ՀՕԿ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՕԿ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել էփետրվար 1933
ՀիմնադիրՀայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀրատարակիչՀայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էդեկտեմբեր 1935

«ՀՕԿ», Հայաստանի օգնության արտասահմանյան կոմիտեների պաշտոնական օրգան (ամսագիր)։ Լույս է տեսել ՀՕԿ-ի Ֆրանսիայի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, 1933-35-ին, Փարիզում։ Խմբագրական կոլեգիա՝ Գ. Թահմազյան, Դ. Դավիթյան և ուրիշներ։

Իրականացրել է կապը ՀՕԿ֊ի արտասահմանյան կազմակերպությունների և հայրենիքի միջև, համաձայնեցրել նրանց գործունեությունը։ Լուսաբանել է Սովետական Հայաստանի առօրյան։ Ծավալուն տեղ է հատկացրել սփյուռքի, հատկապես ֆրանսահայ գաղութի, իրադարձություններին, աջակցել հայրենադարձությանը, հայրենակցական և վերաշինաց միությունների գործունեությանը, դեմ արտահայտվել դաշնակցությանը։

Գրական-գեղարվեստական և արվեստի բաժիններում տպագրել է չափածո և արձակ գործեր հայ և օտար հեղինակներից, գրաքննադատական ակնարկներ ու հոդվածներ, նյութեր թատրոնի, երաժշտության, կերպարվեստի մասին։

Աշխատակցել են Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Արշակ Չոպանյանը, Զապել Եսայանը, Դրաստամատ Սիմոնյանը, Գեղամ Սարյանը, Վաղարշակ Նորենցը, Վահրամ Ալազանը, Վահան Թոթովենցը, Գուրգեն Մահարին, Ռուբեն Թերլեմեզյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 684