Պլեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլեներ
տեսակարվեստի շարժում և painting technique?
ժանրիմպրեսիոնիզմ
Ծանոթագրություններ
 Painting en plein air Վիքիպահեստում

Պլեներ (ֆր.՝ Pleinair, բառացի՝ բաց օդ, բացօթյա), գեղանկարչության մեջ տերմին, որով նշվում է արևի լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։

Պլեներային գեղանկարչության որոշ տարրեր ի հայտ են եկել դեռևս Իտալիայի Վերածննդի և 12-րդ դարի գեղանկարիչների գործերում։ Սակայն, ըստ էության, պլեների սկզբունքները տարածում են գտել 19-րդ դարի առաջին կեսին (Ջոն Կոնստեբլը՝ Անգլիայում, Հ․ Այվազովսկին, Ա․ Ա․ Իվանովը՝ Ռուսաստանում

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեները ի հայտ է եկել 19-րդ դարի սկզբին՝ Անգլիայում, շնորհիվ Ջոն Կոնստեբլի և Ռիչարդ Պարկսու Բոնինգտոնի։ Պլեներիզմը նկարիչների համար գեղագիտական արժեք է դառնում, իսկ լույսն ու օդը ձեռք են բերում բացառիկ կարևության նշանակություն։ Այս տեխնիկան մեծ հաջողությամբ օգտագործվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստների կողմից։ Հենց այդ ժամանակ էլ պլեները՝ որպես տերմին, ստանում է լայնածավալ օգտագործում։ Այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Ժան Բատիստ Կամիլ Կորոն, Ժան Ֆրանսուա Միլլեն, Կամիլ Պիսսարոն, Պիեռ-Օգյուստ Ռենուարը և Կլոդ Մոնեն իրենց ներդրումն ունեցան պլեներային գեղանկարչություն մեջ։

19-րդ դարի կեսին պլեների ուղեցույցները Բարբիզոնյան դպրոցի (Թ․ Ռուսո, Ժ․ Դյուպրե, Ն․ Վ․ Դիաս, Շ․ Ֆ․ Դոբինյի) վարպետներն էին։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին պլեների սկզբունքներով են աշխատել Վ․ Դ․ Պոլենովը, Ի․ Ի․ Լևիտանը, Վ․ Ա․ Սերովը, Կ․ Ա․ Կորովինը, հայ գեղանկարիչներից՝ Ե․ Թադեոսյանը, Մ․ Սարյանը, Ս․ Առաքելյանը, Վ․ Մախոխյանը և ուրիշներ։

պլեների հանդեպ հետաքրքրությունը պահպանվում է նաև 20-րդ դարի գեղանկարչությունում։

Թեև պլեները գեղանկարչության մեջ հայտնի է եղել շատ վաղուց, բայց այն հիմնականում օգտագործվել է էսքիզների ստեղծման համար։ Սակայն Բարբիզոնյան դպրոցի նկարիչները և իմպրեսիոնիստները գեղանկարչական այս տեխնիկային նոր կյանք տվեցին։

Պլեներային գեղանկարչության սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպրեսիոնիզմը, ընդհանուր առմամբ, նկարչի պլեներային աշխատանքի վառ օրինակ է։ Հենց իմպրեսիոնիստները սկսեցին բաց երկնքի տակ նկարել` իրականացնելով պլեներներ։ Իմպրեսիոնիստ նկարիչները ջանում էին շրջակա միջավայրից եկող տպավորությունները հնարավորինս փոխանցել կտավներին։ Նրանք այդ նպատակին հասնելու համար հրաժարվեցին գեղանկարչության ակադեմիական սկզբունքներից` ստեղծելով իրենց հիանալի մեթոդը։ Պլեների էությունը լույսի, ստվերի արտացոլումն է պատկերի մակերևույթի վրա և այդ ամենից եկող արտաքին տպավորության փոխանցումն է գույների միջոցով։ Այս մեթոդը կտավի վրա ստեղծում է լույսի և օդի տարածականության զգացողություն։ Կլոդ Մանեն իր ստեղծագործության մասին ասել է. «Իմ արժանիքն այն է, որ ես պատկերել եմ անմիջապես բնությունից` փորձելով առավել անկայուն և փոփոխական երևույթներին իմ տպավորությունները փոխանցել»։

Պլեների հանդեպ հետաքրքրությունը պահպանվում է նաև 20-րդ դարի գեղանկարչության մեջ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շնորհիվ պլեների` ներկերը սկսեցին արտադրվել սրվակներով։ Մինչ այդ նկարիչներն ներկերը ստանում էին իրենց արվեստանոցներում։
  • Պլեներ եզրույթը (տերմինը) կապ ունի նաև երաժշտության, լուսանկարչության և թատրոնի հետ, երբ համերգները, ներկայացումները և ֆոտոսեսիաները կատարվում են բաց երկնքի տակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 329