկհոլմում։ Արվեստի մասին մի քանի գրքերի հեղինակ է։ 1915 թվականի փետրվարից ղեկավարել է Շվեդիայի ազգային թանգարանը։

Բերգի աշխատանքները գտնվում են Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում[8], Շվեդիայի ազգային թանգարանում[9], Հյուսիսային երկրների թանգարանում[10], Ուփսալայի համալսարանական թանգարանում[11], Thiel պատկերասրահում, Մալմյոյի պատկերասրահում, Լիվրուստկամմարենում[12] և Վալդեմարսուդդեում[13]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի Սյոդրա Էնգբի բնակավայրի Richard Berghs väg փողոցն անվանվել է Բերգի պատվին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի հոկտեմբերի 31-ին արժանացել է honoris causa պատվավոր դոկտոր կոչման փիլիսոփայության բնագավառում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists (նիդերլ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 S Richard Bergh (швед.) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. Karl Wåhlin։ «S Richard Bergh»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է April 1, 2019 
  6. Georg Nordensvan։ «Johan Edward Bergh»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է April 1, 2019 
  7. «Amanda Josefina Amalia Helena Bergh Helander»։ Lexikonett amanda։ Վերցված է April 1, 2019 
  8. Göteborgs konstmuseum
  9. Nationalmuseum
  10. Nordiska museet
  11. «Uppsala universitetsbibliotek»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-23-ին։ Վերցված է 2019-07-07 
  12. Livrustkammarent
  13. Prins Eugens Waldemarsudde

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thorbjörn Lengborn; Ellen Key - Gerda och Richard Bergh, "Ellen Key-sällskapet" series, 1997, Ellen Key-sällsk, Linköping
  • Marie Näslund; "Konst är lif": Richard Berghs porträttmåleri under 1880-talet, 2002, Stockholms universitet, Konstvetenskapliga inst.
  • Bengt-Arne Person; Varbergsskolan: Richard Bergh, Nils Kreuger, Karl Nordström, "Böcker om konst" series, 1993, Signum. 91-87896-15-X
  • Birgitta Rapp; Richard Bergh - konstnär och kulturpolitiker 1890-1915, 1978, Rabén & Sjogren. 91-29-52741-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]