Դանիայի ազգային պատկերասրահ
Դանիայի ազգային պատկերասրահ | |
|---|---|
| Տեսակ | national gallery? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Կոպենհագեն |
| Կազմված է | The Royal Collection of Graphic Art? և Den Kongelige Afstøbningssamling? |
| Հասցե | Sølvgade 48-50, 1307 København K1307Sølvgade? (48-50) |
| Հիմնադրվել է | 1896 |
| Այցելուներ | 334 919 մարդ (2017)[1] |
| Տնօրեն | Astrid la Cour?[2] |
| 55°41′20.004″N 12°34′42.996″E / 55.68889000°N 12.57861000°E | |
| Կայք | smk.dk |
![]() | |
![]() | |
Դանիայի ազգային պատկերասրահ (դանիերեն՝ Statens Museum for Kunst, SMK), ազգային պատկերասրահ Դանիայում, գտնվում է Կոպենհագենի կենտրոնում[3]։
Թանգարանը հավաքում, գրանցում, պահպանում, հետազոտում և ուսումնասիրում է 14-րդ դարից մինչև մեր օրեր դանիական, ինչպես նաև օտարերկրյա արվեստի նմուշները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիայի ազգային պատկերասրահի հավաքածուի հենքը եղել է դանիական միապետերի արվեստի պալատը (դանիերեն՝ Kunstkammeret): Երբ գերմանացի Գերհարդ Մորելը 1750 թվականին դարձավ Ֆրեդերիկ V-ի Արվեստի պալատի պահապանը, նա թագավորին առաջարկեց ստեղծել նկարների առանձին հավաքածու։ Համոզված լինելու համար, որ իր հավաքածուն չի զիջում այլ թագավորական ընտանիքների և տեղական կոմսերի հավաքածուներին, թագավորը գնեց բազում իտալական, հոլանդական և գերմանական նկարներ։ Հավաքածուն համալրվեց նաև ֆլամանդական և հոլանդական արվեստի լավագույն նմուշներով։ Մորելի օրոք ձեռք բերվեց Անդրեա Մանտենյայի «Քրիստոսը որպես տառապանքի փրկիչ» կտավը։ Թագավորական արվեստի պատկերասրահը (Det Kongelige Billedgalleri) մինչև 1884 թվականը գտնվել է Քրիստիանսբորգ պալատում[4], մինչև 1896 թվականին թանգարանի բացմամբ ունեցավ նոր շենք[5]։
Այդ ժամանակից ի վեր մի շարք մեծ գնումներ արվեցին։ XIX դարում գերիշխում էր դանիացի արվեստագետների գործերը, ուստի թանգարանն ունի Դանիայի ոսկե դարաշրջանի անզուգական հավաքածու։ Երկրում ստեղծվում էին բարձր գեղարվեստական որակի գործեր, և 1754 թվականին ստեղծվեց Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան։

Վերջին տարիներին հավաքածուն համալրվել է նվիրատվություններով և երկարաժամկետ փոխառություններով։ 1928 թվականին թանգարանին է նվիրաբերվել Յոհանես Թամփսի վաղ ֆրանսիացի ժամանակակից նկարիչների կտավների հավաքածուն, որին հաջորդել է ֆրանսիական ավանդույթով քանդակների ու կտավների գնումը[6]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի նախնական շենքը նախագծել է դանիացի ճարտարապետ Վիլհելմ Դահլերուպը և Գ. Ե. Ու. Մյոլերը։ Շենքը կառուցվել է 1889-1896 թվականներին Իտալական Վերածննդի ճարտարապետական ոճով[7]։
Թանգարանի հետևի մասի ժամանակակից նոր ընդլայնումը նախագծել է ճարտարապետ Աննա Մարիա Ինդրիոն և Arkitektfirmaet C. F. Møller ճարտարապետական ընկերությունից Մադս Մյոլլերը։ 1998 թվականին թանգարանն ընդլայնվեց և այնտեղ տեղավորվեց ժամանակակից արվեստի հավաքածուն։ Երկու շինությունները միմյանց կապված են «Քանդակների փողոց» ապակեպատ ճեմուղով և թատրոնով[8]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն կազմում է գրեթե 9000 նկար և քանդակ, ինչպես նաև 240000 արվեստի գործեր թղթի վրա, հնագույն ժամանակների, միջին դարերի և Վերածննդի դարաշրջանի ավելի քան 2600 գիպսե ֆիգուրներ։ Թանգարանի հիմնական հավաքածուի գերակշիռ մասը Դանիայի թագավորների պալատների արվեստի գործերն են։
Հավաքածուում ներառված են՝
- Եվրոպական արվեստ 1300-1800 թվականներ
- Դանիական և սկանդինավյան արվեստ 1750-1900 թվականներ
- Ֆրանսիական արվեստ 1900-1930 թվականներ
- Դանիական և միջազգային արվեստ 1900 թվականից հետո
- Գրաֆիկական արվեստի թագավորական հավաքածու
- Թագավորական գիպսե հավաքածու
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անհայտ իսպանացի նկարիչ, Սուրբ Միքայելն ու վիշապը
- Դոնատո Բրամանտե, «Սուրբ Քրիստոֆերը», 1490
- Լուկաս Կրանախ Ավագ (1472-1553), «Խաչելություն»
- Ալբրեխտ Դյուրեր, «Միաեղջյուրի հափշտակում», 1516
- Լուկաս Կրանախ Ավագ, «Փարիզի դատավճիռ», 1527
- Ուիլհելմ Համերսհեյ, «Սուրբ Աննա փողոցից երևացող ասիական ընկերության շենքերը», 1902
- Հերալդ Սլոթ Մյոլլեր, «Դանիական բնանկար», 1891
- Ուիլհելմ Համերսհեյ, «Արտեմիս», 1893-1894
- Լուկաս Կրանախ Ավագ, «Վեներան ու կուպիդոնը. մեղրի գող», 1530
- Դիեգո Վելասկես, «Իզաբելլա Բուրբոն», 1630
- Լորենցո Բերնինի, Կամիլա Բարբադորի կիսանդրին, 1619
- Ամեդեո Մոդիլիանի, «Ալիս», 1915,
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Liste med besoegstal for statslige og statsanerkendte museer (2017)
- ↑ Steiwer L. Karrierespring (դան.) — 2023.
- ↑ «Visiting Information». SMK. Statens Museum for Kunst.
- ↑ Villadsen, Villads (1998). Statens Museum for Kunst 1827 - 1952. Gyldendal. էջ 13. ISBN 87-00-34756-6.
- ↑ Villadsen, Villads (1998). Statens Museum for Kunst 1827 - 1952. Gyldendal. էջ 100. ISBN 87-00-34756-6.
- ↑ Top, Marianne; Aagesen, Dorthe; Larsen, Berhit Anne. «Danish and International art after 1900». SMK. Statens Museum for Kunst.
- ↑ Villadsen, Villads (1998). Statens Museum for Kunst 1827 - 1952. Gyldendal. էջ 99. ISBN 87-00-34756-6.
- ↑ «National Gallery of Denmark - Extension». C. F Møller.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Gallery of Denmark website
- Copenhagen-Portal - Denmark's National Gallery Արխիվացված 2010-09-23 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||

