Անդրեա Մանտենյա
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Անդրեա Մանտենյա (իտալ.՝ Andrea Mantegna, 1431[1][2], Isola Mantegna, Պիացոլա սուլ Բրենտա, Պադովա, Վենետո, Իտալիա[1][3] - սեպտեմբերի 13, 1506[4][1][5][…], Մանտովա, Սրբազան Հռոմեական կայսրություն[6][7][1]), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ, Պադովայի դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է հոգեհոր՝ Ֆ. Սկվարչոնեի մոտ։ Կրել է Դոնատելլոյի, Անդրեա դել Կաստանյոյի և վենետիկյան գեղանկարչության ազդեցությունը։ Կրոնական կոմպոզիցիաներում Մանտենյան ներդրել է մարդկային անհատականության ուժն ու արժանապատվությունը հավաստող պաթոսով ներթափանցված հերոսական աշխարհազգացողությունը։ Պադուայի էրեմիտանի եկեղեցու Օվետարի կապելլայի որմնանկարներում (1449-1455) արդեն նկատելի են Մանտենյայի խիստ, արխիտեկտոնիկ կոմպոզիցիան, հատու կրճատումները։ Այս և հետագա աշխատանքներում (Վերոնայի Սան-Զենո Մաջորե եկեղեցու եռապատկերը, 1457-1459) կազմավորվել է թանկագին արծնի նման մետաղական փայլով շողշողացող գույների՝ Մանտենյաին բնորոշ գեղանկարչական եղանակը։
1460 թվականից Մանտենյան ապրել է Մանտուայում, Լոդովիկո Գոնզագայի պալատում։ Սան-Ջորջո դղյակի «Դելյի Մպոզիի սրահ»-ի որմնանկարներում (1474) Մանտենյան իրականացրել է ճարտարապետության և գեղանկարչության համադրումը՝ ձգտելով ինտերիերի տեսողական-տարածական ամբողջականության։ Հռոմեական անտիկ արվեստի խստաշունչ ոգով է տոգորված «Կեսարի հաղթարշավի» համար արված միագույն էսքիզաշարը (1485-1488, 1490-1492, Հեմպտոն Կորտ, Լոնդոն)։ Ուշ շրջանի գործերից են՝ «Պառնաս» (1497, Լուվր, Փարիզ), «Սամսոն և Դալիլա» (1500-ական թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։ Մանտենյաի գրաֆիկական աշխատանքները (7 փորագրություն պղնձի վրա՝ «Ծովային աստվածությունների մարտը», մոտ 1470) աչքի են ընկնում կերպարների մոնումենտալությամբ, ձևերի պլաստիկությամբ և նրբագեղությամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Սեբաստյան, 1480, Լուվրի թանգարան
- Քրիստոսը որպես Քավիչ
- Մեռած Քրիստոսը, 1480
- Մադոննա,1485
- Հոգեվարքը պարտեզում,1455
- Բակչանալ, գինի խմելու փառատոն
- Հուդիթ և Հողոփեռնես
- Տեսախցիկի մանրուքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 https://www.museabrugge.be/collection/work/id/2014_GRO0308_III
- 1 2 https://www.regione.veneto.it/static/www/ambiente-e-territorio/ParerePiazzolasulBrenta.pdf
- 1 2 https://en.wikisource.org/wiki/Catholic_Encyclopedia_(1913)/Andrea_Mantegna
- 1 2 3 4 5 6 7 8 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Мантенья Андреа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 Union List of Artist Names
- ↑ Jahrbuch der Königlich Preussischen Kunstsammlungen (գերմ.) // Jahrbuch der Königlich Preussischen Kunstsammlungen — Vol. 1883. — S. 49. — ISSN 1431-5955
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Մանտենյա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 242)։ |