Զապել Եսայանի հուշարձան
![]() | |
![]() | |
| Տեսակ | քանդակ |
| Քանդակագործ | Նունե Թումանյան |
| Ստեղծում | 2022 |
| Բարձրություն | 180 սանտիմետր |
| Երկիր | |
| Քաղաք | Պռոշյան |
| Շինության ձև | արձան |
| Նյութ | բրոնզ |
| Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Զապել Եսայանի հուշարձան, հուշարձան նվիրված հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանին։ Գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, Զապել Եսայան Ագրոբիզնես կենտրոնի տարածքում (ZYAC)՝ 5-րդ փողոց 12-րդ նրբանցք 1։
Նախագիծն իրականացրել է Armenian Artists Project բարեգործական առցանց պատկերասրահը՝ սփյուռքահայեր Վիկտոր Զարուգյանի և Ջուդի Սարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին բոստոնահայ բարերարներ Վիկտոր Զարուգյանը և տիկին Ջուդի Սարյանը պատվիրել են հայ արձակագիր, հրապարակախոս և քաղաքական գործիչ Զապել Եսայանին նվիրված ինքնատիպ հուշարձանը[1]։
Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնի այգում։ Բացման խոսքով հանդես է եկել Ջուդի Սարյանը, ով ներկայացրել է Եսայանի կենսագրության կարևոր դրվագներ՝ շեշտադրելով նրա մեծ ներդրումը հայ ժողովրդի, հատկապես հայ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում[2]։
Բացման արարողությանը ելույթ է ունեցել Նաիրյան վոկալ անսամբը, որի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը նախ ներկայացրել է Զապել Եսայանի նամակն իր դստերը։ Մուղդուսյանն իր խոսքն ուղեկցել է ժեստերի լեզվով[2]։
| Սա պատմական առիթ է։ Որոշ տարիներ առաջ մի խումբ հայ կանայք՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, գիտակցեցին, որ Հայաստանում չկա կնոջ որևէ արձան, որը կոնկրետ անուն կունենա, կանանց բոլոր արձանները խորհրդանշական էին։ Այս բացը լրացնելու համար մենք պետք է կին ընտրեինք, որը նշանակալի դերակատարում է ունեցել թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում։ Այդ կինը Զապել Եսայանն է[2]։ - Ջուդի Սարյան
|
| Եսայանի կերպարն ինձ շատ ոգևորեց, ես նրա ինքնակենսագրականը կարդացի, որը շատ տպավորիչ էր։ Շատ մեծ նվիրումով եմ մոտեցել գործին[2]։ - Նունե Թումանյան
|
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զապել Եսայանի քանդակը տեղադրված է կամրջի վրա՝ աջ ձեռքում բռնած գիրք, որը խորհրդանշում է նրա մտավոր բնավորությունը և սերը գրականության հանդեպ։ Ձախ ձեռքը բռունցք է՝ խորհրդանշելով Եսայանի մարտական ոգին ու անհնազանդ բնավորությունը։ Արձանի կամուրջ-պատվանդանը խորհրդանշում է Արևմտյան և Արևելյան Հայաստանները, որի վրա որպես կապող օղակ կանգնած է Եսայանի կերպարը։
Արձանը բրոնզաձույլ է, ունի 1 մետր 80 սմ բարձրություն։ Կամրջի հետ բարձրությունը կազմում է 2 մետր 50 սմ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Զապել Եսայանի արձանի բացման արարողությունը
-
Քանդակագործ Նունե Թումանյանն ու բարերար Ջուդի Սարյանը բացում են արձանը
-
Զապել Եսայանի արձանի բացման արարողությունը
-
Տեղեկատվական տախտակ հուշարձանի մասին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ User, Super. «Հայաստանում տեղադրւել է Զապէլ Եսայեանի արձանը - «ԱԼԻՔ» Օրաթերթ». alikonline.ir. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
{{cite web}}:|last=has generic name (օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 ««Շիտակ խոսող և անվախ»․ Հայաստանում բացվեց Զապել Եսայանի արձանը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.


