Աննա Բրանտինգ
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1855[2][3][4][…] |
Ծննդավայր | Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5][4][6] |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1950[2][3][7] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Գուստավ Վազա, Շվեդիա[2][3] |
Գերեզման | Ադոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն[8] |
Մասնագիտություն | հեղինակ, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Svenska hem? և Tolfterna? |
Կուսակցություն | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Ամուսին | Կարլ Բրանտինգ[2][6][11][…] |
Զավակներ | Գեորգ Բրանտինգ[6][11][12], Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ[6][11][12], Վերա ֆոն Կրեմեր[11] և Հենրի ֆոն Կրեմեր |
![]() |
Աննա Բրանտինգ (շվեդերեն՝ Anna Matilda Charlotta Branting, նոյեմբերի 19, 1855[2][3][4][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5][4][6] - դեկտեմբերի 11, 1950[2][3][7], Գուստավ Վազա, Շվեդիա[2][3]), շվեդ լրագրող, գրող։ Երբեմն նա գրել է René կեղծանունով։
Եղել է Շվեդիայի վարչապետ Կարլ Յալմար Բրանտինգի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Բրանտինգը ոստիկանության տեսուչ Էրիկ Էդերինի և Շառլոթ Գուստավ Հոլմի դուստրն էր։ Նրա եղբայրներն էին գեոդեզիստ Էդվարդ Յադերինը և Svenska Dagbladet թերթի հիմնադիր Ակսել Յադերինը։ Ստոկհոլմի Statens normalskola դպրոցում սովորելուց հետո Աննան աշխատել է Tiden (1884–1885) ամսագրում՝ որպես թարգմանիչ, այնուհետև՝ 1886–1892, 1913–1917 թվականներին, Social-Demokraten և 1892–1909 թվականներին` Stockholms-Tidningen թերթերում[13]։ 1992 թվականից աշխատել է որպես թատերական քննադատ։ Իր ուրույն տեղն է ունեցել Թագավորական դրամատիկական թատրոնում[13]։ Աննա Բրանտինգը պատկանում էր կին լրագրողների այն սերունդին, ովքեր 1880-ականներին հասցրեցին իրենց դրսևորվել շվեդական մամուլում և մշտական պաշտոններ ստացան թերթերում և ամսագրերում։ Նա առաջին 14 կանանցից մեկն էր, ով դարձավ Publicistklubben ասոցիացիայի անդամ և նպատակ ուներ հասնել խոսքի և լրագրության ազատության։ Լրագրողական գործունեությունից բացի, Աննան 1893 թվականից գրել է գրքեր `վեպեր և պատմվածքներ կանանց ճակատագրի և ժամանակակից հասարակության մեջ նրանց խնդիրների մասին, նրա ստեղծագործություններում նկատելի էր այն միտքը, որ երբեմն մահը միակ ընտրությունն է, որ իրեն տալիս է հասարակությունը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1877 թվականին Աննան ամուսնացել է սպա Գուստավ Վիլհելմ Կրեմերի հետ և ունեցել դստերը` Վերային և որդուն` Անրիին։ Առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Աննան երկրորդ անգամ` 1884 թվականին, ամուսնացել է Կարլ Բրանտինգի հետ և ունեցել 1 որդի` Գևորգ և դուստր Սոնյա[14]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lena, en bok om fruntimmer af René, (René կեղծանվան ներքո, 1893)
- Sju martyrer. Berättelser från den husliga härden af René (1894)
- Staden. En sedeskildring ur stockholmslifvet, (René կեղծանվան ներքո, 1901)
- Romresan (1907)
- Kultur och alkohol : några ord i en viktig fråga (1902)
- Fåfänglighet. En bok (1910)
- Valérie. Roman (1912)
- Jungfrun går jägarspår: վեպ (1930)
- Min långa resa : boken om Hjalmar och mig (1945)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Landquist J. Anna M C Branting (f. Jäderin) — P. 39.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Swedish death index
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Klara kyrkoarkiv, Dopböcker över äkta barn, SE/SSA/0010/C I b/9 (1851-1861), bildid: C0056125_00102 — P. 114.
- ↑ 5,0 5,1 5,2 Rotemansarkivet
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 7,0 7,1 7,2 Anna Mathilda Charlotta Branting 1855-11-19 — 1950-12-11 Journalist, författare, kritiker
- ↑ Gravstensinventeringen — Sveriges släktforskarförbund.
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Jensen E. M. Anna Mathilda Charlotta Branting — KVINFO, 1993.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 12,0 12,1 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 13,0 13,1 Berger, Margareta, Pennskaft: kvinnliga journalister i svensk dagspress 1690-1975 [Penholders: Female journalists in Swedish press 1690-1975], Norstedt, Stockholm, 1977
- ↑ Wetterberg Christina Carlsson։ «Sonja Branting-Westerståhl»։ Svenskt kvinnobiografiskt lexikon։ Վերցված է սեպտեմբերի 6, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|