Կարլ Բրանտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Բրանտինգ
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1][2] և individual applicant?[2]
Կրթություն՝ Ուփսալայի համալսարան[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող և խմբագիր
Դավանանք Շվեդիայի եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 23, 1860(1860-11-23)[3][4][5][…]
Ծննդավայր Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ[6][7][4][…]
Վախճանի օր փետրվարի 24, 1925(1925-02-24)[8][9][4][…] (64 տարեկան)
Վախճանի վայր Գուստավ Վազա, Ստոկհոլմ[3][2][10]
Թաղված Ադոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն[11]
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Lars Gabriel Branting?[12][2]
Մայր Emerentia Maria Charlotta af Georgii?[2]
Ամուսին Աննա Բրանտինգ[6][7][2]
Զավակներ Գեորգ Բրանտինգ[6][7][2] և Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ[6][7][2]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ

Կարլ Բրանտինգ (շվեդերեն՝ Karl Hjalmar Branting, նոյեմբերի 23, 1860(1860-11-23)[3][4][5][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ[6][7][4][…] - փետրվարի 24, 1925(1925-02-24)[8][9][4][…], Գուստավ Վազա, Ստոկհոլմ[3][2][10]), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի առաջին վարչապետը սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից։

Կենսագրություն և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանտինգը եղել է ուսուցչի որդի, սովորել է Ստոկհոլմի և Ուփսալայի համալսարաններում։ Մաթեմատիկական աստղագիտության ոլորտում կրթություն ստանալով՝ աշխատել Է Ստոկհոլմի աստղադիտարանում որպես ասիստենտ, սակայն թողել է գիտական ոուղին՝ լրագրող աշխատելու համար։ 1888 թվականին աստվածանարգության համար դատապարտվել է արմատական սոցիալիստ Աքսել Դանիելսոնի հոդվածի հրապարակման համար՝ հեղինակի հետ միասին երեք ամիս բանտում է անցկացրել։

1889 թվականին Ավգուստ Պալմի հետ դարձավ Շվեդիայի սոցիալ-դեմեկրատական կուսակցություն (ՇՍԴԿ) հիմնադիրներից մեկը և առաջատարը, այնուհետև՝ Աշխատանքային ինտերնացիոնալի նշանավոր գործիչ։ 1887-1917 թվականին (ընդմիջումով) «Social-Demokraten» թերթի գլխավոր խմբագիր։ 1896 թվականից Ռիքսդագի նախագահ։ 1907 թվականին ՇՍԴԿ Գործադիր կոմիտեի նախագահ։

1880 թվականներին օգնեց ռուս հեղափոխականերին։ Փետրվարյան հեղափոխությունից կարճ ժամանակ անց այցելել է Պետրոգրադ։ Թշնամաբար է ընդունել Հոկտեմբերյան մեծ սոցիալիստական հեղափոխությունը։

1920, 1921-1923 և 1924-1925 թվականներին եղել է վարչապետ։ ՇՍԴԿ-ի շնորհիվ ցանկանում էր բարեփոխումներ անցկացնել, պայքարում էր կուսակցության հեղափոխական թևի դեմ (Ավգուստ Պալմ, Կառլ Յալմար Դանիելսոն, Ցեթ Հյոգլունդ)։ Մասնակցություն է ունեցել Բեռնի ինտերնացիոնալի ստեղծման գործում։

Նորբելյան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրատինգի հուշարձան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]