Դոնատո Բրամանտե
Դոնատո Բրամանտե իտալերեն՝ Donato Bramante | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իտալերեն՝ Donato di Pascuccio d’Antonio |
Ծնվել է | 1444[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆերմինիանո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ |
Մահացել է | ապրիլի 11, 1514[1][4] |
Վախճանի վայր | Հռոմ, Պապական մարզ |
Ոճ(եր) | Բարձր վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Santa Maria Nuova?, Սան Սատիրո և Christ at the Column? |
![]() |
Դոնատո Բրամանտե (իտալերեն՝ Donato "Donnino" di Angelo di Pascuccio, 1444[1][2][3][…], Ֆերմինիանո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ - ապրիլի 11, 1514[1][4], Հռոմ, Պապական մարզ)[5], իտալացի ճարտարապետ, նկարիչ։ Ծնվելիս նրան տրվել է Դոնատո դե Պասկուչիո դ'Անտոնիո անունը[6]։ Հայտնի է նաև Բրամանտե Լաձարի անունով։ Նա Միլան ներմուծեց վերածննդի ճարտարապետության ոճը, իսկ Հռոմ՝ բարձր վերածննդի ճարտարապետության ոճը։ Դոնատո Բրամանտեի նախագծերի հիման վրա է կառուցվել Արևմուտքի քրիստոնյաների գլխավոր տաճարը՝ Սուրբ Պետրոսի բազիլիկը Վատիկանում (այդ գործում որոշակի ավանդ է ներդրել նաև իտալացի մեծահամբավ քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ Միքելանջելոն)։ Հռոմում Բրամանտեի կառուցած Սան Պիետրո ին Մոնտորիոն համարվում է բարձր վերածննդի սկիզբը։ Այդ սրբավայրը Հռոմի Հուլիոս Երկրորդ պապի պատվերով նա կառուցել է այն վայրում, որտեղ, ըստ ավանդության, խաչված է եղել Պետրոս առաքյալը։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրբինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնատո Բրամանտեն ծնվել է Իտալիայի Ֆերմինիանո կոմունայում՝ Ուրբինոյի մոտ։ Պատանեկությունն ու վաղ երիտասարդությունն անց է կացրել Ուրբինոյում, որտեղ էլ սկսել է իր կարիերան որպես նկարիչ՝ կրելով Պիերո դելլա Ֆրանչեսկայի և Լուչիանո Լաուրանայի ազդեցությունը։ Ուրբինոյում 1467 թվականին Լուչիանո Լաուրանան Դուկալե պալատին ավելացրել է կամարաշար և որոշ վերածննդյան տարրեր Ֆեդերիկո դա Մոնտեֆելտրոյի դուքսական պալատին (ենթադրվում է, որ Դոնատոն ևս մասնակցել է այդ աշխատանքներին)։ Բրամանտեի ճարտարապետական հմտությունները գերազանցել են նկարչականին։ Նրան հայտնի էին նկարիչներ Մելոցո դե Ֆորլին և Պիեռա Դելլա Ֆրանչեսկան, ովքեր հետաքրքրված էին հեռանկարի կանոններով և իտալացի նկարիչ Անդրեա Մանտենյայի նկարների պատրանքային առանձնահատկություններով։
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտ 1474 թվականին Դոնատո Բրամանտեն տեղափոխվել է Միլան՝ գոթական ճարտարապետության ավանդույթներ ունեցող քաղաք։ Միլանում Բրամանտեն կառուցել է եկեղեցիներ անտիկ ճարտարապետության ոճով։ Միլանի դուքսը՝ Լյուդովիկո Սֆորցան սկսած 1476 թվականից, նրան դարձրել է իր ճարտարապետը։ Նրա պատվերով Բրամանտեն ավարտել է Սան Սատիրոյի կառուցումը (1482–1486 թվականներ)։ Եկեղեցում կա ավանդատուն։ Դոնատո Բրամանտեն Միլանում կառուցել է նաև Սանտա Մարիա դելլա Գրացիե եկեղեցին (1492–1498 թվականներ)։ Վաղ շրջանի գործերը ներառում են Միլանի Սուրբ Ամբրոջիո վանքը, Պավիայի և Լենյանոյի մի շարք շինություններ։
Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1499 թվականին Դոնատո Բրամանտեն Հռոմում էր։ Այնտեղ նա ճանաչվեց Հռոմի Պապ Հուլիոս II-ի կողմից։ Արագոնի Ֆերդինանդի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի կամ հնարավոր է Հռոմի Պապ Հուլիոս II-ի համար, Բրամանտեն նախագծել է ներդաշնակ շենքերից մեկը, վերածննդի ճարտարապետության ոճով՝ Սան Պիետրո ին Մոնտորիո եկեղեցին, որը տեղակայված է Յանիկուլում բլրի լանջին։ 1503 թվականի նոյեմբերին Հուլիոս II-ը պատվիրեց Բրամանտեին կառուցել Սուրբ Պետրոսի տաճարը։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա աշխատանքներից են․
- Սան Սատիրո՝ ճարտարապետական հուշարձան Միլանում, որը կառուցվել է 1482-1486 թվականներին
- Սանտա Մարիա դելլա Գրացիե՝ եկեղեցի և Դոմինիկյան վանական համալիր Միլանում, որը կառուցվել է 1492–1498 թվականներին
- Սան Պիետրո ին Մոնտորիո՝ եկեղեցի Հռոմում, որը կառուցվել է 1502 թվականին
- Սանտա Մարիա դելա Պաչե՝ եկեղեցի Հռոմում, որը կառուցվել է 1504 թվականին
- Սուրբ Պետրոսի տաճար
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бартенев И. А. Зодчие итальянского Возрождения. — М., 1965.
- «Браманте»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Всеобщая история архитектуры. — Том 5. — М., 1967.
- Arnaldo Bruschi, Bramante architetto, Roma-Bari, 1969.
- Arnaldo Bruschi, Bramante, Laterza, 1973.
- Bramante milanese e l'architettura del Rinascimento lombardo , atti del seminario di studi a cura di Christoph L. Frommel; Luisa Giordano; Richard Schofield, Padova 2005
- E. H. Gombrich, Norma e forma. Studi sull'arte del Rinascimento, Torino, 1964
- Stefania Buganza, Qualche considerazione sui primordi di Bramante in Lombardia in "Nuovi Studi" 11, 2005.
- Horst Bredekamp, "La fabbrica di San Pietro. Il principio della distruzione pruduttiva", Torino, Einaudi, 2005
- Giorgio Vasari, Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori (1550)/Bramante da Urbino
- Simone Ferrari-Alberto Cottino, Forestieri a Milano. Riflessioni su Bramante e Leonardo alla corte di Ludovico il Moro, Busto Arsizio, Nomos, 2013.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bruschi A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1971. — Vol. 13.
- ↑ 2,0 2,1 Donato Bramante
- ↑ 3,0 3,1 Donato Bramante
- ↑ 4,0 4,1 4,2 BeWeB
- ↑ Davies Paul, Hemsoll David (1996)։ «Bramante, Donato»։ in Turner Jane։ The Dictionary of Art IV։ New York: Grove։ էջեր 642–653։ ISBN 9781884446009։ (subscription required (help))
- ↑ Forsyth Joseph (2001)։ Remarks on Antiquities, Arts, and Letters During an Excursion in Italy, in the Years 1802 and 1803։ University of Delaware Press։ էջ 289
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Donato Bramante Source Archived 2017-09-11 at the Wayback Machine. Information, Pictures & Documentaries about Donato.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոնատո Բրամանտե կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 554)։ ![]() |